20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Երբ է Տերը բժշկում

Ապա այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա քանանացի մի կին, որ այդ կողմերից էր, եկավ Հիսուսի մոտ և բարձրաձայն ասաց. – Տե՛ր, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ, աղջիկս տանջվում է չար ոգուց։ Բայց Հիսուսը պատասխան չտվեց նրան։ Այն ժամանակ աշակերտները մոտեցան և աղաչելով ասացին. – Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից։ […]

Սանահինի վանքային համալիրն անմխիթար վիճակում է

Երեկ աշխատանքներիս բերումով Լոռիում էի։ Առիթից օգտվելով՝ կրկին այցելեցի Սանահին։ Վանքային համալիրը անմխիթար վիճակում է։ Համատարած անօրինականություններ և անտարբերություններ։ Նոր թաղումները ՄԽՐՃՎԵԼ են վանքապատկան տարածքներում։ Հունիսի 21-ին իրականացված վերջին թաղումն արդեն համբերության բաժակս լցրել է։ Մինչև վերջ պայքարելու եմ, որ Զաքարյան իշխանների դամբարանի շուրջ իրականացված թաղումները տեղահանվեն՝ տեղափոխվեն։ Ստեփան Նալբանդյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

Ինչ որ մեր կյանքում տեղի է ունենում Աստծո կամքո՞վ է

«Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Եվ Նա ասաց՝ արի՛։ Եվ Պետրոսը նավակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ։ Եվ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: (Մատթեոս 14:22-36) Քրիստոս գալիս է հանդարտեցնելու փոթորիկը, իսկ մենք մեր թերահավատությամբ բորբոքում ենք այն: […]

Երբ է Հիսուս Քրիստոսը հայտնվում մարդուն

«Դու մնա՛ այստեղ, ինձ մոտ», ասաց Տերը Մովսեսին (Բ Օր. 5:31): Եթե դուք հոգևոր իմացություն եք փնտրում, ապա ձեր հոգին խարսխեք Տեր Հիսուսի վրա և մնացեք նրա մոտ: Ու նա իրեն ձեզ կհայտնի ըստ ձեր հավատքի չափի՝ ոմանց որպես խոնարհ ծառա (Փպ. 2:7), ոմանց էլ Պայծառակերպված Աստուծո կերպով (Մթ. 17:1-9): Ամեն մեկին ըստ իր հավատքի […]

Աղբը մնում է մեր սրտերի մեջ

Մեծերի համար դժվար է և ներելը և ներողություն խնդրել, բայց փոքրերի համար ավելի հեշտ, քանզի նրանց դեռ եսասիրության կրքով այդքան տարված չեն: Իրենք չեն վախենում, որ իրենց «պագոնները» կընկնեն: Տառապանքը շատանում է մեր կյանքում, որովհետեւ մենք չենք կարողանում իրար ներել: Ոչ էլ կարողանում ենք իրարից ներողություն խնդրել: Սրանք գլխավոր պատճառներից մեկն են միայն: Եվ սրա […]

Ինչ կուզեք, որ Քրիստոսն անի ձեզ համար

«ԱՂՈԹՔՈՎ ԴԻՄԵՔ ՆՐԱՆ, ՈՐ ՁԵԶ ԼԻՆԻ ԴԵՂ ՈՒ ԲԱԼԱՍԱՆ ՁԵՐ ԲՈԼՈՐ ՎԵՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ։ ԽՆԴՐԵՔ՝ ԿՍՏԱՆԱՔ, ՓՆՏՐԵՔ՝ ԿԳՏՆԵՔ, ԴՈՒՌԸ ԾԵԾԵՔ ԵՎ ԿԲԱՑՎԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ»։ «Գթասիրտ» մարդիկ, ի՞նչ է օգուտը կարեկցանքի, երբ քաղցածին «կարեկցում» ենք, բայց հաց չենք տալիս, երբ նեղյալի ցավը «կիսում» ենք, բայց պաշտպան չենք կանգնում, երբ պայքարողին «հուսադրում» ենք, բայց անօգնական ենք թողնում… Ի՞նչ […]

«Գազանի դրոշմի» կիրառման մեխանիզմները. կործանել մարդկությանը. Իրատես

Հիմա արդեն չենք լսի. «Նա իր գործի մեջ հոգի է դնում»: Փոխարենը բոլորը հավաստիացնում են. «Այս գործընթացում հնարավորինս նվազեցված է մարդկային գործոնը»:  Մարդկային գործոն ասելով այսօր հասկացվում են մարդու սխալականությունը, հուզականությունը և սուբյեկտիվությունը: Մարդկության ճակատագիրը վստահվել է անսխալական, բայց անհոգի, գերճշգրիտ և ճշմարտությունը չճանաչող սարքերին: Երբ տարիներ առաջ համակարգիչները ներդրվեցին սոցիալական ոլորտում, մարդիկ ի պատասխան իրենց մերժվելու կամ […]

Թերահավա՛տ, ինչո՞ւ կասկածեցիր

Ժողովրդին արձակելուց հետո Հիսուսն առանձին բարձրացավ լեռը՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, մինչ նավակը, ցամաքից բավականին հեռու, ալեկոծության մեջ էր, որովհետև քամին իրենց դիմացից էր փչում։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, եկավ իր աշակերտների մոտ։ Երբ նրանք Հիսուսին տեսան ջրի վրա քայլելիս, սարսափեցին և ասացին. – Ինչ-որ ուրվական է։ Եվ […]

Կունենա՞նք այդքան քաջություն հանդիպելու Քրիստոսին

«Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը» (Հովհաննես 3:17) Միածին Որդին չեկավ դատելու, այլ՝ Աստծո սերը բացահայտելու։ Սակայն միևնույն ժամանակ Քրիստոսի գալուստը նաև դատաստան է, ամեն հանդիպում Քրիստոսի հետ ենթադրում է դատաստան, քանի որ Նա Լույս է և լուսավորում է ամենակարևորը՝ մարդկանց սրտերը։ Քանի այդ Լույսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի