20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կարճ՝ պատվաստման մասին։   1. Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով։ 2. Առողջապահության նախարարը ոլորտից կատարյալ անտեղյակ դրածո է։ 3. Նրանք խաբել են ու շարունակում են խաբել բոլոր հարցերում, այդ թվում՝ համավարակի մասով։ 4. Պատվաստումը պետք է լինի կամավոր։ Պետության […]

Ժամանակը չի սպասում և աշխատում է ի վնաս մեր երկրի. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սեպտեմբերի 21-ին, ձևով և բովանդակությամբ հորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել։ Մարդկանց վիշտը, վտանգի և անպաշտպանության զգացումը, անորոշ ապագան ու թուրքական սիրախաղերը դրոն շոուներով փոխհատուցել չստացվեց։   Իշխանություն կոչվող կապիտուլյացված խմբավորումը […]

«Ակնհայտ է, որ գաղտնի կապեր ու բանակցություններ կան Հայաստանի ու Թուրքիայի միջև». Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ՀՀ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման ժամանակ ինչ քարտեզներով են առաջնորդվելու։ Սակայն մեկ բան ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը։ «ՀՀ ներքին վարչատարածքային բաժանումները չեմ կարող կապել սահմանագծման ու սահմանազատման հետ, սա ամենևին  այլ գործընթաց է։ Իշխանությունը […]

Պուտինը խնդրեց ինձ չնվաստացնել Փաշինյանին մեր ներկայությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ. Ալիև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր է խաղացել Ղարաբաղում 2020 թվականի աշնանը զինված հակամարտության կարգավորման գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւn «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում: «Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Եվ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարում ունեցավ իրադարձություններում, նա փոխանցում էր իմ ուղերձները Փաշինյանին, […]

«Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ – ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ – ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում։ Ի՞նչ խաղաղասիրություն,դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ,որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման ,«պատերազմական» եւ «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա ու […]

Պատահական չէ, որ Էրդողանն էլ է խոսել Հայաստանից եկող դրական ազդակներից․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ, «Հայական նախագիծ» ՀԿ համահիմնադիր Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել: Նամ մասնավորապես, նշել է. «Նկարում Հունաստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից օրերս անցկացված համատեղ զորավարժությունների մի դրվագ է։ Այս պետություններին միավորում է տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ պայքարելու ցանկությունը և կարիքը։ Սա հակաթուրքական ոչ […]

«Ալիևը կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի և Քոչարյանի մասին հիշատակման». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում նդրադարձել է Նյու Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ ունեցավ Իլհամ Ալիևը։ .Նա հմտորեն շահարկեց Ադրբեջանի՝ Չմիավորված պետությունների շարժման նախագահող երկիր լինելու փաստը (100-ից ավել երկիր), հայտարարելով նաև, […]

«Վարձքներդ կատար, սիրելի՛ ընկերներ»․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը. ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ջանքերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ […]

Գերտերությունները միշտ էլ շահեր ունեցել են, բայց Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ կարողացել է հայկական շահը դնել ցանկացած խնդրի մեջ․ Աննա Մկրտչյան

«Փաշինյանը գնացել էր Դուշանբե ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու համար։ Մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել։ Մի օրինակ ցույց տվեք, թե որտե՞ղ է խոսել, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք կամ ռիսկ են ներկայացնում ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի Հանրապետության համար, որտե՞ղ է խոսել այն մասին, որ հայ գերիներին տանջամահ են անում։ Դա նրան չի […]

Քննիչ հանձնաժողովի ծուղակը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրում է. «Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։ Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։ Մանավանդ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի