20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մտահոգությունն ունենք, որ Թուրքիայի հետ քննարկվում է ու գոյություն ունի փաստաթուղթ, հակառակ պարագայում ամեն անգամ հավաքվում, ինչի՞ց են խոսում. Իշխան Սաղաթելյան

Մամուլում լուրեր էին շրջանառվոըմ, որ ապրիլին հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի Փաշինյանի և Ալիևի միջև։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին չէր բացառել նաև «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում«Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպմանը այդ հարցի մասին քննարկվե՞լ է։ «Փակ հանդիպումները նրա համար են, որ բաց […]

Մեր շուրջ, նաև մեր մասնակցությամբ ընթացող գործընթացներ կան, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել. Աբրահամյան

Արցախում, իհարկե կան հրատապություն պահանջող հարցեր, բայց շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու՝ մեղմացնելու դրանց վտանգավոր հետևանքներն Արցախի վրա, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Խնդիրը միայն գազամատակարարումը կամ սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնելը չէ։ Խնդիրը շատ ավելի բարդ ու մեծ է։ Կառավարությունը պետք […]

Նիկոլականները կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլականները կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց դեմ՝  ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելուն»։

Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն։   Նոր տեսա,որ նիկոլական «կարկառուն երեսփոխաններից» մեկը հերթական անգամ փորձել է «կպնել» ՀՅԴ-ին ու ասել՝ Դաշնակցությունը բոլոր պատերազմների ժամանակ Երեւանում միտինգ է անում։ Որպես պատմաբան ասեմ,որ աշխարհում չկա մի քաղաքական ուժ,որը սխալներից զերծ է եղել։ Բայց […]

Սրանք ի՞նչ են խմում կամ ծխում, որ ասում են՝ պետք է սովորենք գազատարը փակ ապրել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Սրանք ի՞նչ են խմում կամ ծխում, որ ասում են՝ պետք է սովորենք գազատարը փակ ապրել։ Առանց Շուշիի ու Հադրութի սովորեցրին,հիմա էլ առանց գազատարի են առաջարկում։   Վաղն առաջարկելու՞ են «թուրք-ադրբեջանական վիլայեթում» սովորել ապրել։ Չեք կարողանում պետական ու ազգային շահ սպասարկել գոնե բերաններդ փակ պահեք» ։

ՀՀԿ ԵԿ հանդիպումը Աջափնյակի ՀՀԿ շրջանային կազմակերպության երիտասարդների հետ

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը և ՀՀԿ ԵԿ Երևան խորհրդի նախագահ Նարեկ Թադևոսյանը հանդիպում են ունեցել Աջափնյակի ՀՀԿ շրջանային կազմակերպության երիտասարդների հետ:   Հանդիպման շրջանակում քննարկվեցին երիտասարդության գործունեությանը վերաբերող ընթացիկ, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:   ՀՀԿ ԵԿ                  

Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում 8 ամիս հետո դատախազությունը կարողացավ վերադարձնել մակագրման համակարգի բանալիները, բայց ոչ ԲԴԽ-ն. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր անդրադարձավ դատական գործերի մակագրման համակարգի վերաբերյալ թնջուկին: «Ի՞նչ էր տեղի ունեցել, Գլխավոր դատախազությունն 8 ամիս անց կարողացել էր ջանքեր գործադրել ու բանալիները վերադարձնել, որպեսզի մակագրման համակարգը ձեռքով չգործի, բայց, մյուս կողմից, Դատական դեպարտամենտն ու Բարձրագույն դատական խորհուրդն ասում էին, որ չեն ստացել բանալիները: Դատախազությունը հրապարակում է թուղթ, […]

Հսկայական ջանքեր են պետք, որ նման նիկոլական թերմացքների անբարոյական բխկոցներին բարեկիրթ արձագանքես. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հսկայական ջանքեր են պետք, որ նման նիկոլական թերմացքների անբարոյական բխկոցներին բարեկիրթ արձագանքես։   Մենք ենք մեղավոր, սրա որոշ բնական բացվածքներում մի-մի հատ պրոբկա մինչեւ հիմա խփած չէ, որ սա սովորեր իր լափատարը այդպես փակ վիճակում ապրել»։          

Ահա, թե ինչ է նշանակում բախտախնդիր ծաղրածուներին առաջնորդ ընտրելը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ամերիկյան CNN-ը` հանգիստ հարց է տալիս, իսկ ռուսական կրեմլը` հանգիստ պատասխանում է, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք: Ահա, թե ուր կարող է հասնել աշխարհը, երբ թավիշները, գունավոր վարդերը, արաբական գարուններն ու նարնջագույն մայդանները դրսից փաթաթվում են ժողովուրդների գլխին: […]

Ինչպես բարեկիրթ բառերով էն քպական տհաճ բեղավորին ասեմ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   « «Ես մրսում եմ, վերմակով ինձ ծածկում եմ։ Բազմոցին նստում եմ, վերմակով ծածկվում, մինչև գազը տան։ Էնքան տակից շոր եմ հագնում, որ չեմ կարողանում շրջազգեստ հագնեմ։ Մաման չի հագցնում»,- սրանք Շուշիի փոքրիկ գեղեցկուհու բառերն են, ով երազում է մեծանալ եւ արքայադուստր դառնալ․․․ Հիմա ասեք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի