19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Դու կարող ես լինել Աստծո ձեռքը

Մեր հանրության մեջ ապրում են մարդիկ, ովքեր ամենատարբեր պատճառներով օտարված են մեզնից, բայց մեծապես ունեն մեր կարիքը: Իհարկե, հրաշալի կլիներ, եթե աշխարհի երեսից վերանային ծերանոցները, մանկատները… բոլոր ծերերը կյանքի արևամուտն անցկացնեին իրենց զավակների ու թոռների հետ, սիրո ու հոգատարության մեջ, իսկ «մանկատուն» բառն իսկ որևէ նշանակություն չունենար, քանզի չլինեին այնպիսի ծնողներ, ովքեր իրենց փոքրիկներին թողնեին […]

Մայիսի 6-ին` համազգային ծոմ

Հարյուրավոր մարդիկ ուրբաթ օրը, մայիսի 6-ին ծոմ են պահելու մեր հայրենիքի խաղաղության համար: Եթե կամենաք, եկեք դուք էլ Հսկմանը զուգահեռ, միացեք ու այս ուրբաթ, մայիսի 6ին հազարներով մի օր ծոմով ամրացրեք ձեր աղոթքները և այդպես աղոթենք մեր հայրենիքի համար: Դա մեծ ուժ կտա մեր զինվորին, իմաստություն ղեկավարներին և Աստուծո օրհնությունը կբերի մեր հայրենիքի վրա: Եթե […]

Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին ընդունել է ԼՂՀ նախագահը

Նախագահ Սահակյանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց […]

Ինչպիսի՞ քրիստոնյա ենք մենք այս պահին

«Ի՞նչ է մեր քրիստոնեական ինքնությունը, եթե ոչ երկար ճամփորդություն՝ անվստահությունից դեպի ամուր հավատք, որի մասին կարող ենք վկայել մեր առօրյա կյանքով»,- ասել է Սրբազան Ֆրանցիսկոս պապը: Սիրելիներ, եթե մենք իրապես չխորանանք Աստվածաշնչի ճշմարտությունների մեջ, չհասկանանք, թե ինչ է ուզում մեզանից Աստված, որպեսզի մեզ արժանացնի փրկության, ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր սեփական ինքնությունը: Յուրաքանչյուրիս կյանքը Աստծո […]

Հիսուս համբարձվեց երկինք, որտեղից որ եկել էր մեղավոր մարդկության փրկության համար

Ապա նրանց տարավ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից եւ դեպի երկինք էր վերանում: (Ղուկ. 24.50:51) Մայիսի 5-ին է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է: Հարությունից 40-օր շարունակ երեւաց աշակերտներինն նրանց հաստատելով իրենց առաքելության մեջ, ինչպես նշված է գործք առաքելոցում. «Իրեն կենդանի ներկայացրեց նրանք առաջ շատ ապացույցներով՝ […]

Անպատիժ չեն մնա

Հայրերի պատիվն արհամարհեցին, անօրեն հեթանոսության փառքը գերադասեցին օրհնության փառքից:Այդ իսկ պատճառով շուտով նրանց վրա թափվեցին այն նեղությունները, որոնք պատել էին նրանց: Ում բարքին եւ սովորությանը նախանձում էին եւ աշխատում ամեն ինչով նմանվել նրանց, հենց նրանց էլ իրենց համար դահիճներ, թշնամիներ, տանջողներ դարձրին: Անպատիժ չեն մնա նրանք, ովքեր կանարգեն աստվածային օրենքները: Մակաբայեցիների երկրորդ գիրք 4-15:17

Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի

Հիսուս նրան ասաց. «Ես իսկ ես եմ հարությունն ու կյանք, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի: Հավատում ես այս բանին»: Նա ասաց նրան. «Այո, Տեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը` Աստծո Որդին, որ աշխարհ էիր գալու»:

Անեծքի հետևանքով առաջացած հիվանդություններն ու դժբախտ դեպքերը

Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց: Թիկնեղ մարդ էր, բայց նստել չէր կարողանում: Նրա մարմինը չէր թեքվում, փայտացած էր: Մի մարդ իր մեջքին դրած էր տանում նրան, մեկ ուրիշն էլ պահում […]

Ինչու է այդքան կարեւոր ծնողի օրհնությունը

Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27): Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ էե: Վերջերս […]

Ինչու պետք է օրհնել տունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից է տնօրհնեքը, որն ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, հաստատվել է Հարուցյալ Փրկչի կողմից, երբ Հարությունից հետո Նա վերնատուն մտավ և օրհնեց աշակերտներին (Հովհ. Ի 19): Ինչպես առաքելական շրջանում, երբ Հիսուսի տասներկու առաքյալները Քրիստոս Աստծո Ծննդյան ու Հրաշափառ Հարության բարի լուրն ավետելու եւ օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները, այդպես էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի