25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Պատասխանը՝ սեր

Աշխարհ, որտեղ ամենաթանկ նվերը խաղաղությունն է,ամենամեծ երազանքը սեփական տան բակում մանուկների ազատ խաղն ու ճիչը, բնաշխարհ, որտեղ թշնամություն ասելով բոլորը միայն մի բան են հասկանում: Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ սրբազանը սահմանամերձ գյուղերում սպասված հյուր է: Մի քանի ամիս է, ինչ նշանակվել է, բայց սիրո կրակն ու հույսի, հավատի հաստատուն պատգամը հասցրել է տարածել հեռավոր […]

Եթե չխոստովանես

Միշտ պետք է խոստովանվեք և ազատվեք մեղքերից, և Աստծո օգնությունը խնդրեք, որպեսզի զորացնի ձեր հավատքը դրանք այլևս չկրկնելու համար, գրում է surbzoravor.am-ը: Պաիսոս Աթոսացին պատմում էր, որ մի անգամ, երբ իր բանջարանոցն էր փորում, որպեսզի լոլիկի մի քանի թուփ տնկի, ապա նրա մոտ եկած այցելուներից մեկը հարցրեց. – Ի՞նչ ես անում: – Խոստովանեցնում եմ բանջարանոցս: […]

Ինչ խնդրել Աստծուց և ինչպես, որպեսզի ստանանք

Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. իմացեք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող դրսեւորվի լիությամբ, որպեսզի անթերի եւ կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք։ Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես եւ չի հանդիմանում, եւ նրան […]

Իջնելն ավելի հեշտ է, քան բարձրանալը

Մի փիլիսոփա, իր աշակերտներով շրջապատված, քայլում է Ալեքսանդրիայի փողոցներով՝ նրանց պատմելով կյանքի գաղտնիքների, նրա հոգևոր հիմունքների մասին: Ճանապարհին նրանց մի անառակ կին է հանդիպում: Մոտենալով փիլիսոփային՝ նա վստահ ասում է. «Ուսուցիչ, դու ամբողջ կյանքում քո աշակերտներին ամենայն իմաստություն և ճշմարտություն ես ուսուցանում, հոգում ես, որ նրանք կատարյալ և մաքուր լինեն, և նրանք հետևում են քեզ: […]

Պետք չէ խաչվես, որ մեկին փրկես կամ «Սուրբ գերեզմանի մոտ»՝ մահից հեռու

Երբ անպետք այս աշխարհից Օրփեոսի՝ տավղի լարերից արձակած նետը խոթվում-ներս է մտնում բաքոսյան դժոխք ու Հադեսի քարակազմ սիրտ, և երբ թրակյան մարգարեներից այս ամենամարդու սիրեցյալ Էվրիդիչեն քար կտրած սիրուն մարմնով կես ճամփից վեր այդպես էլ չի խոյանում, հիշում ես, որ խոսքիդ տերը լինել է պետք, որ հետ նայել չէ պետք, որ ներկայից բացի բան չունես, […]

70 տարվա նստվածքից դժվար է մեկ օրում ազատվել. հոգևորականը կոչ է անում /վիդեո/

70 տարվա նստվածքը մեկ օրում, մեկ տարում դժվար է փոփոխության ենթարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում խոսեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ մեկնաբանելով այն, թե ինչու ենք Նոր Տարին ավելի լավ նշում, քան Սուրբ Ծնունդը: Տեր Հայրը կոչ արեց Սուրբ Ծնունդն ավելի լավ նշել, քան` Ամանորը: Մանրամասները՝ տեսանյութում:

Տարօրինակ չէ՝ Նոր տարուն պահք

Հայ առաքելական եկեղեցին բոլոր տաղավար տոներից առաջ հայտարարում է մեկշաբաթյա պահք: Հունվարի 6-ին մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ենք նշելու: Ինչ է Պահքը, որն է դրա խորհուրդը տոնական օրերին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում խոսեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Եթե մարդ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում կամ դժվարանում է պահք […]

Սա մեր վերջին Սուրբ ծնունդն է․ Հռոմի Պապ

Հռոմի Ֆիանցիսկոս Պապը հայտարարել է, որ այս Սուրբ ծնունդը կարող է մարդկության համար վերջինը լինել։ Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեցրած իր մռայլ խոսքում պապը ասել է, որ աշխարհում տիրող քաոսային իրավիճակը արտացոլում է «ժամանակների վերջի» սկիզբը, եւ որ հաջորդ տարի աշխարհն անճանաչելի կլինի։ «Մինչ աշխարհը քաղցած է, այրվում է քաոսի մեջ է, մենք պետք է հասկանանք, որ […]

Եթե կինն է ամուսնուն հրամայողը

Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ: Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը: Նրա ամուսինը կնստի իր ընկերների հետ և, լսելով հոգոց կհանի: Ամեն տեսակ չարություն փոքր է կնոջ չարության մոտ, թող նրան ընկնի մեղավորի վիճակը: Ավազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նույնն է, ինչ հեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի