24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաեւ դիվանագիտական ճակատում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար: Համանախագահները արձանագրում են այն փաստը, որ արդեն 10 օր տեւող պատերազմում Ադրբեջանին եւ Թուրքիային չի […]

«Նախարար Լուսինե Ղարախանյանը աշխատանքային պարտականություններից դուրս՝ ոչ պակաս կարևոր գործով է զբաղված»

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն է, ով աշխատանքային պարտականություններից դուրս նոր՝ ոչ պակաս կարևոր գործով է զբաղված: Նրա այս կերպարը յուրահատուկ մարմնավորումն է մեր ազգի այս օրերին դրսևորած վարքագծի ամեն ինչ հանուն ճակատի ու Հայրենիքի: Ահա սա ՛ է […]

Այնպես, ինչպես Ֆրանսիան առաջինն է օրենքով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, հիմա էլ առաջինը պիտի ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այնպես, ինչպես Ֆրանսիան առաջինն է օրենքով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, հիմա էլ առաջինը պիտի ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը Արցախի եւ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը, ֆրանսիացի պատգամավոր, Արցախի Ֆրանկոֆոնիայի ասոցիացիայի նախագահ պարոն Ֆրանսուա Ռոշբլուանը ուղերձ է հղել արցախյան պատերազմի մասին եւ հայտարարել է, որ Ֆրանսիան չի […]

10 հազար եվրոյի բժշկական եւ այլ օգնություն պատերազմից տուժածներին Ֆրանսիայի Վալանս քաղաքից

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիական Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլաս Դառագոնը Nikolas Daragon իր ֆեսբուքյան եւ Թվիթերյան էջերում իր աջակցությունն է հայտնում Արցախին եւ տեղեկացնում իրենց քաղաքային խորհրդի աջակցության մասին՝ 10 հազար եվրոյի բժշկական եւ այլ օգնություն պատերազմից տուժածներին, Ֆրանսիայի հայկական ֆոնդի միջոցով․․. Շնորհակալություն․․. Վալանսը քույր քաղաք է Իջեւանի […]

Կեցցե ՛ հայ ժողովրդի հավաքական կամքն ու զորությունը, որի առջև շատ շուտով խոնարհվելու է թուրք-ադրբեջանական ջախջախված տանդեմը

Բարի լույս։ Ամուր ենք, ուժեղ և հզոր։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Կեցցե ՛ հայ ժողովրդի հավաքական կամքն ու զորությունը, որի առջև շատ շուտով խոնարհվելու է թուրք-ադրբեջանական ջախջախված տանդեմը»,-հավելել է նա:  

Ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ, իմ տղան ծառայում է Ջաբրայիլի զորամասում, արդեն քանի օր է՝ որևէ տեղեկություն չունեմ որդուս մասին

Արտակ Հովհաննիսյանը գրում է. Հարգելի՛ հայրենակիցներ , ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ: Իմ տղան ծառայում է Ջաբրայիլի զորամասում: Արդեն քանի օր է՝ որևէ տեղեկություն չունեմ որդուս մասին։ Վերջինն այս լուսանկարներն են ու «Զինուժ» մեդիայի նկարահանած կադրերը։ Առայժմ նրան գտնելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն են։ Խնդրում եմ ստույգ տեղեկատվություն ունենալու դեպքում դիմել մեզ։ Մեր բոլոր աղոթքները […]

Այս պատերազմից առաջ Հայաստանը հասցրեց փչացնել իր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ և անհասկանալի խաղեր տվեց մեր հակառակորդների հետ

1–ին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերս պետություն չունեինք։ Վճարեցինք ամենադաժան գինը։ Տեղի ունեցավ ցեղասպանություն։ 2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ պսեվդոհանրապետություն ունեինք ԽՍՀՄ–ի կազմում։ Շատ ծանր գին վճարեցինք ֆաշիզմի դեմ պայքարում, բայց հաղթողների թիմից էինք։ 2–րդ համաշխարհայինին հաջորդած «սառը» պատերազմն ավարտվեց ԽՍՀՄ փլուզմամբ։ Մենք կայսրության փլատակների տակ չմնացինք՝ ձեռք բերելով անկախ պետություն ու տանելով հաղթանակ Արցախյան պատերազմում։ Երկար […]

Թուրքիան չպետք է մասնակցի հնարավոր ապագա բանակցություններին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան չպետք է մասնակցի հնարավոր ապագա բանակցություններին։ Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում մեծացնել իր դերակատարումը Հարավային Կովկասում եւ կովկասյան թուրքերի ահաբեկիչ ղեկավարի բերանով նշում,թե հետագա խաղաղ բանակցային գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի։ Մեր բոլորիս ու նախ եւ առաջ քաղաքական ղեկավարության խնդիրը պետք […]

Ինչո՞ւ մնացինք մենակ, մեն-մենակ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.   «Ժողովուրդ ջան, Ստեփանակերտը օրեր շարունակ եւ այսօր նույնպես հրթիռակոծվում է, ռազմաճակատում անընդմեջ կրակում են, պատերազմում՝ ինչպես պատերազմում…   Հա, պաթոսը կա, ոգին կա, մարդկանց ոգեւորելը՝ կա․․․։ Անթիվ զոհեր, վիրավորներ…զոհեր-զոհեր, լույս տղերք եւ խաղաղ բնակչություն․․․   Չէի ուզում ասել, բայց եկեք էդ ժպիտները թարգենք եւ սառնասիրտ […]

Մեր որդին կամավորագրվեց․ Նիկոլ Փաշինյան

Մեր որդին կամավորագրվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կիսվել որդու գրառմամբ ու լուսանկարով։ «Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը՝ մատուցելու հայրենիքին մեր ծառայութնյունները»,-գրել է վարչապետի որդին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված