19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Դպրոցի դասերը մեկ շաբաթով դադարեցվում են․ վարչապետ

Մենք որոշել ենք մեկ շաբաթ ուսումնական հաստատություններում դադարեցնել դասերը։ Այս մասին մարտի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա արվում է ոչ միայն այն պատճառով, որ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ուղիղ համաճարակային խնդիր ունենք, այլ նաև, որ մեզ մի որոշ ժամանակ է պետք հասկանալու […]

Դպրոցները կփակե՞ն

Հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում համատարած բացակայություններ են,  պատճառը ոչ թե կորոնավիրուսն է, այլ H1N1 վիրուսը:  Սակայն, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` խորհրդակցում են Առողջապահության  նախարարության հետ, որը պետք է տեղեկացնի  ընդհանուր իրավիճակի մասին, եւ իրենք էլ որոշում կայացնեն` H1N1 վիրուսով պայմանավորված`  հանրակրթական  դպրոցները  ժամանակավորապես  փակե՞ն, թե` ոչ: «Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, պետք է Առողջապահության նախարարությանը դիմեք ու  հարցնեք, թե սրա հետ կապված ի՞նչ վիճակ է: Մենք տեղյակ ենք, որ առանձին դպրոցներում  ունենք բացակայությունների բարձր ֆոն, բայց մենք կրկին Առողջապահության նախարարության  հետ քննարկում ենք եւ ընդհանուր ֆոնն ենք նայում», – Իրավունքի փոխանցմամբ՝ ասաց Ա. Հարությունյանը:  

Արայիկ Հարությունյանի հակակրանքից բոլշևիկյան մաղձի հոտ էր գալիս

ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԱՂՁՈՎ… Օրեր առաջ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև գիրք նվիրելու օր է, ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները Խնկո Ապոր գրադարանում մոտեցան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նրան երկու գիրք նվիրելու: Գրքերից մեկի հեղինակը Նիկոլ Աղբալյանն էր, մյուսինը՝ Կարինե Հակոբյանը: ԿԳՄՍ նախարարը վերցրեց գրքերը՝ հայացքն արագ սահեցնելով Ն. Աղբալյանի գրքի վրայով, կարդաց մյուս հեղինակի՝ Կ. Հարությունյանի […]

Ամոթ. հայագիտությունը դարձավ ոչ պարտադիր: 90.000 դրամանոց պաշտոնին կառչած մնալու համար վաճառեցին

ԵՊՀ ղեկավարությանը ԱՄՈ՛Թ Փետրվարի 21-ին, ճակատագրի բերմամբ՝ Մայրենի լեզվի օրը, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը քվեարկեց, որ հայագիտական առարկաները (հայոց լեզու, պատմություն, գրականություն) գերակա չեն կարող լինել, այսինքն թե պարտադիր չեն կարող լինել։ Եվ դա այն դեպքում, երբ ռուսերենն ու անգլերենը պարտադիր են։ ․․․ ցանկանում ենք բոլորին հիշեցնել՝ ՀՀ Լեզվի մասին օրենքի հոդված 1.1.-ում, բացատրելով «պետական […]

Փլվող դպրոցի համար 40 000 չունեն, հանրաքվեի համար 7 մլն դոլար ունեն

Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը շուտով կվերածվի փլատակների: Դպրոցի վերանորոգման համար 19 միլիոն դրամ էր հարկավոր (մոտ 40 000 դոլլար), դիմել էին կառավարություն և մերժում էին ստացել, գիտե՞ք ինչ պատճառաբանությամբ, որ քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված չէ այդ գումարի ծախսը, չեն կարող տրամադրել: Ուրեմն ուշադրություն, […]

Սուտ

Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ի պատասխան պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, թե ինչու է ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովը բաղկացած վերջինիս մտերիմներից (գիտական ղեկավար, անմիջական ենթակա, երկարամյա ընկեր), ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով ինչ-որ կերպ արդարացում գտնել այդ ակնհայտ շահերի բախմանը, ասաց հետևյալը. «Գալոյանի հանձնաժողովի անդամների մեծ մասը նաև նախորդ հանձնաժողովի մեջ է […]

ԿԳՄՍ երկրորդ պաշտոնյան է լքում պաշտոնը

ԿԳՍՄ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը գրում է, որ թողում է պաշտոնը։ «Աշխատանքից ազատման դիմում գրելու որոշմանս պատճառն այն է, որ այս փուլում ցանկանում եմ ջանքերս կենտրոնացնել ուսման ու հետազոտությունների վրա` վերջապես ավարտին հասցնելով երկրորդ մագիստրոսական կրթությունս: Ցավոք, ինչպես ցույց տվեցին ժամանակն ու փորձը, լարված աշխատանքին զուգահեռ դա լիարժեքորեն իրականացնելը բավական բարդ է։ Վստահ եմ, […]

Միայն աշխարհի 50 ամենահարուստ մարդիկ կարող էին ֆինանսավորել բոլոր աղքատ երեխաների բուժսպասարկումը և ուսուցանումը

«Աշխարհի ամենահարուստ 50 մարդիկ ունեն կարողություն, որը համարժեք է 2,2 մլրդ դոլարի: Միայն այս 50 մարդիկ կարող էին ֆինանսավորել աշխարհի բոլոր աղքատ երեխաների բուժսպասարկումը և ուսուցանումը»: Բանկիրները, տնտեսագետներն ու ֆինանսների նախարարներն ամբողջ աշխարհից մասնակցեցին «Համերաշխության նոր ուղիներ» խորագիրը կրող սեմինարին, որը կազմակերպել էր հասարակական գիտությունների Քահանայապետական ակադեմիան Վատիկանում: Փետրվարի 5-ին Ֆրանցիսկոս Քահանայապետը ընդարձակ ելույթով դիմեց […]

Սորոսականները փորձում են մուտք գործել դպրոցներ. թիրախում Երևանի ամենահին դպրոցներից մեկն է

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցում արշալույսները խաղաղ չեն։ Դպրոցի կառավարման խորհրդի ՝ ԿԳՄՍ նախարարությունից նշանակված անդամ Վահրամ Սողոմոնյանի ու ուսուցչական կոլեկտիվի միջեւ խմորումներ են սկսվել. Սողոմոնյանը հակաքարոզչություն է սկսել՝ մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկի դեմ։ Ուսուցիչները պնդում են, թե ԿԳՄՍ-ից «գործուղված» երիտասարդը միտումնավոր դպրոցը վարկաբեկող արշավ է սկսել։ «Երբ տնօրենի ընտրության հարց առաջացավ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի