19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Վեհափառը ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գերագին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Կաթոիկոսի ուղերձում ասվում է. «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ: Այս օրերին, երբ Արցախի […]

Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները կայցելեն Արցախ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսև եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն առաջիկա օրերին կմեկնեն Արցախի Հանրապետություն: Այս մասին հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից: Այցի ընթացքում վեհափառ հայրապետներն իրենց զորակցությունը կհայտնեն հայ քաջ բանակին և ղարաբաղի ժողովրդին:  

Մոր աղոթքը

Տեր, գոհանում եմ Քեզանից այս հրաշք զավակների համար։ Քո մեծ օրհնության համար։ Խնդրում եմ պահիր նրանց Քո սուրբ ձեռքերի մեջ, թող իրենց կյանքի ամեն օրն ապրեն Քեզ համար, թող իրենց ապրած կյանքով Քեզ փառք բերեն։ Իրենց բոլոր ճանապարհներում թող հաջողված լինեն։ Ուժ տուր նրանց չհուսահատվել, չհանձնվել կյանքում պատահած ոչ մի դժվարության ժամանակ։ Հաստաստիր նրանց Քո […]

Իմ եղբայր զինվորիներին

Զորացե՛ք Տիրոջով և նրա զորության կարողությամբ. և Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ […]

«Ես քրիստոնյա եմ…». հոգեւորականները զինվորների կողքին են

«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: […]

Պատրիարք Կիրիլը կոչով դիմել է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Դրանցում Կիրիլն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի զարգացման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Աստծո օգնությամբ կհաստատվի շուտափույթ հրադադար և կողմերի հաշտեցում։ Նրա խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի […]

Այսօր մեկնարկում է միօրյա ծոմապահությունը մեր հայրենիքի օրհնության համար

Այսօր սկսվում է մեր միօրյա ծոմապահությունը մեր հայրենիքի ողորմության և օրհնության համար: Ավելի քան 1000 Քրիստոնյաներ դրական են արձագանքել: Դուք էլ միացեք: Տեր Հիսուսն ասում է որ սխրանքով աղոթքն ավելի զորավոր է (Մաթ. 17:21), երբ որ քեզանից մի բան զրկում ես ու այդպես աղոթում: Ծոմ նշանակում է օրվա ընթացքում ոչինչ չուտել (ոմանք ջուր էլ չեն […]

Մոտեցեք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ

Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցե՛ք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը. տառապեցե՛ք, սգացե՛ք եւ լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, եւ ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի։ Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասե՛ք. ով բամբասում է իր եղբորը կամ […]

Ազգային միասնականությունն ու Ղարաբաղի զորակցությունը պետք է դառնան հայ ժողովրդի մղիչ ուժը. Արամ Ա Կաթողիկոս

Շարունակելով իր կապերն ու խորհրդակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ, ապրիլի 4-ի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ապրիլի 5-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, և նրանց է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և ժողովրդի ամբողջական զորակցությունը։ Արամ Ա կաթողիկոսը նաև ընդունել է  հայ ավանդական […]

Աստված իմ, զորացրու իմ զինվոր որդուն, ինչպես մի ժամանակ զորացրեցիր պատանի Դավթին

Աստված իմ … դու ասացիր, որ քեզ հուսացողները երբեք ամոթով չպիտի մնան, ու որ քեզ ապավինողի կողքին հազարներ կնկնեն և աջին տասնյակ հազարներ,բայց նրանց ոչինչ չի մերձենա…ուրեմն խնդրում եմ քեզ , այսօր զորացրու իմ զինվոր որդուն, ինչպես մի ժամանակ զորացրեցիր պատանի Դավթին, երբ կռվի դուրս եկավ հսկա Գողիաթի դեմ ու հովվական պայուսակից հանած լոկ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի