25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սա ցույց է տալիս, որ նոր իրողություններով պայմանավորված սահմանամերձ համայնքի կարգավիճակում հայտնված բնակավայրերը անվտանգության առումով շարունակում են մնալ խոցելի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերի հարակից հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակիցներին ուղղված ադրբեջանական սպառնալիքները ամենատարբեր համատեքստում քննարկվեցին։ Այստեղ կա մեկ կարևոր գործոն, որը կարծում եմ անկյունաքարային է։   Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անհրաժեշտ պաշտպանական համակարգերի բացակայությունը։   Հարցը նույնիսկ միայն մեր զինծառայողների ֆիզիկական ներկայության մասին չէ, այլ […]

Ազատություն լավ մարդու, անգերազանցելի բժշկի կոչումը բարձր պահած իմ լավ ընկեր պրոֆեսոր Չարչյանին. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ազատություն լավ մարդու, անգերազանցելի բժշկի կոչումը բարձր պահած իմ լավ ընկեր պրոֆեսոր Չարչյանին։ Քաղաքական մանրախնդրությունը հաստատ չարժե այն կյանքերին, որ նա կփրկի ազատության մեջ…»:

«Շատերի մոտ, երևի հարց առաջանա, իսկ ո՞րն է ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքը… Պատասխանը շատ պարզ է ու հասարակ…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Հակառակ հայկական կողմի նվաստացուցիչ պարտվողականության, պաշտոնական Բաքուն հաղթողի դիրքերից ամեն ինչ անում է դեպքերի հետագա զարգացումն ուղղորդել դեպի մեր պետականության վերջնական ոչնչացում: Թե որքանով են այս ամենի լրջությունը գիտակցում վերջին (կեղծված, թե չկեղծված դա արդեն էական չէ) ընտրություններում պատերազմում պարտված իշխանության օգտին քվեարկած քաղաքացիները, դժվար է ասել, բայց […]

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն Արցախի հարցում համընկնում են՝ Արցախի խնդիր չկա. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը: «Քարոզարշավի ընթացքում, տարբեր հարթակներում, ինձ ամենաշատը հնչող հարցադրումներից էր՝ ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորման գործընթացը, ո՞ր կետից պետք […]

Չէի պատկերացնում, որ հայերը կրկին կնտրեն նիկոլին. Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «…Չէի պատկերացնում, որ հայերը կրկին կնտրեն նիկոլին։ Պատրաստվում էինք ուժեղ դիմակայության, բայց ճակատագիրը մեզ նվեր արեց» ալիև:   «Ուսյալ» ժեխեր, հատկապես ձեզ եմ դիմում, դու՛ք եք արժանի սրա սարկազմին, դու՛ք եք ողորմելի, անհայրենիք ու քանի-որ աղբամանն եմ նետել ձեզ ու գիտեմ, որ գողեգող […]

Կապիտուլյանտներ, ձեր «հաղթանակը» ապտակ էր, բայց ապտակ էր մեր պատմությանը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտներ, ձեր «հաղթանակը» ապտակ էր, բայց ապտակ էր մեր պատմությանը, արժեքներին, հաղթանակներին, հերոսներին, հայրենիքին, ազգին ու մեծ նահատակներին։   Հ.Գ. Բանակն այն է, ինչ որ առաջնորդին հաջողվում է դարձնել նրան։ Գարեգին Նժդեհ»:

Պարտված բարոյականություն. Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը գրում է. Պարտված բարոյականություն… 2020 թ. նոյեմբերի 23֊ն էր, զանգ ստացա Արցախից . «Սոֆյա ջան, մենք 360 տղեքով չիդեմ ուր ենք , զենքերը վրեքս արդեն չորս օր էլ անձրևի տակ ,մեզի բերել են մե գոմիմ մեջ , ոչ կռիշ կա ոչ դուռ ու լուսամուտ , ոչ ուտելիք կա ոչ էլ տեր կանգնող, սաղս […]

«Տպավորություն ա, որ սերիական մանյակ են բռնել, ում պետք ա շուտ փակել, որ ավել մարդ չսպանի։ Ամոթ ա, տիկին»․ Ստեփան Մաթոսյան

Ստեփան Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1 ամիս։ Երեկ Մասիվի դատավոր Մելիքսեթյանը իր դատարանի բարձրությունից կարդաց 1 ամիս կալանք։ Այսօր ահագին նոր բան իմացա Չարչյանի մասին, որ նա կաշառակեր ա, մարդասպան ա, մանկավաճառ ա, հանցագործ ա…. ու էդ սաղ մենակ քոմենթներից։ Այսինքն, մարդիկ, ովքեր Չարչյանին կյանքում չեն էլ տեսել, ավելի շատ բան գիտեն իրա […]

Սերժ Սարգսյանի համար կարևորը Հայաստանն ու Արցախն են,ոչ թե գովազդվելը կամ միավորներ հավաքելը. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը գրում է. Ինչ խոսք,Սերժ Սարգսյանի BBC-ին տված այսօրվա հարցազրույցը ուներ առաջին հերթին գեոպոլիտիկ նշանակություն:Այն քաղաքական լրջագույն խոսք էր ինչը հետընտրական Հայաստանում թթվածնի նշանակությւն ուներ: Ի դեպ իմ կարծիքով միայն երրորդ նախագահն է աշխարհաքաղաքական ասելիք բերում դաշտ,մնացածի մոտ միայն ներքաղաքական աղմուկ է: Շատ կարևոր է,որ մարդիկ ընկալեն այն ինչ կատարվեց և ինչպես նշել էի […]

«Արցախի հարցով ցանկացած զիջում նոր ճանապարհ է բացելու ՀՀ տարածքի կորոստների համար». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկման հարց է դարձել ադրբեջանցիների՝ արցախցիներին արվող հեռախոսազանգերը, որով վերջիններս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները: Այս հարցին, երեկ անդրադարձել էր մեր գործընկեր Նաիրի Հոխիկյանը, ով փոխանցում էր արցախցիների շրջանում եղած անհանգստությունները: Ադրբեջանցիների փոխանցած հիմնական միտքն այն է, որ ցանկացած պարագայում Արցախը հանձնվելու է, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված