24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովրդական ղեկավարի» խաղը մաշվում է: «Գաղտնի փաստաթուղթը» սերիան անտաղանդ էր

 «Ամինից Փաշինյան. «Հասարակ տղա» խաղացող ղեկավարները Ուգանդայի նախագահ Իդի Ամինը հասարակ մարդկանց հետ շփվում էր, մասնակցում գյուղական տոներին, գյուղացիների հետ ուտում, խմում, և ամենակրևորը՝ պարում։ չէ՞ որ ինքն էլ հասարակ ծագում ունի, հո նրանցից չի՞ ում իշխանությունը փչացնում է, ով իշխանությունը գրավելով արհամրհանքով է նայում նրանց, ում ծոցից դուրս է եկել։ Թե իրականում ով էր Իդի […]

Պահանջում են Նիկոլ Փաշինյանից անհապաղ հրապարակել իր կողմից մատնանշված փաստաթուղթը

Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի մասին ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությունը լուրջ քննարկումների առիթ դարձավ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։ Նա իր ուղերձում հղում արեց 2014թ. ինչ որ գաղտնի զեկույցի վրա, որ պատրաստվել էր ՀՀ նախկին իշխանությունների պատվերով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդիսանում է պետականակենտրոն քաղաքական ուժ, որի համար պետական կառավարման ինստիտուցիոնալիզմը, պետական […]

Ովքեր լայք չեն դրել, թող լայքեն. Նիկոլ Փաշինյան

Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում մի փոքր այլ ռեժիմով է անելու ուղիղ եթերները. «Ես հիմա ժամանակ առ  ժամանակ կմտնեմ ուղիղ եթեր ու կխոսեմ ինձ հուզող թեմաների շուրջ: Իհարկե սա միակ ֆորմատը չի լինի, սակայն սա հնարավորություն է, որպեսզի այսպիսի ուղիղ խոսակցություն լինի, որովհետև ԱԺ ամբիոնից խոսում եմ, կառավարության նիստերին, ասուլիսներին խոսում […]

Եթե դա է մեր ավանդույթը, ապա այն օր առաջ պետք է փշրել. աթեիստ նախարարը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել. Պետք է փոխվենք անհատապես և ազգովի և այստեղ պետությունը գործ ունի անելու։ Քանի որ վերջերս շատ է խոսվում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի», կամ նույն ինքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որոշեցի կարդալ այն՝ երբեմն համեմատելով նաև հայերեն ու անգլերեն […]

«Բա գիտեիր քաղաքապետ աշխատելը գռեհիկ-գռեհիկ խոսալու պես հեշտ ա՞»

Լավ մեզ խաբեցիր, որ Սանիտեկն ա մեղավոր աղբահանության համար, բա Երևանի ժամանած տուրիստներին ի՞նչ ես խաբելու, էդ մարդկանց ոչ դու ես հետաքրքիր, ոչ էլ Սանիտեկը, էդ մարդիկ շատ վատ տպավորություններով հեռանալու են… Լավ, ընդունենք Սանիտեկն ա մեղավոր ու չի մաքրում , պետք ա զիբիլի մեջ նստե՞նք, բա քաղաքապետ ես՝ գլուխդ խբի պատին, պատը՝ գլխիդ, լուծում […]

Ինչպես և ինչու «ոչխարները» կերան մարդկանց

«Հայաստանը ինստիտուցիոնալ առումով ձախողված պետություն է» ձևակերպումը մասամբ համապատասխանում է իրականությանը։ Եթե Հայաստանը ինստիտուցիոնալ առումով լրջագույն խնդիրներ չունենար, ապա մարդիկ, բառիս բուն իմաստով, փողոցից չէին գա իշխանության և այսպիսի դիլետանտ կառավարություն, անդեմ խորհրդարան ու դատարկաբանության հրավառություն մենք չէինք ունենա։ Քայլարածների իշխանությունը ՀՀ–ի ախտորոշումն է։ Այն հուշում է, որ մեր երկիրը ծանր հիվանդ է։ «Ժողովրդի» իշխանությունն […]

Եթե երկրում լիներ ինստիտուցիոնալ կաթված, ապա իշխանափոխությունից հետո պետք է ամեն ինչ փլուզվեր. Չալաբյան

Ցանկանում եմ սկսել կարևոր դիտարկումից: Թեև Հայաստանում արձակուրդային սեզոն է, մարդիկ ցանկանում են վերջապես հանգստանալ գերլարված տարուց, սակայն քաղաքականությունը պարբերաբար վերադառնում է մեր կյանք, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական արմատական հայտարարությամբ, որ Հայաստանում ինստիտուցիոնալ կաթված է, ոչ մի բան չի աշխատում, և դրա մեղավորը նախորդ իշխանություններն էին, որոնք տարել էին երկիրը համակարգային ձախողման։ […]

Վարչապետի լայվից սրտխառնոց է առաջացել

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձախողվածը ինքդ ես Ինչպես կարող է երկրի վարչապետը երկրի մասին խոսելիս ասել, որ այն ձախողված երկիր է, որքան պիտի մեծ լինի ատելությունը եւ սեփական ինքնագնահատականը ինքնահավանությունը որքան անչափելի, որ հայտարարի ինչ-որ «փաստաթղթի» մասին, որում իբր գրված է, թե մեր երկիրը ձախողված է եւ․․․՝ այս […]

«Դու և քո թիմը այնքան ապիկար եք, որ քանդելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեք». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի արձակուրդն էլ վրեն չեկավ։ Անգամ պետական միջոցների հաշվին կազմակերպված նոստալգիկ կուկուռուզն ու ՔԱՇՔԱՅ ֆոտոսեսիան, հաստափոր գրքերն ու գոնե ինքդ քեզ հետ ազնիվ ու մենակ մնալու հնարավորությունը չօգնեցին։ Արձակուրդից վերադարձը ամփոփվեց նույնքան կեղծ ու ստահոդ ճարտասանությամբ, որքան «ժողովրդի վարչապետի» սովորական աշխատանքային զեղումներն էին։ Այ ընկեր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված