23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանի այցը Շուշի դիտարկում ենք որպես ուժի ցուցադրման նոր փորձ. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի կապակցությամբ: «1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են: 2020թ. սեպտեմբերի 27-ին […]

Իրեն գժի տեղ դրածը սյունեցիների վրա տղա է տանո՞ւմ․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուռնուխ-Գորիս ճանապարհահատվածին եմ, ավտոշարասյունը գնում է դեպի Կապան, հաշվեցի մոտ ութ մեծ ավտոբուս եւ մոտ տասը մարդատար մեքենա․․․իրեն գժի տեղ դրածը սյունեցիների վրա տղա է տանո՞ւմ»։

Դուք ինչպե՞ս եք կանգնում ձեր եղբայրներին զոհածի կողքին

Մինչ Շուշիում Էրդողանն Ալիևի հետ գաթա է ուտում, հերթական անգամ ստիպելով մեզ վերապրել պարտության աղետն ու ստորացումը, Փաշինյանը մուրճը ձեռքին արշավում է դեպի Սյունիք։ Նա խնդիր ունի՝ ապացուցել, որ մեկ անգամ իրեն Սյունյաց ողջյուններով մերժած Սյունիքը կարող է գրավել վարչական ռեսուրսների և ոստիկանական բազմաթիվ ուժերի չարաշահմամբ։ Բայց խոսքս ինքնահաստատման անհաջող փորձ անող Փաշինյանին չեմ ուղղում, […]

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի նախագահն ուղևորվեց Արցախ՝ Շուշի, որտեղ Նիկոլի եղբոր հետ «պատմական» փաստաթուղթ են վավերացնելու: Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը: Այս պահին տոնում ու ստամոքսներն են լցնում Սյունիքում, ինչի արդյունքում Արցախի ճակատագրին կարժանացնեն Սյունիքը Արայիկ Հարությունյանը ժամանակ չունի, ոչ տոնելու, […]

«Կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ երկու ուժերից որևէ մեկին». Արշավիր Ղարամյան

«Հարգելի՛ զինակիցներ, սիրելի՛ բարեկամներ Ինչպես բոլորիս հայտնի է, հունիսի 20-ին ՀՀ-ում անց են կացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ընտրապրոցեսը, ցավոք, անխուսափելի անհրաժեշտություն դարձավ այն պահից, երբ ակնառու երևաց Հայաստանի Հանրապետությունը կառավարող խմբի ապիկար ու կապիտուլյանտ էությունը։ Ընդամենը 3 տարում այս խումբը իր առաջնորդով ամբողջ աշխարհի առջև խայտառակեց հինավուրց ազգը, կոտրեց մեր ոգին, մեզ դարձրեց թշնամու […]

«Հայաստանն ու Արցախը վերածնվելու կարիք ունեն, վստահ եմ՝ այդ վերածնունդը լինելու է». Արտակ Զաքարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այսօր, երբ կապիտուլյանտը կապիկություններ անելով՝ քարոզչական շքախմբերով, ծափ տվողներով գնացել է Սյունիք, նույն պահին Արևելքից դեպի հայոց պատմական Շուշի իրենց «հաղթարշավն» են իրականացնում կապիտուլյանտի բարեկամները՝ Էրդողանի և Ալիևի տեսքով։ Մեր քաղաքական դաշտը գնում է ընտրության և այդ քաղաքական դաշտը շարունակում է պայքարել […]

Երբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «շինելու է», ենթադրաբար նկատի է ունեցել, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու. Լենա Նազարյան

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ։ -Տիկին Նազարյան, ՔՊ-ի ընտրական ցուցակը շատ քննադատվեց պատճառաբանությամբ, թե այնտեղ օլիգարխների անուններ կան․ խոսքը Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է: -Որպեսզի ինչ-որ մեկի անօրինական կամ թեկուզ օրինական կուտակած հարստությունն արտոնյալ պաշտպանություն ստանա քաղաքական դիրքի չարաշահման միջոցով, ապա կա՛մ հարուստները պետք է գան խորհրդարան և […]

Ով նիկոլ կընտրի իմ աձնական թշնամին կդառնա. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ չեմ նկարում Գորիսից մի երկու կմ հետո տեղադրված ադրբեջանական վահանակը, ուժ չունեմ նկարելու, չեմ էլ նայում էդ կողմը, ով նիկոլ կընտրի իմ աձնական թշնամին կդառնա…»:

Ժամանակին Հիտլերն էլ ասում էր, թե իր շարժումը քրիստոնեական է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իրչ էջում գրել է.   «Չեմ զարմանում, որ կապիտուլյանտը խոսում է Աստծո մասին ու քրիստոնեությունից։   Ժամանակին Հիտլերն էլ ասում էր, թե իր շարժումը քրիստոնեական է։   #Պատիվ_ունեմ»:

Վերջները եկել է, հերթով փորձելու են «մաքրվել», շուտով լիքը «գաղտնի» ձայնագրություններ կսպրդեն. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկանում են,  որ վերջները եկել է, հերթով փորձելու են «մաքրվել», շուտով լիքը «գաղտնի» ձայնագրություններ կսպրդեն…»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված