20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Հինգհարկանի շենքը ընկել է ջուրն ու սկսել լողալ /տեսանյութ/

Չինաստանում հինգհարկանի շենքը հզոր հեղեղները բառացիորեն տապալել են։ Հսկայական շենքը ընկել է ջուրն ու սկսել լողալ։  Բարեբախտաբար, պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել՝ մարդիկ տարհանվել են նախքան շինության փլուզումը։    

Ինչու են հայ հարսներն ու սկեսուրներն անհաշտ (տեսանյութ)

Բոլոր ազգերում էլ գոյություն ունի հարս-սկեսուր երբեմն լարված հարաբերությունները, սակայն հայերի մոտ հաճախ այդ հարաբերությունները բերում են ամուսնալուծության: Ինչու են հայ հարսների ու սկեսուրների միջեւ այդքան շատ տարաձայնությունները, արդյոք նոր ձևավոևվող ընտանիքը պետք է առանձին ապրի, թե ոչ, Henaran.am-ի հետ զրույցում բացատրում է հոգեբան Աննա Բադալյանը: Դիտեք` տեսանյութը:

Ինչու խորովածի միսը չարժե քացախով մշակել

Ամռանը հաշված օրեր են մնացել, կարելի ա ասել՝ խորովածի «սեզոնը բացվում է»։ Համեղ խորոված ստանալու համար շատ կարեւոր է նախապես միսը ճիշտ մշակելը։  Շեֆ-խոհարար Սոսլան Մարշանովը МК-ին ներկայացրել է, թե ինչպես կարելի է լավագույնս մշակել խորովածի միսը։ Թեեւ շատերը միսը մշակում են քացախով, սակայն խոհարարը նշում է, որ դա ամենեւին էլ լավագույն տարբերակը չէ։ Ճիշտ է՝ […]

Դառը, կաթնային, սեւ, բոլորն էլ սիրելի․ այսօր շոկոլադի միջազգային օրն է /ֆոտո/

Հուլիսի 11-ը ողջ աշխարհի քաղցրակերների համար մեծ տոն է` Շոկոլադի միջազգային օրը: Այն սկիզբ է առել Ֆրանսիայից եւ առաջին անգամ նշվել է 1995-ին: Բժիշկները բոլորին են խորհուրդ տալիս ուտել շոկոլադ` որպես դեպրեսիայից ազատվելու միջոց, քանի որ այն խթանում է «երջանկության հորմոնների»` էնդորֆինների  արտադրությունը: 1615-ին Իսպանիայի թագավորի դուստր Աննան ամուսնացավ Լյուդովիկոս 18-րդի հետ: Օտար երկրում աղջկան միայնակությունից փրկում էր շոկոլադը, որը […]

Սարսափելի կադրեր․ ակրոբատը ներկայացման ժամանակ ընկել է 30 մետր բարձրությունից /տեսանյութ/

Մադրիդում Mad Cool փառատոնի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել, ակրոբատը ընկել է 30 մետր բարձրությունից ու մահացել։  Ողբերգության դաժան կադրերը հայտնվել են համացանցում։ Ականատեսները պատմել են, որ 42-ամյա ակրոբատը դժվար հնարք էր անում, երբ հանկարծ ընկել է։ Ամենայն հավանականությամբ՝ պատճառն այն է, որ պաշտպանիչ լարի կողպեքը կոտված է եղել։

Ամուր պահեք․ այսօր Ընտանիքի, սիրո, հավատարմության օրն է /տեսանյութ/

Այսօր՝ հուլիսի 8-ին, Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո, հավատարմության տոնը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ տոնվել է 2008 թվականին, որը հայտարարվել էր «Ընտանիքի տարի»: Սակայն արդեն 780 տարի հուլիսի 8-ին ուղղափառները հարգում են ընտանեկան երջանկության, սիրո և հավատարմության հովանավորներ իշխանական ամուսնական զույգի` Պյոտր և Ֆևրոնիա Մուրոմսկիների հիշատակը: Տոնն ունի մեդալ, որը շնորհում են հուլիսի […]

Համբուրվելն օգտակար է․ այսօր Համբույրի միջազգային օրն է /տեսանյութ/

Այսօր՝ հուլիսի 6-ին, աշխարհի շատ երկրներում նշում են Համբույրի միջազգային օրն է: Համբույրի պաշտոնական տոնի հեղինակները բրիտանացիներն են: Հենց Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջում որոշվեց, որ համբույրն էլ իր օրը պետք է ունենա: Մի քանի տարի առաջ Միացյալ ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ընդունեց այս տոնը: Աշխարհում առաջին համբույրի հեղինակային իրավունքն առ այսօր անհայտ է մարդկությանը: Ի դեպ, […]

Ավելի քան յոթ միլիոն երեխա գաղթի ճանապարհին է

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, տարեկան կտրվածքով Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝ գաղթի ճանապարհը բռնած 12 միլիոն անձանց կեսից ավելին երեխաներ են: Նրանց գրեթե 75 տոկոսը բնակություն է հաստատում ենթասահարական Աֆրիկայում, իսկ 5-ից գրեթե մեկը ուղևորվում է Եվրոպա: Հնարավորություններ որոնելով: Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի՝գաղթի ճանապարհը բռնած երեխաների ձայներ զեկույցը ներկայացնում է երեխաների տարածաշրջանային միգրացիայի և տեղահանության հիմնական պատճառները: […]

Որն է հակաբիոտիկների գլխավոր վտանգը

Նիդեռլանդացի գիտնականները պարզել են, որ վաղ տարիքում հակաբիոտիկների գործածումը  հետագայում ալերգիկ հիվանդությունների առաջացման հավանակություն է առաջացնում։ Գիտնականները հետազոտություններ են արել, որպեսզի պարզեն, թե կյանքի առաջին երկու տարում հակաբիոտիկների ընդունումը ինչ ազդեցություն է ունենում հետագայում հիվանդությունների, մասնավորապես, մաշկաբորբի եւ խոտատենդի առաջացման վրա: Արդյունքում պարզվել Է, որ հակաբիոտիկների վաղ ընդունման պատճառով մաշկաբորբի զարգացման ռիսկը կազմել Է 15 – […]

Բժիշկները վիրահատության ժամանակ ֆուտբոլ են նայել /տեսանյութ/

Չիլիի հիվանդանոցներից մեկում ստուգումներ են սկսվել այն բանից հետո, երբ տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են բժիշկները ֆուտբոլ նայում հեռուստացույցով անմիջապես վիրահատության ժամանակ։  Հիվանդանոցի տնօրինությունը խիստ դատապարտել է իր աշխատակիցների արարքը։ Դրականն այն է, որ վիրահատությունը լավ է անցել, եւ հիվանդի վիճակը բարվոք է։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի