19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

«Աստծո հրե ձեռքը» սարսափեցրել է մարդկանց /վիդեո/

Պորտուգալական Մայդեիր կղզու բնակիչներն սարսափել են՝ երկնքում նկատելով ամպը, որը հսկայական բռունցք էր հիշեցնում՝ կրակից արված։ Օգտատերը, ով առաջինն է լուսանկարը տեղադրել համացանցում, այն անվանել է «Աստծո հրե ձեռք»։ Մարդիկ սա անվանել են «նշան վերեւից», մինչդեռ գիտնականները սովորական երեւույթ են անվանում։

Աստված չի լսում ձեր աղոթքները. ի՞նչ անել

Դու աղոթել չգիտե՞ս: Կանգնիր Աստծո առաջ և ասա Նրան. «Տեր Աստված, ես չեմ կարողանում աղոթել»… Վստահ եղիր, դու արդեն աղոթում ես: Դու մտածում ես՝ աղոթքը զրույց է Աստծո հետ, բայց ինչի՞ մասին. քո և Նրա մասին, քո ուրախությունների և տխրությունների, հաջողությունների և անհաջողությունների, քո շնորհակալ ձգտումների, նպատակների և առօրյա հոգսերի, տկարությունների, խնդրանքների, սիրո և ապաշխարության […]

Կարող է թվալ, թե ‪Աստված‬ ձեզ չի սիրում

Երբեմն ձեզ կարող է թվալ թե ‪Աստված‬ ձեզ չի սիրում ու դրա համար էլ չի օգնում. «Մի տարի է անելանելի վիճակում եմ և բոլորն ինձանից հեռանում են,» ինձ պատմեց ընկերներիցս մեկը: Ու պարզվեց, որ այդ վիճակի մեջ էր, որ մարդը սկսեց փնտրել Աստծուն: Ու գտավ: Գտավ և ուրախության համն առավ: Իսկապես որ ամեն նեղություն մարդու օգուտի […]

Մի՛ վախեցիր ուրախանալ

Քանի՞ տարի է Եկեղեցում ես: Եվ ի՞նչ ես անում այսքան տարի: Առաջընթաց ունե՞ս: Փոփոխություններ տեսնո՞ւմ ես: Աճո՞ւմ ես: Թե՞ շարունակում ես անհանգստանալ, նյարդայնանալ, վիճել քեզ շրջապատող մարդկանց հետ և շարունակում ես արտաքին մարդ մնալ միայն, ում ետևում անկարգությունն ու սուտն են թաքնվում: Այդքան տարի Քրիստոսի հետ ես, իսկ արդյո՞ք հասել ես իրական բարոյականության ու պարզության: […]

Գյուղացին ու ավազակները

Մի գյուղացի, խղճահարությունից ելնելով, իր տանը մի ավազակի ապաստան տվեց: Որոշ ժամանակ անց նա իր ավազակ ընկերներին էլ բերեց: Բնավորությամբ թույլ լինելով՝ գյուղացին թույլ տվեց, որ նրանք էլ իր մոտ ապրեն, և շուտով նրա տունն ավազակաորջի վերածվեց: Ավազակներն այստեղ էին բերում իրենց ողջ գողոնը: Երբ այդ ավազակախմբին ձերբակալեցին, ապա գյուղացուն էլ նրանց հետ դատեցին՝ որպես […]

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռում մատուցվեց Ս. Պատարագ

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ և տեղի ունեցավ պարգևաբաշխություն Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, […]

Սատանան հիմար է

– Հա՛յր, իսկ սատանան գիտի՞, թե ինչ կա մեր սրտերում: – Ա՛յդ էր պակաս: Մնում էր միայն մարդկանց սրտերն էլ տեսներ: Սրտերը միայն Աստված է տեսնում: Եվ միայն Աստծո մարդկանց է երբեմն բացահայտվում, թե ինչ կա մեր սրտերում՝ մեր իսկ օգտի համար: Սատանան միայն այն խորամանկությունն ու չարությունը գիտի, որն ինքն է դնում նրանց մեջ, […]

Ժամանակակից մարդու ամենամեծ ճգնաժամը սիրո ճգնաժամն է. Տեր Նշան

Ժամանակակից մարդու ամենամեծ ճգնաժամը սիրո ճգնաժամն է: Խոսելով Սուրբ Սարգիս տոնի մասին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱՀԹ Նոր Նորքի Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: «Աստծո մեծագույն սիրո ներմուծումը մեր կյանք մի տեսակ մեծագույն պահանջարկ ունի: Սրան է պայմանավորված, որ հասարակության ամենատարբեր խավերը, Սուրբ Սարգսի իմաստը տարբեր կերպ մեկնաբանելով, փորձում են նաև կենցաղավարության […]

Աշխարհի ծագումը

Բոլորիս քաջ հայտնի է աշխարհի արարման սուրբգրային պատումը, թե ինչպես Աստված վեց օրերի ընթացքում ստեղծեց ողջ երկինքն ու երկիրը: Միաժամանակ, բոլորս էլ լսել ենք կամ գիտենք գիտական այնպիսի տեսություններ, ըստ որոնց, աշխարհի գոյացումը եղել է սուրբգրային պատկերացումից բավականին տարբեր: Այսպիսի տեսությունների առաջ գալուն մեծապես նպաստեց ֆիզիկական տիեզերագիտության (physical cosmology), աստղագիտության (astronomy) և աստղաֆիզիկայի (astrophysics) ոլորտներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի