25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները մի պատմական օրինակով կարող են բնութագրվել». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն  Աշոտյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները մի պատմական օրինակով կարող են բնութագրվել։ Երբ ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը Վիետնամական պատերազմի ժամանակ հայտարարեց, որ պետք է նախ տիրանալ հակառակորդների ուղեղներին ու սրտերին, Ամերիկայի բարձրաստիճան զինվորականները կեսկատակ ասում էին, որ «հակառակորդների ուղեղներն ու սրտերը գրավելու կարիք չկա, երբ մենք նրանց գոտկատեղից […]

«Տղերքը ոտքից-գլուխ կրիմինալի մեջ խրված իրենցն առաջ են տանում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Սարգսյանը ասաց չի ստորագրելու, չի ստորագրելու ԱԺ-ի հերթական հակասահմանադրական օրենքը, եւ՝ ի՞նչ՝ ստորագրի-չստորագրի, իսկ ո՞վ է նրան բանի տեղ դնում, տղերքը ոտքից-գլուխ կրիմինալի մեջ խրված իրենցն առաջ են տանում եւ այսպես փաթեթային էլ ընկնելու են համապատասխան կեղտի մեջ, իրենք՝ իրենց արտաթորած․․.Իսկ Սարգսյան Արմենը […]

«Խախտումը խախտումի հետևից». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խախտումը խախտումի հետևից: Սահմանադրական դատարանը պետք է ընթացք տա Ազգային ժողովի 26 պատգամավորների կողմից ներկայացված դիմումը, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, որն ըստ որոշ իմքայլական իրավաբան-մաթեմատիկոսների,Թանդիլյան Մանեն էլ փեշքեշ, կազմում է 81 պատգամավոր, մինչդեռ` «Սահմանադրական դատարանի մասին» […]

«Ո՞վ է խանգարել Նիկոլին այս երկու տարվա ընթացքում միլիոնների ներդրումներ բերել». Շարմազնով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է խանգարել Նիկոլին այս երկու տարվա ընթացքում միլիոնների ներդրումներ բերել, Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնել, զգալիորեն բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։ Շատ ավելի իրական է բաժանումը ազգային և ապազգային ուժերի։ Իրական ջրբաժանը մեր օրերում անցնում է Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանողների և նրա վրա ցեխ շպրտողների, Արցախը […]

«Այսինքն Նիկոլն ու Իլհամը շփվում են». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը: Համադրելով միջոցառման առնչությամբ համանախագահների հայտարարությունը և կողմերի տարածած հաղորդագրությունները, կարող ենք հանգել մի շարք կարևոր եզրակացությունների: 1. Համանախագահների կողմից համառորեն խոսվում է բովանդակային բանակցությունների և բնակչություններին խաղաղությանը նախապատրեստելու անհրաժեշտության մասին, սակայն Հայաստանի […]

ՍԴ փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. Աշոտյանը հրապարակել է ԿԴԻ հրատապ հայտարարությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը (Centrist Democrat International) պաշտոնական թվիտերյան էջում հրապարակած հրատապ հայտարարությամբ իր գնահատականն է տվել Հայաստանում Սահմանադրական Դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ ԿԴԻ-ն խորը մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն […]

«Ընդունեք ջերմ շնորհավորանքներս ուղղված պետական գործչին, անմնացորդ իր ազգային իղձերին նվիրված և հարգարժան մարդուն». Կարեն Ավագյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մեծարգո՛ պարոն նախագահ, Երկար տարիներ Ձեր նվիրյալ ծառայությունը մեր երկու պետականությունների շահերի աննահանջ պաշտպանությանը, Ձեր անվերապահ սերն ու նվիրումը մեր ազգայինի առաջ մղմանը մշտապես առիթ է եղել հպարտություն և անասելի ամրություն զգալու համար։   Դրանք մշտապես զուգահեռվում են Ձեր մարդկային հատկանիշների՝ խոհեմության, իմաստության և […]

«Անգամ ծուռ հայելիների աշխարհում, ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անուրանալի է Արցախի հերոսի, ՀՀ երրորդ նախագահի ծանրակշիռ ավանդը Արցախյան ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման ու կայացման, Արցախի և Հայաստանի պաշտպանունակության զարգացման գործում: Սերժ Սարգսյանի մարդկային առաքինությունները, անցած ուղին, հայրենիքին նվիրումն ու պետականաստեղծ գործունությունը լավագույն օրինակներից մեկն է ազգային-պետական գործչի համար: Որքան էլ, […]

«Ճակատագրական պահին երկիրդ անտեր ու առանց գերագույն հրամանատարի չի մնա». Կարինե Աճեմյան

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ շատ է ասելիքը ու չեն բավարարում խոսքերը, երբ բոլոր մտահոգություններդ փարատվում են, որովհետև վստահ ես, որ ճակատագրական պահին երկիրդ անտեր ու առանց գերագույն հրամանատարի չի մնա…. Երբ տարիների ընթացքում իրենից սովորել ես ավելի համբերատար, հանդուրժող ու ներողամիտ լինել, երբ նույնիսկ ամենածանր ու դաժան […]

Արտակարգ դրությունը պաշտոնավարումդ երկարաձգելու միակ տարբերակն է․ Խաչիկ Ասրյանը՝ վարչապետին

Պահա՛նջ. զրկե՛լ անձեռնմխելիությունից և ենթարկե՛լ քրեական պատասխանատվության Փաշինյա՛ն Նիկոլ, ամբողջովին քո կողմից վերահսկվող՝ Հայաստանի Ազգային Ժողովը դեռևս սույն թվականի մարտ ամսին Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում կատարեց փոփոխություն՝ ըստ որի՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչև 3 ամիս ժամկետով կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված