19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Կիրակի օրվա աղոթք

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն […]

Թող ողորմությունդ Տեր, լինի մեզ վրա

Երանի այն ազգին, որի օգնականը Տէր Աստուած է (Սղ. 32:12), որովհետև որևէ երկիր իր զորքի բազմությամբ չի փրկվում: Տերը զորացնում է այն ազգերին, որոնք իրենց իրական հույսը դնում են Աստծու վրա: Ու սա չի նշանակում ոչինչ չանել, այլ քայլել Աստուծո ցույց տված ճանապարհով՝ սիրել ու արդարություն անել, աշխատել ու նեղությանը դիմանալ: Եթե մեր հոգիները սպասում […]

Վազգեն Առաջինի ուղերձը 1991թ. սեպտեմբերին

Հայեր, հոգևոր զավակներ Մեր, այս սրբազան մյուռոնով՝ միացե՜ք, եղբայրացեք, եղեք մեկ կամք, եղեք մեկ ուրախություն, եղեք մեկ ցավ։ Եղեք մեկ ազգ, մեկ ընտանիք, մեկ ժայռացած երդում և հավատացեք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ էջմիածնի օրհնության ներքո: 29 սեպտեմբեր, 1991թ. Վազգեն Ա

Վեհափառի ուղերձը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տարածել է Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը անկախության տոնի առթիվ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի […]

Որն է իրական ազատությունը

«Մեղքից ազատագրվածներդ ծառայեցե՛ք արդարության», գրում է առաքյալը (Հռ 6:18): Հարյուրամյակներ անց Տերը մեր ազգին պետականություն ու անկախություն շնորհեց: Ամեն ազգ չունի այս շնորհը: Դրա համար մենք այն պետք է փայփայենք: Բայց իրական ազատությունը կրքերից ազատությունն է, երբ մարդն ազատ է կախվածություններից: Մենք պետք է միշտ պայքարենք չար կրքերի դեմ մինչ որ հաղթենք Տիրոջ օգնությամբ: Հեևաբար […]

Նա ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել

Նա ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել… Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը: Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները: Վկա՝ Աստվածային կատակերգությունը, Նարեկը, Ռաֆայելը… Մաշտոցն էր, որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ, հավատ, որ մեզ համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի