23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Արնագույն նարինջը առողջարար ազդեցություն ունի

Հետազոտողները փորձում են սովորական նարինջները դարձնել արնագույն՝ փոխակերպելով դրանց գեները: Ենթադրվում է, որ հատկանշական կարմիր գույնը ունի առողջարար ազդեցություն. այն պայքարում է գիրության և սրտի հիվանդությունների դեմ: Այս մասին տեղեկացրել է daily mail-ը: «Բույսերի բջիջներ» ամսագրում գիտնականները նկարագրել են, թե ինչպես են հայտնաբերել «արյունոտ» գենը, որ նարինջը դարձնում է կարմիր: Պրոֆեսոր Քեթի Մարտինը, որը ղեկավարել […]

Մարդու յուրաքանչյուր քթանցք հոտը տարբեր կերպ է զգում

Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարանի և Ֆինիքսի Բարրոու նյարդաբանական ինստիտուտի կողմից անցկացված հետազոտությունը ուսումնասիրել է մարդու հոտառության համակարգում հոտի մշակման հիմքում ընկած նյարդային գործընթացները և այն, թե ինչպես է ուղեղը մշակում տարբեր քթանցքերից հոտի մասին տեղեկությունները: Current Biology ամսագրում հրապարակված նոր հոդվածում գիտնականների թիմը նկարագրում է այն բացահայտումը, որ յուրաքանչյուր քթանցք ունի իր յուրահատուկ հոտառությունը: Հետազոտությանը մասնակցել […]

Գիտնականները պարզել են` երբ են կորոնավիրուս ունեցած հիվանդների մոտ վերականգնվում համի ու հոտառության զգացողությունները

Լավ նորություն կա այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց համի և հոտառության զգացողությունը COVID-19-ով վարակվելուց հետո. նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս կողմնակի ազդեցությունը հիմնականում անհետանում է վարակվելուց երեք տարի անց: Իտալացի հետազոտողները ուսումնասիրել են COVID-ի բուժման արդյունքները 88 մարդկանց մոտ, ովքեր կորցրել են իրենց համի և հոտառության զգացողությունը համաճարակի սկզբում, և բոլորն […]

Դեղձի‬ 10 առողջարար և օգտակար հատկությունները, որոնց մասին չգիտեիք

Հյութալի ու քաղցր այս միրգն առաջին անգամ մշակել են Չինաստանում և այն այսօր կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում: Բացի նրանից, որ այն համեղ է, դեղձը նաև չափազանց առողջարար է` հարուստ լինելով վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու տարբեր օգտակար նյութերով: 1.Աչքերի առողջության ու տեսողության համար 2.Մաշկի առողջության համար 3.Պահպանում է մարմնի առողջ քաշը 4.Կանխարգելում է քաղցկեղը […]

Մեղրաջրի‬ 7 առողջարար հատկություն

1.Ավելորդ քաշից ազատվելու համար Խմելու ջուրն ու մեղրը կարող են օգնել քեզ ազատվել ավելորդ քաշից: Եթե ձեզ անհանգստացնում են մեղրում առկա շաքարի մասին մտքերը, ապա կարող եք մոռանալ դրանք, քանի որ իրականում դա նրա առավելություններից մեկն է, որովհետև մեղրում առկա շաքարը բնական ծագում ունի ու առողջ կալորիաների աղբյուր է: Բացի դրանից, այն կկանխի շաքարով քաղցրեցված […]

Հայոց ցեղասպանության հետևանքները` երևանյան հիվանդության տեսքով

Պարբերական հիվանդությունը, կամ ինչպես այն Հայաստանում առավել հատնի է՝ «երևանյան հիվանդությունը», ժամանակակից բժշկագիտության մեջ ամենահանելուկային և ամենաառեղծվածային հիվանդություններից մեկն է համարվում։ Թեև այս հիվանդության մասին խոսվում է դեռևս վաղ ժամանակներից, սակայն հիվանդության ամբողջական նկարագիրը պարզ է դարձել ավելի ուշ։  Ըստ որոշ վարկածների՝ պարբերական հիվանդությունը տարածված է ցեղասպանությունը վերապրածների սերունդների շրջանում։ Այն, որ  երևանյան հիվանդությունը հայերի շրջանում […]

Մթերքներ, որոնք կօգնեն գլխացավի դեպքում

Եթե տանջվում եք գլխացավերից, սակայն չեք ցանկանում դիմել ցավազրկող հաբերին, պետք է իմանաք, որ որոշ մթերքներ օգնում են թեթեւացնել գլխացավը։ Ահա դրանք։ Խորոված կարտոֆիլ Կօգնի, եթե գլխացավը պայմանավորված է խումհարով։ Եթե նախօրեին ալկոհոլ եք օգտագործել եւ տանջվում եք գլխացավից, տապակած կարտոֆիլ կերեք։ Սուրճ Սուրճը գլխացավի դեմ պայքարի ավանդական մեթոդներից է։ Եթե գլխացավը անոթների լայնացման հետեւանք […]

Կարտոֆիլի‬ հյութի 10 օգտակար հատկությունները

Կարտոֆիլի հյութը հին և շատ լավ ժողովրդական միջոց է: Հում կարտոֆիլի հյութը մտնում է ամենալավ դեղերի ցուցակի մեջ: Այս միջոցը օգտագործվել է հին ժամանակներից, այն հասանելի է բոլորին, իսկ կարտոֆիլի հյութի օգտակար հատկությունների մասին նույնիսկ խոսք չկա: 1. Կարտոֆիլի հյութը բարձրացնում է դիմադրողականությունը Կարտոֆիլի հյութի մեջ պարունակվում է վիտամին C, որն էլ նպաստում է իմունային […]

Սալոր ուտելու 5 պատճառ

Ահա 5 պատճառ՝ սալոր հաճախ ուտելու համար։ Դիետիկ է Սալորը ամենադիետիկ մրգերից մեկն է. չնայած որ բավականին քաղցր է, այն ընդամենը 100 գրամի մեջ 30 կալորիա է պարունակում: Այնպես որ, նիհարել ցանկացողները կարող են խնձորի հետ մեկտեղ նաեւ սալոր ուտել: Այն նաեւ ճարպակալմամբ եւ նյութափոխանակության խանգարումներով տառապող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել: Օգտակար է սրտանոթային […]

Ի՞նչ պատրաստել, երբ արդեն ցուրտ է

Ցուրտ եղանակներին անընդհատ ուզում ես որևիցե մի տաքացնող բան ըմպել, կամ ուտել: Կարելի է խելամիտ որոշումներ կայացնել՝ ուտելով և՛ հաճելի և՛ օգտակար սնունդ: Ձմեռվա ընթացքում խորհուրդ է տրվում հաճախ օգտագործել հետևյալ սննդամթերքները: ****** Բանջարեղեն Այս սեզոնին բանջարեղենը հիմնականում ներկրվում է, բայց դրանցից գազարը, բազուկն ու ճակնդեղը ցրտադիմացկուն են և հաստատ տեղական: Այս բանջարեղենները ձեզ կտան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված