16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Պապը դատապարտում է մանկապիղծ-հոգեւորականներին

Ավագ Ուրբաթի աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է մանկապիղծ-հոգեւորականներին։ Նա ասել է, որ եկեղեցու նման սպասավորները «սխալ հոգեւորականներ են, որոնք փոխանակ իրենց ամբիցիաներից հրաժարվեն՝ անմեղներին պատվազրկում են»։ Պապը տեղեկացրել է, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը կզբաղվի հոգեւորականների հարցերով, որոնք ծածկում են մանկապիղծների մեղքերը։      

Խաչը միակն է, որը կանգնեցվեց ատելությամբ, սակայն հավիտենապես վկայում է Սիրո մասին

Այսօր Քրիստոսի խաչելության և թաղման հիշատակն է: Մարդկանց հիշատակը հավերժացնող բոլոր հուշարձանները կանգնեցվել են տվյալ մարդկանց նկատմամաբ ունեցած սիրով: Իսկ Տիրոջ Խաչը միակն է, որը կանգնեցվեց ատելությամբ, սակայն հավիտենապես վկայում է Սիրո մասին, գրում է Տեր Եսայի Արթենյանը:  

Հռոմի Պապը լվացել է մուսուլմանների ոտքերը

2016թ. մարտի 24-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Ոտլվայի արարողությունը կատարել է փախստականների ճամբարում՝ Castelnuovo di Porto-ում, որը գտնվում է Հռոմից 25 կմ.հեռավորության վրա: Սբ. Պատարագի ընթացքում՝ Ոտլվայի ծիսակարգի ժամանակ Քահանայապետը լվացել է փախստականների ոտքերը: Նրանց մեջ եղել են կաթողիկե երիտասարդներ Նիգերիայից, երեք ղպտի կանայք Էրիթրեայից, երեք մահմեդականներ, մեկ հնդիկ՝ Հնդկաստանից: Տարբեր ազգությունների և դավանանքի հետևորդների ոտքերը […]

Աստծուն ավելի հաճելի է աղոթքը, քան զոհ մատուցելը

Քո գործերը հանձնիր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրություննները պիտի կատարվեն: Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնարհ պահիր, եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ: Տերն ամեն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնվեն կորստյան: Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացվելու: Բարու […]

«Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»

Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակեևտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի […]

Ավագ հինգշաբթի` նվիրված Տիրոջ Վերջին ընթրիքին

Օրը նվիրված է Տիրոջ Վերջին ընթրիքին:  Ավագ հինգշաբթի առավոտյան կատարվում է Ապաշխարողաց կարգը, որին մասնակից հավատացյալները Մեծ պահքի պահեցողությունից հետո արձակվում են իրենց մեղերից: Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողություն: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ իր աշակերտների առջև […]

Ինչպես համոզվենք, որ Աստված բնակվում է մեր մեջ

«Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, կբնակվի Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ» (Հովհ. 6.55-57):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի