23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ես մղկտում եմ. Միքայել Աջապահյանը վերջակետ է դնում /տեսանյութ/

Ախուրյանում զոհված զինվորի դին եկեղեցում դնելու հետ կապված նախօրեին միջադեպ էր գրանցվել: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մեկնաբանել է իր հետ կապված աղմուկը, պարզաբանելով լուրերը, թե սրբազանը արգելել է զինվորի դին եկեղեցում դնել, քանի որ նա մկրտված չէ: 

Պահքից հետո վստահ կարող ենք ասել

Եթե մենք Մեծ պահքի քառասուն օրերի ընթացքը անցնենք ճշմարիտ ապաշխարության շրջան, ապա պահքից հետո վստահ կարող ենք ասել. Ես Աստծուն շատ եմ սիրում, հետևաբար… Ի սեր Աստծո չեմ վիրավորում որևէ մեկին, որովհետև հասկացել եմ, որ իմ դիմացինն էլ ունի Աստծո պատկերն ու նմանությունը: Իսկ վիրավորելով իմ նմանին, կվիրավորեմ ինձ ստեղծողին: Ի սեր Աստծո սուտ չեմ […]

Աստվածաշունչը մեծագույն Գիրքն է աշխարհում. Մեծերը Աստծո մասին

“Աստվածաշունչը մեծագույն Գիրքն է աշխարհում, քանի որ հսկայական ազդեցություն ունի աշխարհի վրա: Աստվածաշունչը կարևորագույն Գիրքն է աշխարհում, քանի որ աշխարհին է բերում ամենակարևոր և Բարի լուրը Հիսուս Քրիստոսի հարության մասին: Աստված չի սպասում, որպեսզի մարդը հետազոտի Իրեն լաբորատոր եղանակով: Նա անձ է, Ով Իր Սերն է հայտնում մարդուն և կարող է ճանաչվել մարդու հոգում հնչող անձնական պատասխան արձագանքով միայն: […]

Մարդիկ իրենք իրենց հարց են տալիս

Սերն ուժ է տալիս, աշխուժացնում, վերածնում: Առանց սիրո, միայն հանուն վաստակի աշխատող մարդը երբեք լավ արդյունք չի ստանա: Կարելի է ժամեր շարունակ աշխատել սիրով և հոգնություն չզգալ: Սակայն կարելի է նաև ուժասպառվել մի քանի րոպեի աշխատանքից, եթե դա անես սառը սրտով, առանց սիրո: Այն ամենն, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք: Մարդիկ […]

Որտեղի՞ց է ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը

Կան շատ մարդիկ, որոնք ուրիշներին դատելով, իրենց երեւակայության մեջ պատրաստ են քանդել եւ փլուզել ամեն ինչ եւ նվաստացնել բոլորին, նրանք հիվանդագին են արձագանքում ուրիշների թերություններին եւ վերջ ի վերջո սեփական մտքի հակամարտությունների արդյունքում գալիս են ներքին հոգեկան սպառման: Մերձավորին դատելու երեւույթը խլում է մեզնից ներքին խաղաղությունը, բերում է նյարդայնացման, զրկում է քնից: Որտեղի՞ց է առաջանում այդ ցանկությունը […]

Աղոթքի ուժը

Աղոթքը այն ուժն է, որը մեզ ցույց է տալիս աստվածային Սիրո ճանապարհը։ Իսկ Սիրո Ճանապարհի վրա գտնվողը երբեք առանձին չի մնա: Աղոթեցեք, սրտանց աղոթեցեք և Աստված ձեզ ցույց կտա առողջության, համերաշխության, հասկացողության, արդարության, մաքրության, հայրենասիրության, ծնողասիրության, անկեղծ ու անշահախնդիր ընկերության ճանապարհը: Ամեն: Տեր Հովսեփ Ավագ քհն. Հակոբյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված