20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի կոչը

Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներնանհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջականմասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այսկերպհնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից:     ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

Կոչ – խնդրանք ծնողներին

Հարգելի համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր. Վերջին օրերին Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետևանքներով: Ուստի, կոչ-խնդրանքով դիմում ենք ձեզ` երեխաներին զերծ պահել զանգվածային անկանխատեսելի միջոցառումներից: Հարգելի հայուհիներ, ծնողական ձեր հոգածությամբ ու մայրական հորդորով ձեր անձնական հսկողության ներքո պահեք նրանց գործողությունները:     Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և […]

Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից. ԿԳՆ-ի կոչը

Նկատի ունենալով, վերջին  օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասներիներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին,հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու  փորձերից:  Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը ևտարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և, համագործակցելովուսումնական հաստատությունների հետ, բացառել սովորողների անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը:

Տեղի ունեցավ Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը

Այսօր   տեղի ունեցավ Արմավիրի մարզի Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը։ Հիմանանորոգումն իրականացվել   է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ընդգծենք՝ մարզադահլիճը հագեցվել է նաև անհրաժեշտ մարզագույքով։ Բացման արարողությանը ներկա էին  մի շարք պատվավոր հյուրեր՝ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի  ներկայացուցիչները, համայնքապետներ, դպրոցի տնօրեններ և, իհարկե, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Ծիածանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին: […]

«Վիրավորանք է ապրիլյան հերոսների հանդեպ».Անահիտ Բախշյան/տեսանյութ/

«Ռազմահայրենասիրական դատիարակությունը փաստաթղթերով հնարավոր չէ իրականացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության մասին» կառավարության որոշման նախագծին ասաց կրթության փորձագետ  Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանը նշեց, որ նախգծի շուրջ քննարկումները սկսվել են ապրիլ ամսին, երբ այդ նույն ժամանակահատվածում 2 տարի առաջ տեղի էր ունենում արցախյան քառօրյա պատերազմը։ «Փաստաթուղթը կազմողները սրանով վիրավորել են այն տղաներին, […]

«Մայր անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի»/տեսանյութ/

Ապրիլի 7-Ին Երևանի հենակետային բժշկական քոլեջում տեղի ունեցավ միջոցառում՝ «Աստվածօրհնյալ մայրեր հայոց» խորագրով, որն իր խորությամբ մեծ հիացմունք և հուզմունք պատճառեց միջոցառմանը մասնակից քոլեջի դասախոսական կազմին, ուսանողներին, հյուրերին:  Ցերեկույթը պատրաստել էին ԵՀԲՔ-ի Հանրակրթական առարկաներ և Դեղագործության բաժնի ուսանողները`հայոց պատմության դասախոս Աննա Մկրտչյանի ղեկավարությամբ: «Այսօր՝ ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի Ավետման […]

Կտրվի ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ ընդունելության դասապրոցեսի մեկնարկը

    Սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 18.30` ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի Մեծ դահլիճում /Հասցե՝ Մելիք-Ադամյան 2, 3-րդ հարկ/ տեղի է ունենալու ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ ընդունելության դասապրոցեսի մեկնարկը։ Մեկնարկին ներկա են գտնվելու ՀՀԿ Գործադիր Մարմնի մի շարք անդամներ։ Առաջին դասախոսության թեմա՝ «ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր», բանախոս՝ ՀՀ ԱԺ […]

Լևոն Մկրտչյանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ

Շիրակի պետական համալսարան կատարած վերջին այցի ժամանակ ուսանողների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Գյումրիում հանդիպել  է մի խումբ ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի պետական համալսարանի  հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր  Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպումից հետո ԿԳ նախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է հանդիպման մանրամասները՝ նշելով, որ ուսանողների  […]

ՀՀ ուսումնական հաստատություններում` 3757 սփյուռքահայ և 2491 օտարերկրյա ուսանող

2017-2018 ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3757 սփյուռքահայ, որից 1847-ը՝ ՀՀ պետական, 536-ը՝ ոչ պետական, 1012-ը՝ միջազգային բուհերում, իսկ 362-ը՝ քոլեջներում: Ամենամեծ թվով սփյուռքահայեր սովորում են Ռուսաստանի Դաշնությունից՝ 1454, Վրաստանից՝ 1209, Սիրիայից՝ 536, Իրանից՝ 139 և այլն: ՀՀ պետական բուհերի 1847 սովորողներից 607-ը սովորում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, 234-ը՝ Երևանի պետական համալսարանում, 203-ը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի […]

Ուսումնական նոր մոդուլ` ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակում

Հայաստանի երեք տարածաշրջանային քոլեջներում կներդրվի ուսումնական նոր մոդուլ՝ սառեցման և օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ: Այս համատեքստում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ու ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի հիդրոքլորֆտոր ածխածիններիփուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում է  աջակցել ՀՀ ԿԳ նախարարությանը  նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, հետագայում նաև բարձրագույն կրթության համակարգերում մշակել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի