19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նախքան բուհերում բարեփոխումներ անելը նախարարը թող զբաղվի դպրոցներով. քննարկում

Նախքան բուհերից հայոց լեզվի պարտադիր ուսուցումը հանելը նախարարությունը պետք է լուծի խնդիրը դպրոցներում՝ ուժեղացնելով մայրենիի ուսուցումը այդտեղ: Այս մասին «Այսօրվա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները» կլոր սեղան-քննարկման ժամանակ նախօրեին հայտարարեց «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանյան բուհերում Հայոց […]

Պահանջում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը. հայտարարություն

ՀՅԴ Քրիստափոր Ուսանողական Միութիւնը կը զօրակցի ՀԵՄ-ին». այսպիսի վերտառությամբ Բերիո Հայոց թեմի Ազգային Առաջնորդարանի պաշտոնաթերթ «Գանձասարի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Սիրիայի «Քրիստափոր» ուսանողական միությունը՝ զորակցություն հայտնելով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության պահանջներին և  պահանջելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը չի դրվել համապատասխան կայքում‚ փակ քննարկման փուլ է անցել

Լեզուն‚ կրոնը‚ մշակույթը ազգային ինքնությունը պահպանող բաղադրիչներ են‚ որոնք պետք է պահպանել «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը հրավիրել էր «Կրթություն և արժեհամակարգ» խորագրով քննարկում։ Բանախոսներն էին Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը և Smart Legal LLC հիմնադիր, «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնող խմբի իրավական հանձնախմբի անդամ Արթուր Բուդուրյանը։   Բանախոսները խոսեցին այս օրերին […]

Արայիկ հեռացիր. լեզուն խիղճ ունի, նամուս պատիվ՝ ավանդական: Օրվա կադր

Ով ասի, թե լեզուն զուտ հաղորդակցության միջոց է , չհավատաք։ Մայրենին մենք ենք, որ կանք, խոսում ենք, երգում, ասմունքում, գրում, իրար բարևում ու անգամ հայհոյում։ Լեզուն, որ չեղնի, մենք էլ կվերանանք, կդառնանք փիսոյի ու շան պես վնգստացող ու մլավող, անկամ գոյ, որն էլի կապրի էս արևի տակ՝ աննպատակ ու անդեմ։ Լեզուն սահման ունի ՝կարելի ու […]

Խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է․ Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դաշնակցությունը հորաքրոջս եղբոր տղայի կուսակցությունը չէ,Դաշնակցությունը Նիկոլ Աղբալյանի (հուսով եմ՝ ծանոթ ես), Հովհաննես Թումանյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի կուսակցությունն է: Դու այդպես էլ չհասկացար ընտանեկան, քաղաքական, կուսակցական և անձնական հարաբերությունների տարբերությունը: ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն 2 շաբաթ է՝ իր շատ հիմնավորված բողոքի ձայնն է […]

Համալսարանը չեն ավարտի, աշխատավարձ չեն ստանա. երկրորդ սերիա

«Իրավունքի» տեղեկությունների համաձայն ԿԳՄՍ-ի նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողներն, ովքեր արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին չեն մասնակցում, միջանկյալ քննություններին, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսած դասաժամերը չեն ավարտելու համալսարանը։ Ավելի կոնկրետ նույն կուրսում են մնալու։ «Իրավունքի» աղբյուրի տեղեկություններով Հարությունյանն ասել է՝ լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք […]

Արայիկ, հեռացիր, չես կարող. Հրապարակ

Ես հետ եմ վերցնում նախկին խոսքերս, երբ գրում էի, որ Արայիկ Հարությունյանին չի կարելի քավության նոխազ դարձնել եւ նրա վրա չի կարելի բարդել կրթական ոլորտում կատարվող փոփոխություններից եւ տարբեր կասկածելի նախագծերից բխող հանրային ողջ դժգոհությունը։ Երեկ, հետեւելով նրա եւ տարբեր բուհերի դասախոսների հանդիպմանը, հասկացա, որ նրան օր առաջ հարկավոր է ազատել այդ պաշտոնից, քանզի կրթության, […]

Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ զրույցը վերածել է շանտաժի

Մինչ կառավարույթունում վարչապետն իր նախարարին հորդորում էր շահագրգիռ կողմերի հետ սրտացավ երկխոսություն սկսել, որպեսզի նախագիծը պաշտպանողների շրջանակն ընդլայնվի, Արայիկ Հարությունյանը մի քանի րոպե անց նախարարությունում մտահոգ գիտնականների, դասախոսների հետ զրույցը վերածել է շանտաժի եւ արհամարհանքի լեզվով խոսելու մի ներկայացման, հայտնում է «Իրավունքը»: Նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը եկած տարբեր հաստատություններից պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ակադեմիական մի քանի ինստիտուտների […]

Այ անխիղճներ, Արայիկ Հարությունյանը, որ մտնի մետրո, էլ կարա՞ դուրս գա

Ցուցարարները պահանջում են, որ ՀՀ ԿԳՄՍ ՉՊՋՌՍՎՏՐՑՈւՓՔ նախարարը նորից մետրոյով երթևեկի: Հա բա՞… Այ անխիղճներ, նա որ մտնի մետրո, էլ կարա՞ դուրս գա… Ո՞նց ա պատասխան տալու, թե ինչու է մեր կյանքից դուրս մղում հայերենը: Հիմա էլ ավելորդ են համարում ռազմագիտությունը: Հեսա կմտցնեն «Սեռափոխումը՝ որպես զարգացման ճանապարհ», «Հայաստանի հայաթափման արդիականը», «Տրանսգենդերների շահերի գերակայության ապահովման խնդիրները» […]

ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նամակով դիմել է ԱԺ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, որով առաջարկում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։ Դիմումում մասնավորապես ասվում է. «Պատվելի խմբակցություններ, Ինչպես գիտեք արդեն տեւական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք եւ ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի