25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ղեկավարը բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի։

Իմ ևս մեկ պնդում այլևս իրականություն է: Հայաստանի ղեկավարն արդեն սեփական շուրթերով անուղղակիորեն, բայց բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի, և սպառնում պատասխան կոմպրոմատներով: Դժվար թե դրանք իր մոտ առկա են, իսկ այն, որ ընդունում է Ադրբեջանի մոտ եղածների հանգամանքը և ուղղակիորեն թշնամի երկրին կոչ անում դրանք չհրապարակել, հաստատում է երկու օր […]

«Իզուր շկաֆի գլխից մի իջեք, որովհետև միևնույն է լինելիքը լինելու է, չիջնեք էլ՝ իջեցնելու են ու էլի լինելու է»

Քանի որ քայլարաստների մոտ մանդատաթափը նոր տեմպեր է ստանում, ուզում եմ կրկին հիշեցնել, որ առնվազն Իմ Քայլ դաշինքի բոլոր մանդատ ունեցողները և ունեցածները դատվելու են՝ անկախ նրանից, թե երբ են վայր դրել իրենց մանդատը: Ու եթե դրանց մի մասին զուտ սահմանադրական կարգի տապալման ու/կամ իշխանության յուրացման մասին հոդվածներ են սպասում, ապա օտարերկրյա գործակալական ցանցի այնպիսի […]

Դեռ այնպիսի՜ բաներ ենք իմանալու․․․

Խնդիրն այն չէ, թե ինչ է հրապարակել ադրբեջանական Հաքքին․ազ-ը։ Խնդիրն այն է, որ շատերը համոզված են՝ Նիկոլ Փաշինյանից դա սպասելի է։ *** Փաշինյանն Արցախի ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ փաստացի հաստատեց Ալիևի և Հաքքին․ազ-ի գաղտնազերծումները կամ առնվազն չհերքեց դրանք։ Մանացածը լոլոներ են․․․ *** Ինչո՞ւ Ալիևը որոշեց «պայթեցնել» Փաշինյանին Սորոսական պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելն […]

« ․․․ նիկոլը փաստեց այն, որ թաքուն պայմանավորվածություն է եղել ալիևի հետ» /տեսանյութ/

Հանրային վիրտուալ տիրույթում ակտիվորեն քննարկվում է պաշտոնական Բաքվի կողմից քարոզչական դաշտ նետած տեղեկատվությունը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ղարաբաղյան կարգավորման հարցում զիջումների գնալու, փոխարենը խնդրելով հնարավորություն տալ ամրապնդվել ներքաղաքական կյանքում։  « ․․․ նիկոլը փաստեց այն, որ թաքուն պայմանավորվածություն է եղել ալիևի հետ… նիկոլը պե’տք է ՀԵՌԱՆԱ»,-մոտավորապես այս տրամաբանության մեջ է օգտատերերի […]

Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ի պատասխան Ալիևի և ադրբեջանական քարոզչության վերջին մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է.   «Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս […]

Ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ ԱԺ նախկին պատգամավորը՝ Փաշինյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասարակությունը` ակտիվ, գիտակից, մտածող, վերլուծող, հետևաբար նաև` ամենաշատը այս կամ այն որոշման հետ չհամաձայնվող, այս կամ այն քայլը քննադատող ու իր տարբերվող տեսակետները պահանջատիրոջ իրավունքով արտահայտող հատվածը: Անտեսել այս […]

Ամենասարսափելին հնարավոր ռազմական լայնածավալ բախման ժամանակ նման գերագույն հրամանատարի առկայությունն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մերժում ու անվանարկում է Ադրբեջանին ծնկի բերած Արցախի հերոսներին, բայց չի ցանկանում նեղացնել «կիրթ ու կառուցողական» Ալիեւին՝ չհրապարակելով «կոնֆիդենցիալ» ինֆորմացիա։ Մարդ չգիտի այս փաստին ի՞նչ գնահատական տա… Ընտրությունը մեծ չէ։ Կամ քաղաքական անմեղսունակություն կամ … Հ.Գ. Իսկ ամենասարսափելին՝ հնարավոր ռազմական […]

«Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները: Իսկ ի՞նչ ստացվեց. ստացվեց, որ գործ ունենք կոմպրոմատների պայքարի հետ, որի նպատակը՝ երկուսի համար էլ իշխանությունը պահելն է: […]

Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Հարգե՜լի հերոսական ԱԱԾ՝ յուր գործակալ փնտրող ղեկավարով, դուք ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ: Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ։ Նա չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց […]

Մարդ ինչքա՞ն անբարոյական պիտի լինի, որ Հանրապետականի հախից գալու համար դիմի Ալիևի օգնությանը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Չէ, դուք հականու՞մ եք:   Մարդ ինչքա՞ն անբարոյական պիտի լինի, որ Հանրապետականի հախից գալու համար դիմի Ալիևի օգնությանը:   Մարդ ինչքա՞ն դավաճան պիտի լինի, որ ժողովրդի մեջքի հետևում թշնամու հետ թաքուն բանակցի:   Մարդ ինչքա՞ն հաբրգած պիտի լինի, որ այսքանից հետո կամավոր հրաժարական չտա:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված