25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը չշփոթեք ձեր փաբերի հետ

օվերտոնի պատուհանը բացիմ քուանշը տվիմ քֆուրը դրիմ . . . undergound մակարդակով ու փաբային լեքսիկոնով ինչ որ շատ արագ եք շմայսանում, պարոնայք հեղափոխականներ: Ձեզ հավաքեք ու չափավորեք, ու Ազգային ժողովը չշփոթեք ձեր փաբերի հետ: Հ.Գ. իբր մեր դարդերը քիչ էր, Ստեփանակերտի փաբում էլ երեկոյան 11-ից հետո երաժշտությունը չեն բարձրացնում: Գրում է «Մեկ Հայատան» կուսակցության նախագահ […]

«Ամոթ։ Հազար ամոթ։ Մի միլիոն ամոթ». Սամվել Ֆարմանյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին օրենքով արգելել օտար լեզվով խոսել Արցախի մասին

Նիկոլ Փաշինյանին կատարելապես հակացուցված է Արցախյան խնդրի, պետական ու առանցքային նշանակության այլ հարցերի մասին արտահայտվել կամ բանակցություններ վարել անգլերենով կամ որևէ այլ օտար լեզվով։ Ցավոք, մի կողմից նրա պատկերացումներն Արցախյան խնդրի մասին կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում, մյուս կողմից՝ այն ավելի գրոտեսկային պատկեր է ստանում, երբ փորձում է այդ ամենն արտահայտել անգլերենով, որին նա […]

«Վարչապետ և ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա պարզապես գրեմ ու անցնեմ առաջ, որ հետո չասեք, որ չեմ զգուշացրել: Վարչապետ և ԱԳ նախարար, հանկարծ չքննարկեք 5 շրջանների վերադարձը, առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման և անվտանգության հստակ և երաշխավորված միջոցառումների: Ոչ մի դեպքում: Ձեր «սուպերլեգիտիմությունը» մեր երկրի ու ժողովրդի համար չար կատակ չդարձնեք: Ժողովուրդը […]

«Ահա եւ վերջ. Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհը ավարտվեց». Աբրահամ Գասպարյան

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ահա և վերջ․ Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհը ավարտվեց։ Երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը, այսօր հրաժեշտ տվեցի գործընկերներիս։ Մասնագիտական, աշխատանքային ու անձնական մոտեցումների սկզբունքային հակասություններն անհնարին դարձրեցին աշխատանքային համագոյակցությունը։ Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ․ հենց այդ վերնագրի ներքո է […]

Երբեք մի ասեք,թե ժողովուրդը չի սխալվում. Շարմազանով

Երբեք չասեք,թե ժողովուրդը չի սխալվում 1933թի այս օրը,նոյեմբերի 12-ին,Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ,որի արդյունքում ձայների 92 տոկոսը ստացան նացիոնալ-սոցալիստական միացյալ ցուցակի ներկայացուցիչները։ Պոպուլիստ նացիոնալ-սոցալիստները հրաշքներ էին խոստանում,բայց ավերակների վերածեցին թե’ Գերմանիան, և թե’ ողջ Եվրոպան։ Հ.Գ. Երբեք մի ասեք,թե ժողովուրդը չի սխալվում։ Գրում է Էդուարդ Շարմազանովը: 

«Ձեզ եմ ներկայացնում Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների այս համեմատական վերլուծությունը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ երեկվանից Արցախյան խնդրից իրենց վարչապետի նման կիլոմետրերով հեռու գտնվող իշխանական քարոզիչները Լավրովի հայտարարությունները մեկնաբանում են PURK NIKOLIN ոճի մեջ, ձեզ եմ ներկայացնում Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների այս համեմատական վերլուծությունը։ Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»։

Փաշինյանը սելֆի է հրապարակել Էմանուել Մակրոնի և Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: «Իմ լավ ընկերների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:) »,- լուսանկարին կից գրել է վարչապետը:  

«Մարտի են գնում երիտասարդները». Մարգարիտ Եսայան

ԱԺ  ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի են գնում երիտասարդները Հիացած եմ մեր այսօրվա երիտասարդներով, անկուսակցական, դաշնակցական, հանրապետական, այլ կուսակցությունների, բոլոր էն ջահելներով, որ էս օրերին գրագետ, խելացի, քաղաքականապես հասուն, հայասեր ու հայաստանասեր, մեր խոսքի, լեզվի, եկեղեցու եւ համամարդկային արժեքների պահպանման համար մարտի են կանգնել, սկզբունքային, գրագետ, սիրուն եւ շատ […]

Հտե տի. «Բարդակ»-ի սեփականատերն՝ Արարատ Միրզոյանի և նրա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանեկան արարողությանը Հայաստանից մեկնած հյուրերը մնացել են Ստեփանակերտում։ Մասնավորապես նշվում էր․ «Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ գնացել է Ստեփանակերտի «Բարդակ» փաբ։ ԱԺ նախագահը փաբ է հասել 23։00-ից հետո։ Փաբում Միրզոյանն ու իր կինը ցանկացել են բարձր երաժշտություն պատվիրել, սակայն նրանց առաջարկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի