25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Ովքեր են ավելի հաճախ ու ավելի ուժեղ տառապում հարբուխից․ գիտնականները պարզել են

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ միայնակ մարդիկ ավելի հաճախ եւ ուժեղ են տառապում հարբուխներից, քան նրանք, ովքեր միայնակ չեն կամ ավելի շատ են մարդանց հետ շփվում։  Խնդիրն այն է, որ միայնակ մարդիկ ավելի են կենտրոնանում իրենց առողջության, առողջական խնդիրների վրա, այդ պատճառով ավելի հաճախ են հիվանդանում։ Գիտնկանները ուսումնասիրել են տարբեր տարիքի մարդկանց ու պարզել, որ […]

Արագ միջոց՝ միգրենից ազատվելու համար

Միգրենի առաջացրած գլխացավերից ազատվելը անչափ դժվար է։ Դա սուր, ծակող, անտանելի ցավ է, եւ երբ այն սկսվում է, միայն կարողանում ես մտածել, թե ինչպես կարելի ազատվել դրանից։ Դեղամիջոցները կամ չեն օգնում կամ կարճ ժամանակով են անցակցնում ցավը։ Ահա տնական միջոցներ, որոնք կօգնեն արագ ազատվել գլխացավերից։ 1, Գոլ ջրի մեջ հավասար քանակությամբ՝ մեկական ճաշի գդալ խնձորի […]

«Լայքամոլության» հետեւանքները․ սպառնացել է երեխային ցած նետել պատուհանից /ֆոտո, տեսանյութ/

Ֆեյսբուքում լայք հավաքելու մոլուցքը մարդկանց ինչի ասես չի դրդում։ Ալժիրում տղամարդը Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել եւ մակագրել, որ եթե 1000 լայք չհավաքի, «երեխային ցած կգցի»։ Նշենք, որ տղամարդը երեխային 15 հարկանի շենքի պատշգամբից հանել էր և լուսանկարել։ Լուսանկարը սոցիալական ցանցերում բուռն քննարկման է ենթարկվել։ Օգտատերերը պահանջել են, որպեսզի տղամարդուն ձերբակալեն, քանի որ նրա արարքը երեխաների իրավունքների […]

Հարբած ֆերմերը մահացել է խոզի հետ ծեծկռտուքի արդյունքում

Մեքսիկայի Սան-Լուկաս քաղաքի բնակիչը ծեծկռտուքի մեջ է մտել իր խոզի հետ եւ մահացել։ 60-ամյա ֆերմերը հարբած վիճակում վերադարձել է տուն եւ հարձակվել իր խոզերից մեկի վրա։ Կենդանին նրան ցած է գլորել, ապա կծել ու պոկել տղամարդու սեռական օրգաններն ու ձեռքի մատները։  Տղամարդուն հասցրել են հիվանդանոց, սակայն այստեղ չեն կարողացել նրան փրկել, տղամարդը մահացել է խայթոցների […]

Ինչ արժե մեկ շաբաթյա հանգիստը Հայաստանում, Վրաստանում և Եվրոպայում (տեսանյութ)

Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի մոտ 25 տոկոսով աճել է Հայաստան այցելող տուրիստների քանակը: Ըստ նրա` դա առաջին հերթին պայմանավորված է ռուսներին առանց վիզայի մուտքի հնարավորություն տալով, այսինքն` առաջին հերթին ռուս զբոսաշրջիկներն են սկսել ավելի շատ գալ Հայաստան: Ինչ վերաբերում է միջազգային հարթակներում Հայաստանի  PR-ին, ապա Մարինե Կպրյանը […]

Որ ժամին է մարդ իրեն դժբախտ զգում. մասնագետները բացահայտել են

Մասնագետները հարցումներ են արել 2 000 հոգու շրջանում եւ պարզել, թե մարդիկ երբ են հատկապես իրենց դժբախտ զգում: Պարզվել է, որ մարդկանց մեծամասնությունն իրենց հատկապես տժբախտ ու տխուր է զգում երկուշաբթի օրերի առավոտյան 11-ի մոտակայքում: Սակայն արդեն ժամը 14.00-ին նրանց տրամադրությունը փոխվում է: Պարզվել է, որ հարցվածների 47 տոկոսն իրեն սկսում է երջանիկ զգալ, երբ կարողանում […]

Սեւ ծովը փոխել է գույնը․ NASA /ֆոտո/

NASA-ի մասնագետները հայտարարել են, որ Սեւ ծովը փոխել է գույնը։ Նրանք տիեզերքի սպուտնիկից արված լուսանկարներ են հրապարակել, որոնցում երեւում է, որ Սեւ ծովի վրա հսկայական փիրուզագույն կտեր են հայտնվել։ Դրանք հատկապես նկատելի են Ռումինիայի, Բուլղարիայի եւ Ուկրաինայի ափերին։ Պատճառը, ըստ գիտնականների, այն է, որ ջրատարներում կտրուկ ընկել է թթվածնի քանակը։ Դա էլ, նրանց խոսքով, իր հերթին […]

Ղեկավար կանանց արժե խղճալ

Ղեկավար կանայք ունակ են ընդունել եւ ազատել աշխատակիցների, նրանց գումար տալ, կարգադրություններ անել: Ղեկավար կանայք սովորաբար լավ կրթություն եւ բարձր եկամուտ են ունենում: Նրանք ազատ են եւ հաճույք են ստանում իրենց աշխատանքից: Այդուամենայնիվ, համաձայն Տեխասի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունների, կին-ղեկավարները հոգեբանական խնդիրներ առավել հաճախ են ունենում, քան այլ կանայք: Ղեկավար կանայք առավել հակված են դեպրեսիաների եւ […]

Տղամարդը բանկ է թալանել, որպեսզի հայտնվի բանտում ու թաքնվի կնոջից այնտեղ /տեսանյութ/

ԱՄՆ Կանզաս-Սիթի քաղաքում ձերբակալել են 70-ամյա Լոուրենս Ջոն Ռիփփին, ով բանկ է թալանել, որպեսզի ազատվի կնոջից։ Տղամարդը ցանկացել է բանկ թալանել, բայց այնպես, որ ոստիկանները բռնեն նրան ու բանտարկեն, ինչը հնարավորություն կտա երկար ժամանակ կնոջը չտեսնել։  Նա մտել է բանկ ու աշխատակցին թուղթ տվել, որի վրա գրված էր․ «Ես զինված եմ, տվեք ինձ բոլոր փողերը»։ […]

Ձկնորսները երկգլխանի դելֆին են որսացել /ֆոտո/

Հոլանդացի ձկնորդները պատահաբար երկգլխանի դելֆինի են որսացել։ Նրանք դելֆինի լուսանկարները փոխանցել են գիտնականներին, որպեսզի վերջիններն ուսումնասիրությունն անեն։  Գիտնականները կարծում են, որ դելֆինը սիամական երկվորյակ է՝ մարմինն իրար կպած։ Ընդ որում, գիտնականները պնդում են, որ դելֆինների պարագայում նման երեւույթ չափազանց հազվադեպ է հանդիպում։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված