20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սա նշանակում է, որ նախօրոք լավ էլ գիտեին, թե ինչ են պատրաստվում անել ադրբեջանցիները և իրենց համաձայնությունը տվել են»․ Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտգործանախարարությունը, Նիկոլը որևէ կերպ չեն անդրադառնում այն փաստին, որ ադրբեջանցիները խոչընդոտում են Հայաստանի արտաքին կոմունիկացիաներին։ Ցանկացած այլ պետությունում գոնե բողոքի նոտաներ կհղեին, կհրավիրեին միջազգային հանրության ուշադրությունը և այլն, և այլն։ Իսկ սրանք լուռ են։ ԱԳՆ-ի կայքում, օրինակ՝ որևէ հայտարարություն չգտա այս թեմայով։ Ինչը նշանակում է, որ նախօրոք լավ […]

Իշխանությունը տապալելու է սահմանագծման-սահմանազատման գործընթացը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը և որպես լուծում առաջ քաշում այդ օրակարգը։   Դեռ մի կողմ դնենք, որ այդ գործընթացի մեկնարկի համար Ադրբեջանը բարձր գին է սահմանել։ Սահմանագծման/սահմանազատման գործընթացը հիմնված […]

Հայաստանում ապրելն օր օրի ավելի դժվար է դառնում. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ ԵԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանում ապրելն օր օրի ավելի դժվար է դառնում   Բոլորդ էլ հիշում եք, թե ինչպե՞ս էին Քաբուլի օդանավակայանում սարսափահար փախչում` կին, տղամարդ, երեխա, տարեց: Այդ մարդիկ փախչում էին, որովհետև ցանկանում էին փրկվել, որովհետև վախենում էին և այլն։ Պատճառները շատ են: Նույնը Հայաստանում է, պարզապես […]

Ադրբեջանցիներն այսօր գումար են պահանջում Գորիս-Կապան մայրուղով երթեւեկող իրանցիներից, իսկ վաղը նույն բանը կարող են պահանջել ՀՀ քաղաքացիներից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ադրբեջանցիներն այսօր գումար են պահանջում Գորիս-Կապան մայրուղով երթեւեկող իրանցիներից, իսկ վաղը նույն բանը կարող են պահանջել ՀՀ քաղաքացիներից։   Իսկ սրանք պատրաստվում են Անկախության 30- ամյակ նշել։   Ծափ տվեք, ծափ՝ տիկնայք եւ պարոնայք»։

Նախորդ «ճակատամարտից» հետո այսօր ԱԺ-ն սկսել է իր աշխատանքները «շաքար» կառուցողականության մթնոլորտում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նախորդ «ճակատամարտից» հետո այսօր ԱԺ-ն սկսել է իր աշխատանքները «շաքար» կառուցողականության մթնոլորտում։   Տեսնենք «կառուցողականությունն» ինչքա՞ն կտեւի ու ի՞նչ կտա պետության առջեւ ծառացած մարտահրավերների լուծմանը»։

Այսօր լրանում է 4-րդ ամիսն, ինչ թշնամու զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է 4-րդ ամիսն, ինչ թշնամու զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ «իմպոտենտ» իշխանությունը խոսում է խաղասիրության» , «սահմանազատմանն» ու «սահմանագծման» մասին»։

Հողատուների հաշվարկը պարզ էր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը (նկար 1)։   Հատկապես ակտիվ էր իշխանական քարոզչամեքենան, որը,  ջուրը չտեսած, մերկացավ ու սկսեց տարանցիկ դրախտի պատկերներ արտադրել ու […]

Արդյոք, հենց այդ վարչությունը չէ, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին. Վարդան Ոսկանյան

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել է այս անդորրագիրը, համաձայն որի Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի բաշիբոզուկներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նաեւ հրապարակել է այդ անդորրագիրը: Նա, մասնավորապես, նշել […]

Սյունիքում բացի անվտանգային հարցերից՝ կա նաև տնտեսական խնդիր. Վահե Հակոբյան

Սյունիքում բացի անվտանգային հարցերից՝ նաև տնտեսական խնդիր եմ տեսնում։ Այդտեղ 40 տոկոս ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից և սա վտանգված է, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նշենք, որ ադրբեջանցի ոստիկանները ստուգում են Հայաստան մտնող իրանական բեռնատարները, ինչից հետո համապատասխան փաստաթուղթ են տրամադրում։ Ըստ տեղեկությունների, իրանական բեռնատարներից նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի