20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորը՝ Փաշինյանի հետ հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին

Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորը՝ Փաշինյանի հետ հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին «Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց […]

Հանրապետականը հաղթանակի, իսկ հողատուն՝ կապիտուլյացիայի խորհրդանիշ է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հանրապետականը հաղթանակի, իսկ հողատուն՝ կապիտուլյացիայի խորհրդանիշ է։ Հայաստանում շուտով կմեկնարկի նախընտրական «սպրինտը», որը սովորական քաղաքական պայքար չէ։ Հայտնի կապիտուլյանտը մեր հայրենիքը վերածել է ավերակների։   Թշնամին ու օտարները վերցնում են իրենց փայաբաժինն անխնա ու մեր պետական շահերի հաշվին: Եւ վերցնելու են այնքան ժամանակ,որքան այս […]

Կապիտուլյանտը երկիրը մտցնում է խորը անորոշության և առկա ճգնաժամի էլ ավելի խորացման ու նոր ցնցումների փուլ. Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երկիրն այս վիճակին հասցրած՝ թիվ մեկ մեղավորի ու միակ պատասխանատուի հրաժարականով տրված է արտահերթ ընտրությունների մեկնարկը և նշանակում է , որ տրված է նաև ապաշնորհ իշխանության հեռացման մեկնարկը։ Միևնույն ժամանակ, այս գործընթացով, կապիտուլյանտը երկիրը մտցնում է խորը անորոշության և առկա ճգնաժամի էլ ավելի խորացման ու նոր ցնցումների […]

2020 թվականի պետական բյուջեի ձախողված կատարողականը. Թադևոս Ավետիսյանի հոդվածը

Աղյուսակ 1․ Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ․ հունվար-սեպտեմբեր Ցուվանիշ Պլանավորված (միլիարդ դրամ) Փաստացի (տոկոս) Ընդամնեը եկամուտներ 1 218,7 88,2 Ընդամենը ծախսեր 1 371,8 89,6 Կապիտալ ծախսեր 227,4 48,0 Դեֆիցիտ 153,1 101,1 Պահուստային միջոցներ 3,7 0 Աղյուսակ 1-ում երևում է COVID-19-ի դեմ պայքարի ձախողման հետևանքները՝ առանց պատերազմի հետևանքների։ Մասնավորապես․ 2020թ․ առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները և ծախսերը թերակատարվել են համապատասխանաբար՝ 11,8 և 10,4 տոկոսներով։ […]

Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞նչ ասաց Բայդենը և ի՞նչ հասկանալ․ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» բառը լսելու էյֆորիայից 2 օր անց փորձենք սառը բանականությամբ հասկանալ, թե ինչ ասաց Ջո Բայդենը և ինչ կար թաքնված նրա ուղերձի տողերի արանքում։ Նախ կարևոր է, որ 1981-ից հետո ԱՄՆ նախագահի մակարդակով կրկին արտասանվեց Armenian genocide […]

Փաշինյանը կատարել է ՀՀ ՔՕ 300 հոդվածի նախատեսած ենթադրյալ հանցագործության արարք․ Էդգար Ղազարյան

Հաղորդում հանցագործության մասին. 2021 թվականի ապրիլի 26-ին ՀՀ վարչապետի և կառավարության պաշտոնական կայքում ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացված է իբրև ՀՀ վարչապետի պաշտոնակատար։ Նրա մասին տեղեկություններ չկա նաև կայքի «Երրորդ հանրապետության նախկին վարչապետեր» բաժնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: «ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը […]

Ո՞վ կլինի Հայաստանի 4-րդ ղեկավարը. Վահե Հովհաննիսյան

Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է. Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը […]

«Եթե այս հարցը չի լուծվում, ապա քննադատող, զգուշացնող, կոչ անող հայտարարությունները որևէ խնդիր չեն լուծելու». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դրանցից առաջնայինը՝ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհահատվածն է, իսկ ավելի կոնկրետ Շուշի քաղաքի երկու մուտքերում ադրբեջանցիների առկայությունը։ Այդ շրջանում տեղակայված ադրբեջանցիների համազգեստից պարզ երևում է, որ առաջնագծի այդ հատվածում ծառայություն են իրականացնում Ադրբեջանի ներքին զորքերը։ Հենց միայն այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ բլոկպոստերի հարակից հատվածում՝ 3-4 մետրի վրա զինված ադրբեջանցիներ են […]

«Հրաժարական ես տվել, իսկ հիմա հավաքիր իրերդ ու պետական ամառանոցներից չքվիր»․ Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրաժարական ես տվել, իսկ հիմա հավաքիր իրերդ ու պետական ամառանոցներից չքվիր։ Այն պետք է տրվի պետության պաշտպաններին։ Այնտեղ ժամանակակից վերականգնողական կենտրոն պետք է ստեղծվի»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի