25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Իմ Տեր Հիսուս Քրիստոսի Աստված

Հայր Ամենակալ, դարձրու իմ սիրտը Քո Միածին Որդու սրտի նման. Նրա սրտի նման ընդարձակ և Նրա սրտի նման սիրով հարուստ. թող որ իմ եղբայրները … գոնե մեկը … կյանքիս ընթացքում, քայլի այս ճանապարհով, և հասկանա, որ Դու սիրում ես իրեն։ Իմ Տեր Հիսուս Քրիստոսի Աստված, թող որ ես գտնեմ Քեզ իր սրտում։ Հայր Կարլ Ռահներ […]

Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչները Էջմիածնում կքննարկեն ապաշխարության հարցը

Սույն թվականի հունվարի 30 – փետրվարի 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնելու Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբը:  Մայր աթոռի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկելու են եկեղեցաբանությանն առնչվող մի քանի հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության եւ հիվանդաց օծման խորհուրդների […]

Քո Աստվածդ Ես եմ, այդ բանն իմացիր

Ցնծացե՜ք Աստծով՝ մե՛ր օգնականով, աղաղակեցե՛ք Հակոբի Աստծուն: Վերցրեք սաղմո՛ս, սաղմոսի՜ խոսքով երգեք օրհնություն, սաղմո՜ս ասացեք քաղցրության ձայնով: Եվ յուրաքանչյուր նոր ամսագլխին՝ փո՜ղ հնչեցրեք, նաև տարվա մեջ այն օրերին, որ նշանավո՛ր են: Եվ Իսրայելի՛ն տրվեց հրամա՛ն այս ամենն անել, իրավունքնե՜րն այս՝ իրավունքնե՜րն են Հակոբի Աստծո: Տերը Հոսեփի՛ն այս ուխտը կարգեց, և այն ժամանակ, երբ դուրս էր […]

Հիսուս Քրիստոսը դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ են

«Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ և ես ձեզ հանգիստ կպարգևեմ» :(Մատթեոս 11:28) Հիսուս դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ փնտրում են Աստծուն և ցանկանում ապրել առաքինի կյանքով, սակայն կարծում են, որ դա անհնար է։ Հիսուս դիմում է բեռնավորվածներին, ովքեր հոգնել են հոգևոր կյանքի «ծանրությունից». եթե մարդու համար հոգևոր կյանքը միայն օրենքների կատարում է, ապա […]

Աղոթքը այն ուժն է, որը…

Աղոթքը այն ուժն է, որը մեզ ցույց է տալիս աստվածային Սիրո ճանապարհը։ Իսկ Սիրո Ճանապարհի վրա գտնվողը երբեք առանձին չի մնա: Աղոթեցեք, սրտանց աղոթեցեք և Աստված ձեզ ցույց կտա առողջության, համերաշխության, հասկացողության, արդարության, մաքրության, հայրենասիրության, ծնողասիրության, անկեղծ ու անշահախնդիր ընկերության ճանապարհը: Ամեն: Տեր Հովսեփ Ավագ քհն. Հակոբյան

Ոչ թե ինձ սիրեն, այլ ես սիրեմ …

Տեր իմ, արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը, Որպեսզի սեր բերեմ այնտեղ, որտեղ ատելությունն է, Որպեսզի ներեմ, երբ վիրավորում են, Որպեսզի հաշտեցնեմ, երբ վիճում են, Որպեսզի ասեմ ճշմարտությունը մոլորության ժամին,  Որպեսզի ամրապնդեմ հավատը, երբ կա կասկած,  Որպեսզի հույս արթնացնեմ, երբ հուսահատությունն է տիրում,  Որպեսզի լույս բերեմ այնտեղ, որտեղ մութ է, Որպեսզի ուրախություն բերեմ այնտեղ, որտեղ […]

Եթե Աստված գոյություն չունենար, գիտությունը պարտավոր կլիներ

«Աստվածաշունչն իհարկե գիտության գիրք չէ. այն չենք ուսումնասիրում գտնելու համար նրանում Բալմերի գծերի ալիքների երկարությունը ջրածնի համար, բայց ո՛չ էլ գիտությունն ինչ որ գործ ունի աշխարհի հոգևոր վերջին հատկությունների հետ, որոնք նույնպես իրական են։ […] Գիտությունը կարող է պատասխանել միայն այնպիսի հարցերի, որոնք հստակ սահմանված են և վերաբերվում են «ի՞նչ»ին, «որտե՞ղ»ին և «ինչպե՞ս»ին։ Իր մեթոդով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված