25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ

Նրանք, ովքեր միացած են Քրիստոս Հիսուսին, ենթակա չեն դատապարտության, քանի որ մարմնապես չեն ապրում, այլ հոգեպես, որովհետև Հոգու Օրենքը, ինձ Հիսուս Քրիստոսին միացնելով, կենդանացրեց և ազատեց ինձ մեղքի և մահվան ենթակայությունից։ Արդարև, ինչ որ Օրենքը չի կարող անել մարդկային բնության տկարության պատճառով, Աստված իրագործեց՝ աշխարհ ուղարկելով իր Որդուն, որը մեղքը հաղթահարելու համար իր վրա վերցրեց […]

Ինչ է ուզում մեզ ասել Աստված

«Վարդապետ, ամբողջ գիշեր աշխատեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքով ուռկանը կգցեմ» (Ղուկ.5;5): Արդյոք հնազանդվում ենք Աստծուն այնքան, որ ասենք՝ «Քո խոսքով Տեր»: Պետրոսն ուներ այսպիսի փորձառություն: Տեր Հիսուսը հրամայել էր նրան ուռկանը ծովը նետել: Պետրոսը լավ գիտեր, որ ցերեկային ժամերին հաջողություն չի ունենում: Սակայն նա չափազանց լավ էր ճանաչում իր վարդապետին հասկանալու համար, որ […]

Ինչու Աստված մեր աղոթքները «չի լսում»

Հաճախ ենք բողոքում, որ Աստված մեր աղոթքները չի լսում։ Իրականում այսպես ենք մտածում, երբ Աստված չի տալիս այն, ինչ խնդրում ենք։ Բայց դա չի նշանակում, որ չի լսում մեր աղոթքները։ Պարզապես մենք հաճախ Աստծուց խնդրում ենք, որ մեզ հեռու պահի փորձություններից, դժվարություններից, հիվանդություններից և այլն։ Սակայն Աստված մեզ տալիս է հանրավորություն ոչ թե խուսափելու ինչ […]

Կկարողանա՞ս անմիջապես թույլ տալ Հիսուսին ներս մտնել

Եթե Հիսուսը հենց հիմա գար քո տուն… Եթե Հիսուսն անսպասելիորեն անձնապես գար քո տուն մեկ կամ երկու օր քեզ հետ անցկացնելու համար, ի՞նչ կանեիր դու… Դու հավանաբար կտայիր քո լավագույն սենյակը նման պատվարժան Հյուրին: Դու կհյուրասիրեիր ամենահամեղ ուտելիքը: Անընդհատ կպնդեիր, թե որքան ուրախ ես, որ Ինքը քեզ հետ է և, որ քո սեփական տանը Իրեն […]

Ի՞նչ պատասխան կտանք Աստծուն. ննջեցյալից ավելի շատ բան կարելի է սովորել

Ամեն անգամ հոգեհանգստի արարողության մասնակցելիս համոզվում եմ, որ ննջեցյալից ավելի շատ բան կարելի է սովորել, քան ողջերից, որոնք շրջապատում են ննջեցյալին` իրենց «մարգարեություններով, սնոտի նախապաշարումներով, և իրենց խորին խորհուրդներով»: Ննջեցյալը իր անկենդան վիճակով փաստում է, որ աշխարհում ամեն ինչք, կարողություն ունայն է, և ձեռքերը դատարկ հեռանում է այս աշխարհից, թողնելով բարի գործեր, արժանապատիվ անուն: Իսկ մերձավորները […]

Վերաօծվեց սիրված սրբատեղի Կամակատար մատուռը

Հուլիսի 2-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Վանաձորի հավատավոր ժողովրդի և ուխտավորների սիրելի  սրբավայրի՝ Կամկատար մատուռի վերաօծման արարողությունը:  Մատուռի կառուցման շրջանը, ըստ որոշ աղբյուրների նշվում է միջնադարը, սակայն ըստ մատուռի հարավային պատի հայերեն և ռուսերեն արձանագրությունների՝ այն կառուցվել է 1841 թվականին: Հետաքրքիր ավանդազրույցներ են հյուսված մատուռի կառուցման և նրա անվան […]

«Հայոց լեզուն մշտապես հնչեցրեք ձեր ընտանիքներում»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հուլիսի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի եւ Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ուրախությամբ […]

Տեր Աստված, արի եւ տես

Եղբայրներ, անհույս չկորչենք, աղաչում եմ և չմնանք մեր մեռելային վիճակում, քանի որ ամենասքանչելի հարությունն է մեզ սպասում, դեռ ավելին՝ մեզ հարություն տվող նույն Ինքը Հիսուսը։ Եվ քանի որ Հիսուսի բարեկամը՝ մեր հոգին, մեղքերով մեռած է, ինչպես Ղազարոսը (Հովհ․ 11), մեղքերի խոստովանությամբ կանչենք Նրան և Նա ողորմությամբ ու մարդասիրությամբ կմոտենա մեզ։ Նրա առջև ընկնենք, ինչպես Ղազարոսի […]

Ո՞վ է Աստծո հետ

«Ով Ինձ հետ չէ՝ հակառակ է Ինձ և ով Ինձ հետ չի հավաքում՝ ցրում է» (Մատթեոս 12:30) Ո՞վ է Աստծո հետ։ Նա, ով ապրում և գործում է Տիրոջ կամքի համաձայն. ով հեռու է վանում իրենից այն մտքերն ու զգացումները, ցանկություններն ու խոսքերը, որոնք դեմ են Աստծո կամքին։ Հակառակ դեպքում մենք ցրում ենք ոչ միայն այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված