25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մարդիկ իրենք իրենց հարց են տալիս

Սերն ուժ է տալիս, աշխուժացնում, վերածնում: Առանց սիրո, միայն հանուն վաստակի աշխատող մարդը երբեք լավ արդյունք չի ստանա: Կարելի է ժամեր շարունակ աշխատել սիրով և հոգնություն չզգալ: Սակայն կարելի է նաև ուժասպառվել մի քանի րոպեի աշխատանքից, եթե դա անես սառը սրտով, առանց սիրո: Այն ամենն, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք: Մարդիկ […]

Որտեղի՞ց է ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը

Կան շատ մարդիկ, որոնք ուրիշներին դատելով, իրենց երեւակայության մեջ պատրաստ են քանդել եւ փլուզել ամեն ինչ եւ նվաստացնել բոլորին, նրանք հիվանդագին են արձագանքում ուրիշների թերություններին եւ վերջ ի վերջո սեփական մտքի հակամարտությունների արդյունքում գալիս են ներքին հոգեկան սպառման: Մերձավորին դատելու երեւույթը խլում է մեզնից ներքին խաղաղությունը, բերում է նյարդայնացման, զրկում է քնից: Որտեղի՞ց է առաջանում այդ ցանկությունը […]

Աղոթքի ուժը

Աղոթքը այն ուժն է, որը մեզ ցույց է տալիս աստվածային Սիրո ճանապարհը։ Իսկ Սիրո Ճանապարհի վրա գտնվողը երբեք առանձին չի մնա: Աղոթեցեք, սրտանց աղոթեցեք և Աստված ձեզ ցույց կտա առողջության, համերաշխության, հասկացողության, արդարության, մաքրության, հայրենասիրության, ծնողասիրության, անկեղծ ու անշահախնդիր ընկերության ճանապարհը: Ամեն: Տեր Հովսեփ Ավագ քհն. Հակոբյան

Հասիր Նրան, մի կորցրու

Սրտումդ Քրիստոսին ունենալով՝ վախեցիր կորցնել Նրան և Նրա հետ էլ՝ սրտիդ խաղաղությունը. նորից սկսելը ծանր է, նորից Նրան միանալու ջանքերը տանջալից կլինեն և շատերին դառը արտասուքներ կպատճառեն: Ամբողջ ուժով կառչի՛ր Քրիստոսից, հասի՛ր Նրան և մի՛ կորցրու քո սուրբ համարձակությունը Նրա առջև: Ս. Հովհան Կրոնշտադցի

Մի զարմացիր

Շատերը զարմանում են, որ իրենց հետ վատ բաներ են պատահում: Սիրո փոխարեն ատելություն են տեսնում, բարության փոխարեն՝ չարություն, հարգանք ակնկալելուց առհամարություն են ստանում: Երբևէ մտածել եք ինչո՞ւ է այդպես:  Հիսուսն ասում է. Ամեն ինչ որ կամենում եք՝ թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց. Որովհետև այս է օրենքը և մարգարեները: (Մաթևոս. 7:12) Սա միայն […]

Մի կարծեք, թե դուք ղեկավարելու եք սիրո ընթացքը

Սերն իրենից բացի ուրիշ ոչինչ չի պարգևում և իրենից բացի ուրիշ ոչինչ չի ընդունում: Սերը ոչնչի չի տիրում և տիրապետության տակ լինել չի հանդուրժում. որովհետև սերը բավական է սիրույն: Երբ սիրում եք, չպետք է ասեք. «Աստված իմ սրտում է», այլ ավելի. «Ես Աստծո սրտում եմ»: Եվ մի՛ կարծեք, թե դուք ղեկավարելու եք սիրո ընթացքը, քանզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված