19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Երբ է Աստված խաղաղություն տալիս

Աստված ձեզ իրական խաղաղություն կտա եթե դուք ամեն ինչում իր կամքը փնտրեք՝ ձեր մտքերում, խոսքերում և գործերում: Ոչ ոք չի կարող այդ խաղաղությունը վերցնել ձեզանից: Եթե ձեր ընտանիքում կամ հոգում խաղաղություն չկա, Աստուծո կամքը սովորեք ու կատարեք և կտեսնեք թէ ինչպես ամեն ինչ կփոխվի: «ձեր սրտերը թող չխռովվեն, եւ չվախենաք։ (Հովհ 14:26): Արմեն Հարեյան

Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԱՅՑԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ (Սուրբ Էջմիածին, 26 հունիսի, կիրակի)   Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն: «Եւ երբ Նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց և բժշկեց նրանց հիւանդներին…» (Մտթ. ԺԴ 14): Ձերդ Սրբություն՝ […]

Օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն․ Հռոմի պապ

«Ձերդ Սրբություն, հույժ սիրելի Եպիսկոպոսներ, սիրելի եղբայրներ և քույրեր, այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջը բարձրացնել իմ շնորհակալությունը՝ միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք, թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները […]

Հռոմի պապի խորհրդանշական արարքը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան խորհրդանշական ավարտ ունեցավ: Խոր Վիրապում  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որպես խաղաղության ուղերձ աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան և հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ: Խոր Վիրապից Ֆրանցիսկոս Պապը ուղևորվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Այնտեղ տեղի ունեցավ հրաժեշտի արարողությունը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ավարտեց իր ուխտագնացությունը առաջին քրիստոնյա […]

Իմ Աստվածը խաղաղության Աստված է

«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: […]

Աստծու դատաստանից ոչ մեկը չի խուսափի.հոգեբան

Ողբերգական իրադարձությունները շատ հաճախ հանրային սթրեսներ են ծնում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այս երևույթին անդրադարձավ  հոգեբան Նարինե Պետրոսյանը: «Առաջանում է վիրավորվածություն, որը հենց վնասում է դա կրող անձին: Քո դիմացինին կոնկրետ վտանգ չի սպառնում: Երբ որ մենք մեր ներսում ապրում ենք վիրավորվածություն, ցավը կապված համապատասխան իրավիճակի հետ,  մեր ամբողջ դրական էներգիան ծախսվում է այդ բացասական […]

Հանրապետության հրապարակում մեկնարկում է Էկումենիկ արարողությունը /ֆոտո, ուղիղ հեռարձակում/

Հանրապետության հրապարակում մեկնարկում է Էկումենիկ արարողությունը, որից հետո կհնչի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համամիութենական աղոթքը՝  հանուն խաղաղության: Էկումենիկ արարողությունը կմատուցեն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Նշենք, որ Հանրապետության հրապարակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Արարողությանը ներկա է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Տեսանյութը՝ Azatutyun.am-ի։  

Հաշմանդամություն ունեցող գյումրեցի երեխաները Հռոմի Պապին նվեր են հանձնել

Այսօր Հռոմի Պապն այցելել է Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցի: Վերջինիս եկեղեցու մոտ դիմավորեցին Հայաստանում կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայ կաթոլիկների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: Գյումրու՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի երեխաները Հռոմի պապին Հիսուսի փշե պսակ նվիրեցին:  Երեխաներն իրենց ձեռքով պատրաստած այդ նվերը մեծ սիրով հանձնեցին Հռոմի […]

Խաղաղության հույսը. աննախադեպ թվով մարդիկ են եկել Հռոմի Պապին տեսնելու /ֆոտո, վիդեո/

Քաղաքացիների հոսքը շարունակվում է դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ՝ միանալու ժամը 19-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ-ի մասնակցությամբ էկումենիկ աղոթքին: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հռոմի Պապին տեսնել ցանկացող հավատացյալների թիվը աննախադեպ է: Քաղաքացիները վստահեցրել են, որ այս պատմական արարողությանը կմասնակցեն՝ անտեսելով անգամ եղանակային պայմանները: «Աշխարհի ամենաբարի քրիստոնյան եկավ մեր երկիր, սա մեզ խաղաղություն կբերի»,-ասել է […]

Հռոմի պապն այցելել է Գյումրու եկեղեցիներ ու օրհնել հաշմանդամ երեխաներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր այցելել է Գյումրիի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար եւ Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի: Հռոմի Պապի այցի ընթացքում  Գյումրիի Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքվել էին հաշմանդամություն ունեցող երեխաներ և «Փյունիկ» հաշմանդամների միություն հասարակական բարեգործական կազմակերպության անդամներ: Պապն օրհնել է հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի