19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել

ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է, Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ: Եթե Աստված իր Որդուն իսկ չխնայեց, այլ նրան մինչև անգամ մահվան մատնեց մեզ համար, նրա հետ նաև ամեն բան չի՞ շնորհելու մեզ: Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին: Ոչ ոք, քանի որ Աստված է, որ արդարացնում է: Կամ ո՞վ է դատապարտելու: Հիսուս Քրիստո՞ս, […]

Մի պարտվիր չարին, այլ բարիով հաղթիր չարին

Հիսուս ասում է. – Մի՛ կարծեք, թե ես եկա Մովսեսի Օրենքը կամ մարգարեների ուսուցումները ջնջելու. չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Հաստա՛տ իմացեք, որ ամբողջ Օրենքն ու բոլոր մարգարեությունները կետ առ կետ պիտի իրականանան առանց դրանցից մի բառ իսկ դուրս մնալու, մինչև որ գա այն օրը, երբ կանցնեն այս երկինքն ու երկիրը։ Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ […]

Չվախենաս նրանցից,-ասում է Տերը, – քանզի Ես քեզ հետ եմ

Տերը խոսքն ուղղեց ինձ և ասաց.  -Դեռ քեզ որովայնում չստեղծած` Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած` սրբեցի քեզ ու հեթանոսների վրա մարգարե կարգեցի: Չվախենաս նրանցից,-ասում է Տերը, – քանզի Ես քեզ հետ եմ` քեզ փրկելու համար (Երեմիայի մարգարեություն 1:4-5, 8): -Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր […]

Պոլսո Հայոց պատրիարքարանում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը (ապրիլի 20): Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հայտարարված սուգի շրջանակում եկեղեցական, թաղային, համայնքային բոլոր կազմակերպություններում չեղյալ են համարվելու կամ հետաձգվելու են ոչ կրոնական միջոցառումները: Մինչև սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կատարվելու […]

Բժշկության աղոթք

Եվ արդ, դու ի՞նչ ունես ասելու, ա՛նձ իմ բազմամեղ, եթե այսքան դեղերով չես բժշկվում: Սակայն փութա՛, մի՛ հապաղիր, զարթնի՛ր դառնանիրհ քնիցդ, դարձի՛ր կորստական ճանապարհիցդ, փարատի՛ր անգիտության խավարը, սթափվի՛ր անզգամ մոլորությունից և ուշքի՛ եկ, թոթափի՛ր մեղքերիդ սաստկությունը, թեթևացրո՛ւ անօրենության բեռներիդ ծանրությունը, քավի՛ր հանցանքներիդ անթիվ բազմությունը, բժշկի՛ր չարաչար վերքերիդ խոցվածքները և լվա՛ ամբարշտությանդ տիղմի ժանտահոտությունը, որպեսզի սրբված […]

Շնորհների վրա շնորհ է ամոթխած կինը

«Կնոջ շնորհը հրճվանք է նրա ամուսնուն, և նրա ողջախոհությունը զորացնում է նրա ոսկորները: Խոնարհ կինը Տիրոջ պարգևն է. անփոխարինելի է առաքինի հոգին: Շնորհների վրա շնորհ է ամոթխած կինը, և համարժեք կշիռ չկա նրա զուսպ հոգու համար: Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է բարի կնոջ գեղեցկությունն իր տան հարդարանքի մեջ: Ինչպես լուսատու ճրագն է մաքուր աշտարակի վրա, […]

Հետաքրքիր փաստեր. խաչյալ Քրիստոսին ամենավերջինը լքողները կանայք էին

Խաչյալ Քրիստոսին ամենավերջինը լքողները կանայք էին, և շաբաթը անցնելուց հետո Քրիստոսի մոտ ամենաառաջինը գնացողները կանայք էին; Սա զարմանալի բան չէ, որովհետև սուրբ Գրքի մեջ հիշված չէ, թե մի կին Քրիստոսին թշնամություն ցույց տված լինի:Գրված չէ, թե մի կին Նրան հալածած, կամ հայհոյած և անիծած լինի: Նրա աչքերը կապողը, Նրան ապտակով կամ բռունցքով խփողը, Նրա սուրբ […]

Դուրս անենք մարտի ութերի անարժան աղախիններին իրենց ցածրակարգ ու լրջկված արք ու բարքով

Մարտի ութը հիմքում սոցիալական տոն է, այսինքն` աշխատանք և հոգս` մարմնավոր գոյության համար, արդյունքում սերը` ցածրակարգ պիտի լինի և ո’չ Աստվածային: Ապրիլի յոթը հոգևոր տոն է այն օրհնությամբ, որ Լավագույն կանայք նմանվում են մարդկության ամենակատարյալ կնոջը` Աստվածամորը: Աբրահամը նախ իր կնոջ աղախնից զավակ ունեցավ և ապա իր ազնվազարմ կնոջից: Ապա Աստծո կամոք` դո’ւրս արեց աղախնին` […]

Արտաքսման կիրակի

 Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:  Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ […]

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը։  Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի