20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Որ կողմից նայում ես՝ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը և Արա Բաբլոյանին ներկայացված կասկածը զավեշտ են . իրավապաշտպան

Ախր որ կողմից նայում ես՝ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը և Արա Բաբլոյանին ներկայացված կասկածը զավեշտ են և ոտնձգություն առողջ բանականության նկատմամբ։ Օրինակ՝ հարցը դիտարկենք զուտ ֆորմալ-քրեաիրավական տեսանկյունից։ 300-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում, ի թիվս այլոց, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ոչ թե օրինակ ՍԴ դատավորի) լիազորությունների յուրացման համար։ Ո՞րն է ՀՔԾ-ի վարկածը։ Ասում են՝ չգիտեմ՝ ինչեր եք արել, […]

ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով

Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը իր պաշտոնական թվիտերյան էջում քիչ առաջ անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ոչ պաշտոնական թագմանությունը ներկայցնում է ստորև: «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը […]

Հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ. Ռաֆայել Երանոսյան

Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր աշխատավարձից պահում է արվել: «2005 թվականից աշխատում եմ Պետական Թատրոնում՝ որպես դերասան: Իմ աշխատավարձը միշտ եղել է 63 հազար դրամ ու երբեք չի ավելացել: Այսօր ես տեղեկացա, որ հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ», – գրել է դերասանը:

Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան հանրագրում նշել է.  «Ինձ վերջին օրերին հաճախ են հարցնում, բաց կթողնե՞ն հոկտեմբերի 27-ի հիմնական ահաբեկչին: Ասեմ, որ չնայած երեկ մամուլում հայտնվեց նրա դիմումի լուրը, իմ համար անակնկալ չէր: Մի քանի տեղից մեսիջներ արդեն ստացել էի: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ասում են էս գործի քավորը կրկին ՀՀՇ ամերձ շրջանակից է անուն ազգանունը […]

«Պայթեց Փաշինյանի վարչակարգի կողմից փչված հերթական սուտը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայթեց Փաշինյանի վարչակարգի կողմից փչված հերթական սուտը: Որևէ մեկը Գագիկ Հարությունյանին չի պարտադրել կամ ստիպել հրաժարական տալ: Ավելին, ըստ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանի՝ հայտնի փաստաթուղթը նա առձեռն ուղարկել է ԱԺ ոչ թե մարտի 5-ին, այլ մարտի 2-ի առավոտյան: Հ.Գ. Իսկ իշխանության յուրացում եղել […]

Պաշտոնական Բաքուն պատերազմի է պատրաստվում, իսկ Երևանում խաղաղություն են մուրում

Պաշտպանյալի անհամարժեքությունը Ալիևը պատրաստվում է գրավել Արցախն ու Հայաստանը, իսկ Փաշինյանը պատրաստվում է գրավել Սահմանադրական դատարանն ու դրանից հետո նաև ամբողջ դատական համակարգը։ Պաշտոնական Բաքուն պատերազմի է պատրաստվում, իսկ Երևանում խաղաղություն են մուրում՝ «հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին» բանաձևի շրջանակներում։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լեզու գտնել Ռուսաստանի հետ, որպեսզի լուծեն Հայաստանի ու […]

Իրավապաշտպաններ մնացե՞լ են. հեսա վենդետան անենք վերջացնենք, բոլորին բանտերը լցնենք, հետո տեսեք ինչ ժողովրդավարական պետություն ենք սարքելու

Հայաստանում կամ աշխարհում իրավապաշտպաններ մնացե՞լ են: Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ազգային լեգիոնն ուր ա՞: Կամ՝ Human Rights Watch, Amnesty International, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական Միություն, ինչո՞ւ եք լռում: Հայաստանում կար ժամանակ, երբ նշված կազմակերպությունները տարեկան երկու անգամ Report էին պատրաստում ու հրապարակում, Հայաստանը դնում էին ԵԽԽՎ մշտադիտարկման տակ, անխնա ու, իմիջիայլոց, շատ արդարացի, քննադատում էին […]

«Մի խոսքով, իրավիճակի տոտալ էրոտիզացիա…». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի արձագանք Հայաստանում Սահմանադրության էկզեկուցիայի, քաղաքական գալվանիզացիայի եւ նախկինների դեմոնիզացիայի, Արմեն Սարգսյանը մասնակցեց ճապոնական կայսրի ինտրոնիզացիային: Հետո գնալու է Վատիկան՝ նոր սրբերի կանոնիզացիայի։ Հետո Շվեյցարիա՝ կաթի պաստերիզացիայի։ Հետո Ֆրանսիա՝ կրեմ-բրյուլեի կարամելիզացիայի։ Հետո Իսրայել՝ նորածինների ցիրկումցիզացիայի։ Հետո Իտալիա՝ գինու դեգուստացիայի։ Հետո Ռուսաստան՝ բաժնետոմսերի կապիտալիզացիայի։ Մի խոսքով, իրավիճակի […]

Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունները Ապրիլյան պատերազմի մասով համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ /տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրել է. «Նորից ուզում եմ անդրադառնալ ապրիլյան պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին։ Հանձնաժողովի նախագահը վերջերս նշեց, որ բավականին արդյունավետ են աշխատում և մինչև տարեվերջ ԱԺ-ին և հասարակությանը կներկայանան հաստ թղթապանակով, որտեղ սպառիչ պատասխան կտրվի, թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ։ Կրկնվելով՝ ուզում եմ նշել, որ այդ հանձնաժողովի […]

Ինչո՞ւ Վահե Գրիգորյանը չի կատարում իր գործառույթային պարտականությունները և աշխատավարձ է ստանում

Պարոն Մարուքյան ես Ձեզ խնդրել էի պարզել, թե ինչու՞ է շարունակում ՍԴ անդամ-դատավոր, իրավական անհասկանալի ռեբուսների ու փորձարկումների հեղինակ Վահե Գրիգորյանը չկատարել իր գործառույթային պարտականությունները և աշխատավարձ ստանալ, օգտվել ծառայողական մեքենայից: Ներկա Հայաստանում ամենաաննշան զանցանքի համար ձերբակալում կամ պատերովն են տալիս, այս երիտասարդն ինչ-որ արտոնյալ կամ արտակարգ կարգավիճակ ունեցող անձ է՞… Հարցնում է Երեւանի նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի