20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկո՛լ, ամենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «Նիկո՛լ, ամենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը Այսօր վարչապետի պաշտոնին բազմած ամբոխավար Փաշինյանը հերթական ոչ կոռեկտ ու հիմար արտահայտությունն է շաղ տվել մեր հասցեին: Նիկոլ, ուրեմն ուշադիր լսի…Ամենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը: Մոռացել ե՞ս տրանսգենդերի քարոզը ԱԺ-ում, ով […]

Սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են. Արցախից արձագանքում են Վանեցյանի հրաժարականին

Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարևոր առաքելություն է իրականացրել։ Նման մարդկանց համար սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են։ Պատիվ ունեմ պարոն գեներալ: Այս մասին գրում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը:  

Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է լսում Վանեցյանից նման ձեւակերպում

Չի եղել մի դեպք, երբ պարոն Վանեցյանն ասի որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չի եղել մեկ դեպք, առաջին անգամ եմ լսում», – ասաց նա՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրեն հայտնի է հրաժարականի պատճառը։ «Չուզեցի ավելի սուր արտահայտվեմ, ասացի՝ փոխադարձ համաձայնությամբ […]

Զարհուրելի բան է տեղի ունենում: Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն

Վանեցյանի հայտարարության տեքստը… Պատկերացրեք՝ Փաշինյանն ինչեր է մտածել, ինչեր է նախապատրաստել, որ ԱԱԾ տնօրենը կոչ է անում՝ «կանգ ա՛ռ»։ Զարհուրելի բան է տեղի ունենում։ ԱԱԾ տնօրենն ասում է, որ «սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։ Ասում է, որ վարչապետի որոշումները տարերային են, գործողությունները հախուռն։ Որ վարչապետը չի կարողանում առաջնայինը երկրորդականից տարբերել, իսկ անցողիկը՝ […]

Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից և դա վտանգում են «հայրենիքի հանդեպ պարտքը»

Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին. «պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ […]

Աննա Հակոբյանն անցնում է ամուսնուն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հրապարակմանը՝ մասնավորապես նշելով. «Մի կազմակերպության անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում իմ մասին որեւէ դրական հոդված չի հրապարակվել։ Առաջարկում եմ մեկ այլ մոնիտորինգ, թե արդյո՞ք դիտարկված բացասական հոդվածների շարքում կա իրականությանը համապատասխանող գոնե մեկ նախադասություն»: Աննա Հակոբյանը ստորագրել է #միբռնաբարեքլրագրությունը հեշտեգով:

Ինչն է եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները

«Կարող եմ կռահել, թե ինչը/ինչերն են եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները,-գրում է ՀՀԿ փոխնախագահ, նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի առնչությամբ:  Հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ: Մտահոգ մարդկանց թիվն ավելանում է օրեցօր: Հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ սրտացավությունն ու սեփական պատիվը […]

«Փաշինյանին հուշեք թող հրապարակի իր կառավարման գլխավոր փաստը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ «դարակազմիկ» ասուլիսը չի ավարտվել, Փաշինյանին հուշեք թող հրապարակի իր կառավարման գլխավոր փաստը՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակում կազմակերպած, 3 ոստիկանի կյանք խլած, սորոսների սիրելի ահաբեկիչների հետ հանդիպում-գործարքը կառավարության շենքում»:  #ՀԱՅԿԸՉԻԿԱՐՈՂՊԱՐՏՎԵԼԲԵԼԻՆ

«Ցավում եմ, որ Արարատ Միրզոյանին էլ ներքաշեցին: Ոչ մեկին չի խնայում». Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննսիյանը գրում է. «Տեսնես ում մտքով էր անցել հորդորել Արարատ Միրզոյանին ելույթ ունենալ ու ակնհայտ հակաիրավական մտքեր հայտնել հենց այն օրը, երբ այստեղ են Վենետիկի հանձնաժողովի փորձագետները։ Անկեղծ ցավում եմ, որ իրեն էլ ներքաշեցին։ Ոչ մեկին չի խնայում։ Իրականում ելույթը նախերգանքն էր Ն. Փաշինյանի առաջիկա մտքերի, որտեղ լինելու […]

«Ողբա՛մ զքեզ…». Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողբա՛մ զքեզ… ԱԺ նախագահի հայտարարությունը ՍԴ-ի հայտնի որոշման վերաբերյալ խոսում է պետության 2-րդ դեմքի` Սահմանադրական դատարանի մասին օրենքից բացահայտ անտեղյակության, դատական համակարգին վերաբերող հարցերի մասով` ընդգծված տգիտության, Ն.Փաշինյանի անօրինական և հակասահմանադրական քայլերին` «դու մենակ չես»-ի մոտիվներով` ակնհայտ քծնանքի, և, ամենաընդգծվածը` Ռ.Քոչարյանի մասով դատական վճռից ժամեր առաջ դատարանի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի