19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Հայկական դիրքերից մինչեւ Այսրկովկասի զարկերակ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մշակած պլանները, այն է՝ Արցախի պետական սահմանի տարբեր ուղղություններով ու մինչ այդ չկիրառված տարբեր զինատեսակներով արագ հարձակում գործելու միջոցով փորձել հասնել հաջողության, ձախողվեցին: Ադրբեջանի  ղեկավարությունը լավագույնս կանխազգաց,  որ շարունակվող ռազմական բախումները դառնալու են հեռուն գնացող գործընթացների սկիզբը և բերելու են Այսրկովկասյան տարածաշրջանում ուժերի նոր վերադասավորումների: Բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարի համար այլևս պարզորոշ է, որ արցախյան կողմը, հակառակորդի ամենածայրահեղ արկածախնդրություններն ապագայում չեզոքացնելու և խաղաղ ազգանբնակչությանը նման վտանգներից զերծ պահելու նպատակով, ընթացող պատժիչ գործողությունները զուգորդելու էր թշնամու թիրախի տակ գտնվող բնակավայրերի շուրջ անվտանգության առավել խոշոր շերտերի ստեղծմամբ: Բացառված չէր անգամ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանի (Արցախի Հանրապետության կազմում ձևավորված 8 շրջաններից մեկի՝ Շահումյանի շրջանի հյուսիսային հատվածը) ազատագրումը, և պատահական չէին այս օրերին հատկապես շահումյանցիների շրջանում տիրող ոգևորությունները: Իրադրությունների զարգացումը լարվածության առաջնագիծը տեղափոխելու էր շատ ավելի առաջ և հետագա հնարավոր պատերազմական բոլոր գործողություններն ընդհուպ մոտենալու էին Գանձակ-Եվլախ 69 կմ երկարությամբ հատվածին: Ավելորդ չենք համարում նշելու, որ Թալիշ գյուղին մերձակա դիրքերից մինչ նշյալ հատված ընկած հեռավորությունը ուղիղ գծով այսօր ընդամենը 25-26 կմ է: Հիշեցնենք, որ Գանձակ – Եվլախ այդ հատվածը, որին ընդհուպ մոտենալու էր շփման գիծը, համարվում է  Այսրկովկասի զարկերակը. այստեղով են անցնում Ադրբեջանը Վրաստանին կապող և ՀՀ-ն շրջափակող  բոլոր տարանցիկ ուղիները՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Սուփսա նավթամուղերը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս  երկաթուղին (կառուցվող), գլխավոր  ավտոմոբիլային ճանապարհները և այլն: Պարզորոշ էր, որ Ադրբեջանի ապագա ցանկացած ռազմական գործողություն լրջագույնս վտանգելու էր այս ուղիների գործառույթները: Այսինքն՝ Ադրբեջանն իր գործողություններով հարվածելու էր սեփական շահերին: Սակայն սա դեռ ամենը չէ: Տարանցիկ այս ուղիները Ադրբեջանից զատ կարևոր կենսական անհրաժեշտություն են նաև այլ երկրների համար և հանդիսանում են  Ասիան Եվրոպային կապող, տնտեսականից զատ նաև աշխարհաքաղաքական խոշոր նշանակություն ունեցող ծրագրեր: Այս պայմաններում, տարանցիկ նախագծերի հետևում կանգնած մի շարք գերտերությունների ու խոշոր ընկերությունների շարքում, որպես նշյալ ուղիների անմիջական նախաձեռնող կողմ, դժվարին կացություն էր ստեղծվում նաև Թուրքիայի համար: Իսկ հարևան Վրաստանը պարզապես կկորցներ տարանցիկ պետության իր նշանակությունը՝ դրանից բխող բոլոր տնտեսական ու երկրաքաղաքական հետևանքներով: Այս վտանգը շատ լավ գիտակցում էր նաև Վրաստանի ղեկավարությունը, և բնավ պատահական չեն այս օրերին այդ երկրի ինչպես բարձրագույն ղեկավարության, այնպես էլ հասարակ չինովնիկների, փորձագիտական ու գաղափարախոսական շրջանակների հնչեցրած տագնապալի մտահոգությունները: Գտնվելով խորը կախվածության մեջ և նաև այդ պատճառով չկարողանալով սաստման կոչեր հնչեցնել Ադրբեջանի հասցեին՝ Վրաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտպանության նախարարն ու այլ բարձրաստիճան գործիչներ ստիպված էին կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հորդորներ անել կողմերից երկուսին էլ: Վրացական կողմը բացեիբաց չի արտահայտվում իր բուն մտահոգությունների մասին, սակայն ղեկավարների ամենօրյա հայտարարությունների նման առատությունը, անգամ որպես միջնորդ հանդես գալու առաջարկը խոսում են վերջիններիս շրջանում տիրող տագնապալի տրամադրությունների մասին: Իրադարձությունների զարգացման վերնշյալ սցենարն ամենևին […]

Մեկնել է Եռագույնը Բաքվում ծածանելու

«Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ Սրապիոն Գևորգյանը մեկնել է Հորադիզ: Նա պատրաստվում է 100 մետրանոց եռագույն դրոշը ծածանել Կիրովաբադում և Բաքվում: «Գնացել եմ հանուն իմ ազգի, հանուն իմ երեխաների, ես այլ տարբերակ չտեսա: Ոչ մեկի չեմ ասել գնալուս մասին: Կռվելու եմ ու հետ գամ պատվով, միայն Հայոց եռագույնը Բաքվում ծածանելուց հետո …»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

ԻՊ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Ռաքքան՝ ԼՂՀ-ի դեմ կռվելու համար. Lifenews /վիդեո/

Ռուսական Lifenews-ի աղբյուրները հայտնել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ադրբեջանական ջոկատը՝ 50-70 զինյալ, լքել է սիրիական Ռաքքան։ Հաղորդվում է, որ նրանք Թուրքիայով վերադարձել են Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ մարտերին։ Նշվում է, որ այս որոշումն իսկական սկանդալ է առաջացրել ԻՊ-ի ներսում, քանի որ նրանք համարել են, որ զինյալները խախտում են կանոնակարգը։  

Այս ընտանիքը ամեն ինչ կորցրեց Ֆեյսբուքի պատճառով

Բրիտանացիներ Մարկ Հիգգինսն ու Բեկի Ժենկը ճակատագրից կարեւոր ու լուրջ դաս ստացան։ Իրենց սխալի հետեւանքով նրանք ամեն ինչ կորցրին։ Զույգը որոշել էր փոխել բնակարանը, 22-ամյա Բեկին սկսեց Ֆեյսբուքով ընկերություն փնտրել, որը կօգնել իրերը նոր տուն տեղափոխել։ Նրանք արագ գտան նման ընկերություն, զանգահարեցին ու պայմանավորվեցին։ Նշանակված օրը երկու տղամարդ եկան բեռնատար մեքենայով, եւ հանեցին բնակարանից այն […]

Երբ տեսնեք, թե ինչպես են պատրաստում նրբերշիկը, այլեւս չեք ուտի այն /վիդեո/

Մեզանից յուրաքանչյուրը գոնե եկ անգամ կերել է նրբերշիկ։ Սակայն ոչ բոլորը գիտեն դրա պատրաստման ընթացքը կամ բաղադրությունը։ Ավանդական նրբերշիկում, որը արտադրվում էր 200 տարի առաջ Գերմանիայում, միայն տավարի եւ խոզի միս էր։ Այսօր ամեն ինչ այլ է։ Այսօրվա նրբերշիկները դժվար է մսային մթերք անվանել։ Դիտելով տեսանյութը՝ կհամոզվեք դրանում։    

Ինչպես որակյալ հաց ընտրել /վիդեո/

Ամենահամեղ հացը ստացվում է առաջին կարգի ցորենի ալյուրից։ Դրանց մեջ սպիտակուցները չափազանց շատ են։ Այլ կարգի ալյուրներից նույնպես հաց են պատրաստում՝ կախված ալյուրից հացի համերը տարբեր են լինում։ Իսկ ինչպես հասկանալ՝ որակյալ հաց եք գնում, թե ոչ։ Տեսանյութի հեղինակները փորձել են պարզել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի