25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Միեւնույն է` ՀՀԿ-ին

«Ես չէի ցանկանա որևէ քաղաքական դաշինքի  կամ քաղաքական ուժի մասին  ինչ-որ գնահատական կամ  որակում տալ, քանի որ ինքս չեմ մասնակցում այս ընտրապայքարին», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ռեֆորմիստների առաջնորդ   Վահան Բաբայանը: Մինչև ընտրացուցակների ուրվագծումը, ինչպես հայտնի է, Վահան Բաբայանը հայտարարեց, որ ռեֆորմիստները ՀՀԿ-ին են աջակցելու, և կարծիք կար, որ  Բաբայանը պետք […]

Ես ոչ մի բանից չեմ վախենում. Սեյրան Օհանյանը բացում է փակագծերը

«Ես ոչ մի բանից, ոչ մի երեւույթից չեմ վախենում եւ գտնում եմ, որ դա շահարկումներ է»,-այս մասին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում ասել  է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց իր դեմ կարող է քրեական գործեր հարուցվեն՝ բանակում չարաշահումների հետ կապված, ընդհուպ անգամ գրեցին, որ կարող է […]

Սա տարածքային վեճ չէ, մարդու իրավունքների հարց է․ Նալբանդյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լայնածավալ հարցազրույց է տվել Deutsche Welle-ին, որում անդրադարձել է Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի, Արեւմուտքի հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ հայկական սփյուռքի դերին։ Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը՝ Նալբանդյանը նշել է, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում, եւ մոտ ժամանակներս կարելի կլինի հայտարարել դրանց ավարտի մասին։ «2015թ. […]

Ստիպված են խիստ միջոցների դիմել` բոյկոտ

«Առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էի, իրավիճակն ինչպես սպասվում էր, վատթարացել է` համատարած խուզարկության պահանջներ զննության անվան տակ։ Փաստաբաններ կային, ում մուտքն արգելվեց։ Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ ՔԿ հիմնարկների աշխատակիցներն իրենց գործողությունները պատճառաբանելիս ներկայացնում էին մեր գործընկեր փաստաբանների կողմից կալանավորված անձանց ինչ ասես փոխանցելու փաստեր, ուստի պարզ է, որ իրավիճակը ելք է պահանջում։ 1. Պաշտպանի […]

Յուրովի մի պատասխան` Ադրբեջանի նման աննորմալ, մարդատյաց քաղաքականության

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի համոզմամբ` ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուս չի վախեցրել միջազգային դիտորդներին, Արցախի այցելուներին, և դրա վառ ապացույցն այն է, որ 2 օր կայացած հանրաքվեի ժամանակ դիտորդների ավելի մեծ հոսք է եղել: «Տարբեր երկրներից` Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Ռուսաստան, Ճապոնիա, Պակիստան նույնիսկ, բազմաթիվ եվրոպական երկրներից դիտորդներ կային: Այսինքն` […]

Կարող է արյան վարակում ստանա.«Սասնա ծռեր»-ի անդամը ծանր վիճակում է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր»  խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Սողոմոնյանի պաշտպանը՝ Մուշեղ Շուշանյանը: Պաշտպանի խոսքով՝  Արթուր Սողոմոնյանի մոտ կա  ֆուրոնկուլյոզ հիվանդությունը, որն իրենից ենթադրում է դեմքի, գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում թարախային բշտիկների գոյացում: Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ՝  հիվանդությունը Արթուր Սողոմոնյանի մոտ ի հայտ […]

Աշոտ Պետրոսյանին ՔԿՀ-ում նվաստացնում են. ահազանգ

Հ Ր Ա Տ Ա Պ ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ 2017 թվականի փետրվարի 16-ին իմ պաշտպանյալ՝ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փետրվարի 16-ից մինչ փետրվարի 20-ը Ա. Պետրոսյանը հացադուլի մեջ գտնվելու պատճառով պահվել է համապատասխան խցում, իսկ փետրվարի 20-ից հետո նա տեղափոխվել է թիվ N խուց: Փետրվարի 21-ին […]

«Եկեք միանանք, որ ՀՀԿ-ին քցենք»` չի աշխատելու

««Ազատ դեմոկրատների» թիմում հավաքվել են այնպիսիք, ովքեր մեծ փորձառություն ունեն: Քոքոբելյանը միակ պատգամավորն էր, ով նախագիծ ներկայացրեց՝ ԵՏՄ-ից դուրս գալու համար: Ովքեր այս ցուցակում են, ազատական գաղափարներ ունեն, ՀՀ-ի համար եվրոպական տեսլականը հետապնդող մարդիկ են: Մարդիկ հստակ գիտեն՝ ուր է տանում այս իշխանությունը՝ պատերազմ, տնտեսության ոլորտում հետընթաց, արտագաղթ, գործազրկություն, մարդու իրավունքների ոլորտում հետընթաց… Եթե մարդիկ […]

Բաքուն շարունակում է սպառազինվել. վտանգավոր իրադրություն

Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցն անդրադառնում է նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին: Հայաստան և Ադրբեջան. համեմատություն Ըստ […]

ՊԵԿ-ը թույլ չի տալիս

Նոր ահազանգ ներկրման խոչընդոտի մասին։ Քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան։ Այսօր մանրամասն զրույց ունեցա էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ, ով ասաց, որ ներկրման դե յուրե խոչընդոտ չկա։ Բայց դե ֆակտո ՊԵԿ-ը թույլ չի տալիս ներկրում իրականացնել։ Թեման պատրաստվում եմ քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ։ Եզրակացություններս կներկայացնեմ հանրությանը։ Նիկոլ Փաշինյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված