19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Սրբազանը զարմացրել է գյումրեցիներին. Հրապարակ

Երեկ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրիում ենթարկվել է վիրահատության։ Նրա սիրտն են ստենտավորել։ Գյումրեցիները զարմացած են, որ թեմի առաջնորդը ոչ միայն արտասահմաններ չի մեկնել ՝ վիրահատության, ինչպես անում են չինովնիկներն ու քիչ թե շատ ֆինանսական հնարավորություններ ունեցողները, այլեւ անգամ Երեւանում չի վիրահատվել։ Նա նախընտրել է վիրահատվել Գյումրիում։ Սրբազանը լրագրողի […]

Աղոթք ընկճվածությունից դուրս գալու համար

Ով ամենօրհնյալ Որդիդ Աստծու, կենդանարար Հոր անքնին ծնունդ, քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ. բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի քո ողորմության, որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք, դեւը հալածվի, հանցանքը ջնջվի, կապանքը խզվի, խորտակվի շղթան, մահացածները կենդանածնվեն, խոցը կբժշկվի, վերքն առողջանա, վերանա ամեն ապականություն, թախիծն ընկրկի, ողբը նահանջի, խավարը փախչի, մութը վերանա, գիշերը […]

Մարդն իրավունք ունի՞ իր կյանքին վերջ տալ

Մարդը լիարժեք ազատություն ունի՞ վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում։ Պարզ է, որ պատասխանը պետք է լինի «ոչ», եթե այդ իրավունքների գործադրումը պիտի վնասի այլոց։ Սակայն, չի բացառվում, որ նման իրավունքների գործադրումը չի վնասի մյուսներին։ Որևէ տեղ այս խնդիրն ավելի հստակ չէ, քան կամավոր էվթանազիայի պարագայում։ Մարդն իրավունք ունի՞ իր կյանքին վերջ տալ։ Գարեգին Հովսեփյանց […]

Մի հետաձգեք. Հռոմի Պապը` երիտասարդներին

Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի նամակն ուղղված երիտասարդներին՝ Եպիսկոպոսների Սինոդի 15-րդ հերթական ընդհանուր համագումարի նախապատրաստական փաստաթղթի ներկայացման կապակցությամբ:   «Սիրելի՛ երիտասարդներ, ուրախ եմ տեղեկացնել, որ 2018թ. հոկտեմբերին Եպիսկոպոսների Սինոդը տեղի կունենա հետևյալ թեմայով. «Երիտասարդներ, հավատք և կոչման ընկալում»: Ես ցանկացա, որ դուք լինեք ուշադրության կենտրոնում, քանի որ դուք իմ սրտում եք: Այսօր ներկայացվելու է նախապատրաստական փաստաթուղթը, […]

Ինչ է տնօրհնեքը

Հայ Առաքելական եկեղեցին հարուստ է աստվածպաշտական արարողություններով ու խորհուրդներով, որոնք կազմվել են մեր եկեղեցու հայրերի կողմից տարբեր ժամանակներում: Քրիստոնեական հավատքի ամենակարևոր հանգրվաններն են Սուրբ Ծնունդը՝ որպես Քրիստոսի փրկագործության խորհրդի սկիզբ, և Սուրբ Հարությունը՝ որպես նույն այդ փրկագործության խորհրդի ամբողջությունը: Եվ ամեն անգամ, երբ եկեղեցում նշվում են այս տոները, հաջորդ օրերին հոգևորականները, առաքյալների օրինակով, այցելում են […]

Հայոց առաջին պահքը

Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո: Ինչպես վկայում են եկեղեցական հայրեր՝ Պողոս […]

Աղոթք չարի դեմ

Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն

Հիշիր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին

Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ մի զինվոր, պատրաստ եղիր նրա նման չարչարվելու: Զինվորական ծառայություն անողը քաղաքացիական զբաղմունքներից հեռու է մնում՝ իր զորավարի աչքը մտնելու համար: Նույնպես և մարզիկը մրցանակ ստանալ չի կարող, եթե ընդունված կանոնների համաձայն չմրցի… Հիշիր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Դավթի սերնդից էր իմ քարոզած Ավետարանի համաձայն: Այդ Ավետարանի համար եմ չարչարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի