20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում

Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար։ Այսպես՝ Սուրբ Հոգին մեկին տալիս է իմաստությամբ […]

Դու ո՞վ ես, որ Աստծու դեմ ես խոսում

Դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում։ «Մի՞թե ստեղծվածը կարող է իր ստեղծողին ասել՝ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»։ Կամ կավագործ բրուտը իրավունք չունի՞ նույն զանգվածից տարբեր անոթներ շինելու, մեկը՝ պատվական, մյուսը՝ հասարակ։ Արդ, Աստված ուզենալով ցույց տալ իր բարկությունը և հայտնի դարձնել իր զորությունը՝ մեծ համբերատարությամբ հանդուրժեց իր բարկությանն արժանի մարդկանց, որոնք […]

Մեր աչքերն ուղղենք Հիսուսին

Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիվ վկաներով ենք շրջապատված, դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ։ Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և […]

Աստված բառացիորեն փրկեց ինձ մահվանից․ անհավանական պատմություն

Այս պատմությունը պատմել է Նովոսիբիրսկի մի բնակչուհի, գրում է icocnews.ru-ն։ «Իմ անունը Ռիտա է, ես 26 տարեկան եմ ու մկրտվել եմ այդ տարվա փետրվարին։ 20 տարեկանում ես որդի ունեցա, երբ նա 6 ամսական էր, գնացի աշխատելու՝ խաղային ապարատների սրահում, եւ սկսվեց իմ բուռն կյանքը։  Երբ որդիս մեկ տարեկան էր, նրա հայրը լքեց մեզ։ Ես հաճախ էի […]

Թորոսգյուղում Սուրբ Գիրքը պահում են հողի տակ

Շիրակի մարզի Թորոսգյուղի պատմության ուսուցիչ Լևոն Համբարյանը   բացահայտում է գյուղի մի գաղտնիք:  Նա պատմում է, որ  Թորոսգյուղը հիմնադրվել է 1828-30 թվականներին, Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Բասեն գավառի Վերին Բասենի Հարսենքար գյուղից տեղահանված գաղթականները, ովքեր իրենց հետ գաղթի ճամփեքով բերել են նաև  հին  Ավետարան: Այն դրվել է գյուղի մատուռում: Բայց հետագայում Խորհրդային իշխանությունների ժամանակ  գյուղի պահապան  […]

Դու նրանցի՞ց ես, որ հավատում են առանց տեսնելու

Եթե դու նեղվել ես Հուդայի արարքից, որ մատնեց Հիսուս Քրիստոսին, ապա ինչո՞ւ ես խաբում քո մերձավորին: Եթե վատ զգացիր Պետրոսի ուրացումից, դու հավատարիմ եղիր. Եթե զարմանում ես, որ տասը բորոտներից միայն մեկը վերադարձավ, որպեսզի փառաբանի Աստծուն, ապա ո՞ւր ես դու կիրակի օրերը Պատարագին: Եթե սրտնեղում ես Պիղատոսի սառնասրտությունից, ապա դու ճշմարտության կողմը կանգնիր և անաչառ […]

Աջապահյանը՝ Աշոտ Աղաբաբյանին /տեսանյութ/

Հայ առաքելական եկեղեցին նշում է  Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: […]

Ինչ կարող է մարդուն անել սատանան

Սբ․ Մակար Եգիպտացին ասում է․ «Եթե մարդն առիթ չտա, որ սատանան նրան իր ազդեցությանը ենթարկի, ապա սատանան ոչ մի կերպ չի կարող նրան բռնությամբ տիրել»: Ճիշտ է, ես համաձայն եմ, քանի որ մարդը իբրև Աստծու ամենակատարյալ էակը ունի խելք, խիղճ ու կամք, որոնք իրեն ուժ են տալիս հաղթելու չարին՝ սատանային։ Ուրեմն օգտագործենք մեր ունեցած հրաշալի […]

Փողի, դիրքի հասնելու մտասևեռուն ցանկություն

« Մեր այսօրվա աշխարհում փոխհարաբերություններ ստեղծելու ու պահպանելու դժվարությունը, փողի, հաջողության, դիրքի հասնելու մտասևեռուն ցանկությունը, մթագնել են մեր միտքը թմրանյութերի նման. դրանք դարձել են կարիքներ, որոնք կախվածություն են առաջացրել մեզնում, ճիշտ այնպես, ինչպես դա անում են թմրանյութերը, և դա մեզ կորցնել է տվել գործելու և լինելու համն ու հաճույքը »։ Ջովաննի Տալյաֆերրո Տեր Մաշտոց քահանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի