18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Լավատեսությունն օգնում է առողջ սիրտ ունենալ

Գիտնականներն ասում են, որ կյանքի վերաբերյալ դրական պատկերացումներն օգնում են առողջ սիրտ ունենալ: Daily Mail-ը գրում է, որ ըստ գիտնականների, լավատես մարդիկ սրտի կաթված ստանալու 50 տոկոս ավելի քիչ հավանականություն ունեն: Նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել, որ բացասական էմոցիաները, ճնշվածությունը, բարկությունը, անհանգստությունը կամ ատելությունը կարող են ազդել սրտի վրա: Իսկ Հարվարդի համալսարանի պրոֆեսորների այս […]

Սուրճը վերականգնում է լյարդը. գիտնականներ

Գիտնականները պարզել ե, թե որ ըմպելիքն է ամենալավը վերականգնում լյարդը: Պարզվել է՝ դա սուրճն է: Այն ոչ միայն լյարդն ավելի ուժեղ է դարձնում, այլև կանխում է ծերությունը: Լյարդը սուրճ «սիրում» է: Այն տարրալուծում է լյարդի շուրջ ճարպային կուտակումնեւրը և «ուտիլիզացնում» նրա համար անօգուտ կոլագենի սպիտակուցը: Սուրճը հարուստ է գլուտատին կոչվող հակաօքսիդանտով, որը պահպանում է լյարդի […]

Ընկույզը չափազանց օգտակար է

Գիտնականները պարզել են, որ ընկույզը չափազանց օգտակար է առողջության համար, քանի որ պարունակում է մեծ թվով հակաօքսիդներ: Daily Mail-ը հաղորդում է, որ ամեն օր յոթական ընկույզ ուտելը կարող է կանխել տարբեր հիվանդություններ և նվազեցնել խոլեստերինը: Ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդներ, որոնք պաշտպանում են մարմինը մոլեկուլներից, որոնք վնասում են հյուսվածքները: Փենսիլվանիայի Սքրենթոն համալսարանի պրոֆեսոր Ջոե […]

Ահա թե երեխաներն ինչ են ուտում նախաճաշին տարբեր երկրներում /ֆոտոշարք/

Գիտնականները նշում են, որ սնունդ ընդունելու ամենակարեւոր ժամը նախաճաշն է, հատկապես՝ երեխաների համար։ Սակայն պարզվում է՝ ամեն երկրում յուրատեսակ նախաճաշն է ընդունված, որոշ երկրներում երեխաներին վարսակի շիլա են տալիս, որոշներում՝ կանաչեղեն, որոշներում էլ՝ մի քանի մեծ մարդու ճափաբաժնի կերակուր։ The New York Times-ը ներկայացրել է, թե տարբեր երկրներում ինչ են տալիս երեխաներին։ Օրինակ, Թուրքիայում երեխաներին […]

Եփած ձուն օգտակար է, հումը` վտանգավոր

Վերջերս կատարված բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ ձուն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճը միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Ձվի դեղնուցում օգտակար լեցիտինի քանակն ավելի շատ է (10%), քան խոլեստերինի (2%): Եթե ձվի նկատմամբ ալերգիա չունեք, նախաճաշին համարձակորեն ձվածեղ կերեք: Հավկիթն ավելի օգտակար է, քան մսի, ձկան կամ կաթնամթերքների սպիտակուցները, քանի որ ունի ամինաթթուների հավասարակշռված կազմություն […]

Ռոբերտ Քոչարհանին վիրահատելու մասին որոշում դեռ չկա

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան հոսպիտալացվել է: Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ Ռ. Քոչարյանը ևս մեկ հետազոտություն պետք է անցի, որից հետո պարզ կդառնա՝ նա վիրահատվելո՞ւ է, թե՞ ոչ։    

Ռոբերտ Քոչարյանը հոսպիտալացվել է: Նրան կվիրահատեն. Փաստինֆո

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ ։ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ […]

Սրտի կաթվածի ռիսկը կրկնապատկվում է առավոտյան ժամերին

Ամեն տարի Մեծ Բրիտանիայում ավելի քան 180,000 մարդ է մահանում սրտի հիվանդություններից: Բժիշկներին միշտ էլ հայտնի է եղել, որ սրտի կաթվածները հիմնականում առավոտյան են տարածված, բայց թե ինչու՝ երբեք չեն կարողացել բացատրել: Այժմ Baylor քոլեջի թիմը գտել է առաջին մոլեկուլային ապացույցը, որ սիրտը ներքին, կենսաբանական ժամացույց ունի, ինչը ճակատագրական սրտի կաթվածի ռիսկը կրկնապատկում է առավոտյան […]

Որ դեպքում է պետք խուսափել գազար օգտագործելուց

Մթերքներ գնելիս խելամիտ որոշումներից մեկը կլինի գնալ բանջարեղենի բաժին և գնել կաղամբ, բազուկ, գազար, որոնց և՛ գինն է հարմար, և՛ օգուտն է անհամար: Մի փոքր մանրամասն գազարի օգտակար հատկությունների մասին: Օգտակար հատկություններ Գազարը A, B, C, D, E, K վիտամինների հիանալի աղբյուր է: Պարունակում է նաև պեկտին, բջջանյութ, ֆոլաթթու, շաքարներ՝ հիմնականում գլյուկոզա,կարոտին և այլն: Այն օգտակար […]

Պահանջեք, որպեսզի ձեր երեխաներին մինչեւ պատվաստելը լիարժեք հետազոտեն . մասնագետ /տեսանյութ/

 Բժիշկ-նեյրովիրաբույժ, CNS անդամ, WINS անդամ, WSSFN անդամ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը կոչ է անում ծնողներին պատվաստել երեխաներին ազգային օրացույցով, միայն թե անպայման պետք է պահանջել լիարժեք հետազոտել երեխաներին մինչեւ պատվաստելը : Մանրամասները՝ տեսանյութւմ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի