24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ձեզ եմ ներկայացնում Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների այս համեմատական վերլուծությունը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ երեկվանից Արցախյան խնդրից իրենց վարչապետի նման կիլոմետրերով հեռու գտնվող իշխանական քարոզիչները Լավրովի հայտարարությունները մեկնաբանում են PURK NIKOLIN ոճի մեջ, ձեզ եմ ներկայացնում Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների այս համեմատական վերլուծությունը։ Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին»։

Փաշինյանը սելֆի է հրապարակել Էմանուել Մակրոնի և Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: «Իմ լավ ընկերների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:) »,- լուսանկարին կից գրել է վարչապետը:  

«Մարտի են գնում երիտասարդները». Մարգարիտ Եսայան

ԱԺ  ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի են գնում երիտասարդները Հիացած եմ մեր այսօրվա երիտասարդներով, անկուսակցական, դաշնակցական, հանրապետական, այլ կուսակցությունների, բոլոր էն ջահելներով, որ էս օրերին գրագետ, խելացի, քաղաքականապես հասուն, հայասեր ու հայաստանասեր, մեր խոսքի, լեզվի, եկեղեցու եւ համամարդկային արժեքների պահպանման համար մարտի են կանգնել, սկզբունքային, գրագետ, սիրուն եւ շատ […]

Հտե տի. «Բարդակ»-ի սեփականատերն՝ Արարատ Միրզոյանի և նրա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանեկան արարողությանը Հայաստանից մեկնած հյուրերը մնացել են Ստեփանակերտում։ Մասնավորապես նշվում էր․ «Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ գնացել է Ստեփանակերտի «Բարդակ» փաբ։ ԱԺ նախագահը փաբ է հասել 23։00-ից հետո։ Փաբում Միրզոյանն ու իր կինը ցանկացել են բարձր երաժշտություն պատվիրել, սակայն նրանց առաջարկը […]

Մի ֆիլմի պատմություն կամ Փաշինյանի հերթական ստերը

Փաշինյանը փաստացի հաստատեց, որ ինքն է պատասխանատուն • Հայ եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցներից հանելու • Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չուսումնասիրելու • Նախարարի կողմից դպրոցից քահանային հեռացնելու • Ազգային ժողովից տրանսգենդերության քարոզ իրականացնելու • Սեռափոխված անձին նվիրված ֆիլմը պետական բյուջեից ֆինանսավորելու համար: Պետք է հեռանա ոչ միայն նախարարը, այլ նախ […]

Պահանջե՛ք ՀՀ վարչապետի հրաժարականը, և պահանջե՛ք ցրել նրա կամակատար Ազգային Ժողովը

Ուշադիր հետևելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ծավալված բողոքի ակցիաների՝ կարելի է զարմանք ապրել: Եվ բացատրեմ` ինչու: Երբ ձեր տունը գող է մտնում և ձեր աչքի առաջ սկսում է գրպանները մտցնել ձեր ունեցվածքը, դուք ոստիկանություն եք կանչում, իրավապահները գողին կալանավորելիս տանում են միայն նրա մի ձեռքը, մի ոտքը, թե ամբողջությամբ […]

Դատարկ դուրսպրծուկների բարդույթը

Արայիկ Հարությունյանն այս պատմության մեջ «քոթակի տղեկի» գործառույթ ունի։ Նա փոքր մարդ է, որը հայտնվել է մեծ բաների մեջ։ Մեր հանրությանը բորբոքած իրական վեճն արժեհամակարգային, աշխարհայացքային ու քաղաքական ենթատեքստ ունի։ Քաղաքականի մասն այն է, որ ով մտքում ուզում է, բայց դեռ ինչ–ինչ պատճառներով չի բարձրաձայնում «Նիկո՛լ, հեռացի՛ր»–ը, նախարարի դեմ է կռիվ տալիս։ Ինչ վերաբերում է […]

Հայաստանում փթթում, ծաղկում է աբսուրդի հասնող քրեական գործերը. փաստաբան

Ընդունված է կարծել, որ պետական դավաճանները ստախոսներ են, իսկ նրանց նկատմամբ պետք է խոսել, իհարկե, օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով` իրենց իսկ լեզվով: Ցանկանում եմ փաստել, որ Հայաստանում փթթում է իմա, ծաղկում է աբսուրդի հասնող քրեական գործերը, որոնք ապագա չունեն, որոնք զեկուցվում են բարձր դռանը, իմա` վարչապետին, ով էլ բարձրաձայնում է հանրությանը, իսկ դրանից […]

Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա

Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա։ Նախկինում խոսելով Արցախյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանն առաջարկում էր 3 ժողովուրդների համար ընդունելի լինելու սկզբունքը, ինչը շատ բուռն քննադատության արժանացավ Հայաստանի ներսում։ Եւ ահա այսօր Ռուսաատանի ԱԳ նախարար Լավրովին նա փաստացի ասել է 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին։ Առաջին հայացքից սա չնչին տարբերություն է, […]

«Համացանցով վիրավորելիս հիշեք, որ հետո ամոթից ծնկաչոք եք ներողություն խնդրելու». Ռուսլան Բաղդասարյան

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Նախկինների» և «նորերի» մասին. Արդեն 1.5 տարի է, ինչ հասարակությանը փութաջանորեն բաժանում են «սևերի» ու «սպիտակների», «նախկինների» ու «նորերի»։ Դա անում են այսօրվա իշխանություններն իրենց բոլոր «խոսափողներով»։ Ինչի՞ համար են անում։ Անում են, որպեսզի իրենց կողմից «նախկին» կոչվող հասարակության անդամներին վարկաբեկելով իրենց հեղինակությունը բարձրացնեն։ Ըստ իս, դա անհեռանկար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված