19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Զելինսկու արածը պոպուլիզմ է, Նիկոլ Փաշինյանը ռեալ է գնահատել իրավիճակը

Ուկրաինայի նախագահը կրճատել է նախարարների աշխատավարձը ու հիմնավորել, որ այն պետք է համարժեք լինի երկրի սոցիալական վիճակի` թոշակների, նպաստների ու միջին եկամուտների հետ: Իրականում սա սխալ որոշում է և ինքս շարունակում եմ պնդել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է լավ վարձատրվի` հակառակ դեպքում կամ կհեռանա, կամ կսկսի գողանալ, Զելինսկու արածը նման է հեղափոխությամբ իշխանության եղած մարդու […]

Սթափվել է պետք, կանգ առնել է պետք

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար:  Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել:  Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ»:  

Վարդան Պետրոսյանը դիմում է մշակույթի եւ արտաքին գործերի նախարարություններին

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին։ Կարճ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ […]

ԱնՁվերը ձՈՒն չի դառնա. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձնագնդիի մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ձնագնդի փարթիին»: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն Իմ քայլը խմբակցության հետ հանդիպումից առաջ ձնագնդիով հարվածեց լրագրողներին՝ ավելի ուշ գրելով, որ այդկերպ շնորհավորել է առաջին ձյունը: «ԱնՁվերը ձՈՒն չի դառնա, անՁվերը , անՁվեր ա»,-գրել է Սիմոնյանը:  

Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է, բավակա՛ն է…

Երեկ 39 տարեկան երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի սպանությունը, որում  համոզված եմ ճանաչելով մեր դաժան  իրականությունը, հոգիս տակն ու վրա է արել։ Չեմ կարողանում գտնել մխիթարական որեւէ  խոսք, որն ընդունելի կլիներ, գոնե ինձ  համար։ Ստիպված եմ գրել ծեծված բառեր՝ խորապես ցավակցում եմ պարոն Կուտոյանի  ընտանիքին, հարազատներին, ընկերներին,  ի սրտե եմ ցավակցում ու ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է, բավակա՛ն է… Բայց, ցավոք, չգիտեմ, թե ում է ուղղված այս հուսահատ գոռոցս։ Մղկտում եմ, երբ  պատկերացնում եմ ընտանիքի վիճակը։ Սարսափելի է…», – այս մասին գրում է Երեւանի ավագանու նախկին անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անձի բարոյական «անմաքրությունը» այդ անձի՝ իր իսկ հանդեպ ունեցած զզվանքի վկայությունն է։ Ապուլեոս «Մետամորֆոզներ» Հ.Գ. Այլ կերպ՝ ինչքան շատ եք դուք ատում ինքներդ ձեզ, այնքան ցածր ու բարոյազուրկ եք դառնում։ Ինչպես ասում են՝ ինքդ քեզ չես խաբի»։

«Այս ամենը ու էլի շատ բաներ հետագայում չեմ ասի, որպեսզի քաղաքային իշխանությունն ուժեղ լինի». Ռուսլան Բադասյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Երեկ Հայկական Ժամանակ կայքում մի հոդված կարդացի «Քարոզչական նախնական փուլն է» վերնագրով: Ես, որպես Սերժ Սարգսյանին հարող շրջանակի ներկայացուցիչ, ամբողջ խորությամբ հասկանալով այդ հոդվածում տեղ գտած մտքերը, որոշեցի այսուհետ այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության՝ մասնավորապես քաղաքային իշխանության, կոպիտ և ոչ այնքան սխալները: Չեմ […]

«Ընդդիմադիր գործունեություն ձեւացնելը օրգազմ ձեւացնել չի՝ մենակ բղավելով չի ստացվի». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԺ ամենաԿԱԽՅԱԼ պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր բարձունքներ է նվաճում… Ախր ընդդիմադիր գործունեություն ձեւացնելը օրգազմ ձեւացնել չի՝ մենակ բղավելով չի ստացվի։ Պարոն Բաբաջանյան, ես ինձ վատ մարդ չեմ համարում եւ Սերժ Սարգսյանը իմ քաղաքական թիմի ղեկավարն է։ Պետական պաշտոն չեմ զբաղացնում, բայց իր առաջարկով […]

«Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի հարաբերությունների և «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների և Մարտի 1-ի վերաբերյալ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Հայաստանցի»-«ղարաբաղցի» այս ձևակերպումները դեռևս 2008-ին «շրջանառության» մեջ դրվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և տարբեր առիթներով յուրահատուկ տիրաժավորմամբ արհեստականորեն մտան հանրային օրակարգ: Մի բան փաստ է, որ այս օրակարգը սպառնում է ազգային համընդհանուր անվտանգությանը և կարող է դառնալ ազգի պառակտման պատճառ: Նիկոլի իշխանության գալուց հետո ակտիվորեն սկսել […]

«Սպանել են ՄԱՐԴՈՒՆ, բայց կրակել են ՀԱՄԱԿԱՐԳԻ վրա». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպանել են ՄԱՐԴՈՒՆ, բայց կրակել են ՀԱՄԱԿԱՐԳԻ վրա, կարծում եմ ԱԱԾ-ն ձեռքերը ծալած նստելու իրավունք չունի․․․․ Այս ինստիտուտի անվտանգությունից է կախված մեր երկրի, պետության, Արցախի անվտանգությունը․․․Պատվախնդիր եղեք, պարոնայք սպաներ․․․ Այո, ցավալի է, երիտասարդ մարդ է սպանվել, բայց, մի՞թե չեք տեսնում, հարվածը ուղղված է եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի