20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Էս պահին բոլոր քաղաքական ուժեր, բոլոր, պետք է կանխեն քաղաքացիական բախումները. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս պահին բոլոր քաղաքական ուժեր, բոլոր, պետք է կանխեն քաղաքացիական բախումները․․․ Լրջացեք․․․ Հասկացեք, հիմա էլ դա ներսում է ուզում մեր ժողովրդին գլխատել․․․ Չի կարելի ավելի սրել իրավիճակը․․․ Խնդրում եմ, ամեն ինչ անել, որ կանխվեն բախումները․․․»:

«Միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Անսահման ցավն ու զայրույթն է պատել մեր ժողովրդի լավագույն մասին։   Սեփական ժողովրդին տարիներով խաբողը՝ սեփական ժողովրդի դատաստանով է դատվելու։   Միթե՞ սրա մասին չէինք խոսում վերջին տարիներին, միթե՞ սա չէր լինելու դիլետանտների կառավարման արդյունքը, միթե՞ դավաճանությունն այլ դրսևորում ունի»։

«Ո՞ւմ էիք խոստացել, որ չեք խփելու ադրբեջանական նավթագազամուղներին և ինչի՞ դիմաց…»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Եթե հայրենի հողից նույնքան կառչած լինեիք, որքան հիմա ձեր պաշտոններից եք փորձում կառչել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Եթե պետությունն այնքան սիրեիք, որքան ձեր արտոնություններն ենք սիրում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։ Եթե դիվանագիտության […]

Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին

«Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես» , – ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:   «Թե բա՝ զինված ուժերի զեկույցների հիման վրա եմ որոշում կայացրել։   Բա ինչի՞ որոշում չէիր կայացնում մի 40 օր առաջ, երբ սկսեցիր կարգավորման առաջին առաջարկները ստանալ ու լրիվ այլ բովանդակության մեջ՝ ԱԳՆ-ի, […]

«Եթե նոր ճանապարհ չկառուցվի, համարե՛ք՝ Սյունիքի տարիներն էլ են հաշված»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապան ու Գորիս քաղաքները դառնում են սահմանամերձ, իսկ Կապան-Գորիս մայրուղու առանձին հատվածներ փաստացի գտնվում են Ադրբեջանին անցնող տարածքում, այսինքն՝ եթե նոր ճանապարհ չկառուցվի, համարե՛ք՝ Սյունիքի տարիներն էլ են հաշված։ Հ.Գ. Ոչ ոք չփորձի ինձ խուճապ տարածելու մեջ մեղադրել։ Ես դառը իրականությունն եմ ներկայացնում, որին առերեսվել ա պետք»։

Նոյեմբերի 10-ին կնքված Լեռնային Ղարաբաղի համաձայնագիրը՝ քարտեզով

Կապույտով նշված է ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող գոտին։ Կարմիրով՝ տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն մինչև դեկտեմբեր։ Կանաչով՝ տարածքներ, որտեղ կտեղակայվեն ռուս խաղաղպահները։    

Այս իրավիճակից ելքը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այս փաստաթղթի իրավազորությունը չընդունելը և միասնական ուժերով Հայաստանի և Արցախի պաշտպանությունը կազմակերպելը․ Փաստաբանների պալատի նախագահ

Իմ կարծիքով, 9 կետից կազմված հաշտության համաձայնագիրը պարունակում է միջազգային պայմանագրի դրույթներ, հետևաբար վարչապետը չէր կարող այն ստորագրել, Facebook-ում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Մասնավորապես, այս համաձայնագիրը վերաբերում է հաշտությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ստեղծմանը, որը ՀՀ քաղաքացիների համար կարող է որոշակի սահմանափակումներ նախատեսել այդ տարածքներից օգտվելու […]

Մեղավոր եմ, որ Նիկոլը Արցախը հանձնեց, որովհետեւ բավականաչափ բարձր չէր իմ ձայնը

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրել է. «MEA CULPA Մեղավոր եմ, որ երբ պատանի Նիկոլը եկավ խմբագրություն, իրեն փորձում էի օգնել, որ գրել սովորի, Մեղավոր եմ, որ երբ պատանի Նիկոլին ուղարկում էինք արաղի, իրեն էլ էի մի բաժակ լցնում, Մեղավոր եմ, որ երբ Վանոն Նիկոլի համար թերթ սարքեց, այնտեղ հոդվածներ եմ գրել, Մեղավոր եմ, որ Գագիկ Ծառուկյանի […]

«Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը, ինչո՞ւ … սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը»․ Սոֆյա Հովսեփյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասեցիք ամենակարևորը, ինչո՞ւ… Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչո՞ւ»-ի պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչու»–ն… Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ […]

«Ես կնվիրեմ քեզ մի լավ համակարգիչ, մի նոր ժամացույց, ընտիր օծանելիք և այլ լավ իրեր, միայն մի խնդրանք․ վերադարձրու մեր ժողովրդին այն, ինչ դու ես գողացել մեզնից». Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ես կնվիրեմ քեզ մի լավ համակարգիչ, մի նոր ժամացույց, ընտիր օծանելիք և այլ լավ իրեր, լիքը-լիքը, որ կշտանաս։ Միայն մի խնդրանք․ վերադարձրու մեր ժողովրդին այն, ինչ դու ես գողացել մեզնից։ Վերադարձրու խնդրեմ մեր զավակներին, նրանց մայրերի և հարազատների խորտակված կյանքները, վերադարձրու մեր վիրավոր զինվորների առողջությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի