19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինչպիսին պետք է լինի միտքը աղոթքի ժամին

Երբ որ աղոթեք ամեն ջանք թափեք, որ ձեր դուռը փակեք: (Մթ. 6:6) Երբ փորձում եք դուռը փակ պահել, կտեսնեք, թե ինչպես են տարբեր մտքեր քաշում այդ դուռն ու փորձում ներս սողոկսել: Բառացիորեն քրտինք է գալիս, երբ ջանում ես այդ դուռը փակ պահել: Եկեղեցու հայրերը աղոթքը կոչել են ՄՏՔԻ ԳՈՐԾ: Դու կարող ես մտքիդ դուռը փակ […]

Աստված առատատաձեռն է, միայն պետք է խնդրել Նրանից

ՀԻՍՈՒՍԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ճշմարտությունը երկրից բուսավ, արդարությունը երկնքից երևաց» (Սաղմ․ 84։12) Այս խոսքը ես վերցրել եմ Սաղմոսաց գրքի 84-րդ գլխի 12 համարից։ Երկու կարևոր մտածումներ կան Սաղմոսերգուի մտքում՝ ճշմարտություն և արդարություն։ ա․ «Ճշմարտությունը երկրից բուսավ»։ «Ի՞նչ ճշմարտության մասին է խոսում Սաղմոսերգուն, մարդկայի՞ն, երկրայի՞ն, թե՞՝ երկնային»։ Ճշմարտությունը երկրից բուսավ, այն ճշմարտությունը, որով Տերը խոստացել էր, […]

Արձակիր ինձ իմ մեղքերի կապանքներից

Եվ արդ, արտասուքների բխմամբ աղաչում եմ Քեզ՝ քանի դեռ իմ դարձի ժամանակը չի հասել, քանի դեռ իսպառ կորուսյալ չեմ, շնորհիր ինձ ապաշխարություն և իմ վախճանից առաջ արձակիր ինձ իմ մեղքերի կապանքներից ու անտեսիր իմ անթիվ անօրենությունները: Որ ամեն բարու տեր և մեղքերը ներող իշխան ես, ծածկիր իմ բոլոր հանցանքները Քո բարեգթությամբ ու մխիթարիր իմ վշտացած […]

Ինչն է մարդուն հեռացնում Աստծուց

  «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես հանգիստ կտամ ձեզ» : (Մատթեոս 11:28) Մարդը կորցնում է փրկության հնարավորությունը, երբ թուլանում է նրա կամքը. սա մարդուն հեռացնում է Աստծուց: Մեր Փրկիչն Իր ձեռքն է պարզում դեպի մեզ ասելով՝ եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ: Փրկությունը միշտ է հնարավոր, քանի մարդը փրկվելու ցանկության հետ մեկտեղ […]

Քրիստոսն ուրախանում է այսպիսի զույգ տեսնելով

Որքա՜ն քաղցր է լուծը, որով երկու քրիստոնյաներ [ամուսնությամբ] միանում են միևնույն հույսի, միևնույն օրենքի, միևնույն ծառայության մեջ: Միևնույն ընտանիքի [ = Եկեղեցու] զավակներն են, որ ծառայում են միևնույն Տիրոջը: […] Իսկապես երկու են մեկ մարմնում: Իսկ այնտեղ, ուր մեկ է մարմինը, մեկ է նաև հոգին: Միասին նրանք աղոթում են, […] փոխադարձաբար միմյանց ուսուցանելով, խրախուսելով, օժանդակելով: […]

Մաքրիր իմ գարշահոտությունը Քո մաքրությամբ

Եվ արդ, լվա մեղքերից և մաքրիր այս գարշաշաղախ տիղմից: Քեզ խնդրեցի և Քեզ եմ աղաչում, լցրու իմ փակման կարոտությունը, խառնիր ինձ սրբերի դասին ու արդարների ժողովին, ովքեր հարաժամ վայելում են Քո ցանկալի տեսությունը: Եվ չեմ հայցում, ինչպես համարձակերես բարեգործ մեկը, այլ՝ աղերսելով թախանձում, ինչպես պարտապանը ու բազմամեղը: Չեմ համարձակվում ինչպես մաքուրը, այլ՝ աղաչում եմ՝ մաքրիր […]

Մոտենում է այդ ժամանակը, երբ չափազանց ուշ կլինի ինչ որ բան ձեռնարկելու համար

«Մի Տապան շինիր… Այդպես արեց Նոյը, երբ տերն ասաց Նոյին. «Դու և քո ամբողջ տունը մտեք տապանի մեջ » (Ծննդ.6;14;22): Քրիստոնեական երկրում ապրող յուրաքանչյուր մարդ լսել է ջրհեղեղի մասին Աստվածաշնչյան պատմությունը:Աստվածաշունչն ասում է, որ «Մեծ է մարդկանց չարությունը» (Հմր.6;25), և որ Աստված այլևս չէր կարողանում նայել դրան:Նա պետք է դատեր նրանց: Միայն Նոյը «Տիրոջ աչքերում […]

«Ով իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ». ինչ է ուզում Քրիստոսը

«Ով իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ»: (Մատթեոս 10:37) Այս հատվածում խոսքը նրա մասին չէ, որ Աստծուն պետք է սիրել, իսկ ծնողին՝ ոչ։ Քրիստոս նկատի ունի այն, երբ մեկին սիրելով բացառում ենք մեկ ուրիշին սիրելը։ Իսկ դա գալիս է նրանից, որ մենք սովոր ենք սերը չափել «շատ» կամ «քիչ» որակումներով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի