Սուրբ խոսքեր
Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ յոթնապատիկ մաքրված ու զտված հողից: Սաղմոս 11:7
Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ յոթնապատիկ մաքրված ու զտված հողից: Սաղմոս 11:7
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմի նախկին հոգևոր սպասավոր Լևոն Գըլըճյանը վերահաստատվել է եկեղեցական կարգի մեջ, որպես ամուսնացյալ քահանա՝ Տեր Աբգար անունով: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Տնօրինության համար հիմք է ծառայել Լևոն (Տ. Աբգար քահանա) Գըլըճյանի քահանայական աստիճանի մեջ վերականգնվելու դիմում-խնդրանքը, նույն հարցի առնչությամբ […]
Հայերն ամանորը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Այս տոնը նախկինում անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Հայոց նախնիներն ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին, մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու […]
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու […]
Սաուդյան Արաբիայից գիտնականը, ով նախկինում մուսուլման է եղել, ընդունել է քրիստոնեություն: Հանրահայտ միկրոկենսաբան դոկտոր Խալիդ Շամրին այսօր քրիստոնեություն է քարոզում մուսուլմաններին, գրում է mirvam.org-ը: «Եղբայրներ և քույրեր, թող ձեր բոլորիդ հետ լինի Տիրոջ օրհնությունը: Ինչպես տեսնում եք, շնորհիվ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի փրկագնմանը, Աստված գրավեց իմ սիրտը Իր սիրով, ես գտա Նրան և այժմ գնում […]
Դեկտեմբերի 20-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Իր քարոզում Հայր Զաքարիան անդրադարձավ քրիստոնյայի կյանքում աղոթքի կարևորությանը և նշանակությանը: «Աղոթքը քրիստոնյայի կյանքում […]
«Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին» Եփես. 6.11 Այն, ինչ ցուցադրում են Արմենիա թիվի հեռուստաընկերությամբ անհնար է կոչել խելահաս ծրագիր: Նյութը պատրաստելիս մի կողմ ենք թողել հաղորդումը հովանավորողների ու հաղորդավարուհու անձերը, նրանցից և ոչ ոքի անձամբ չենք ճանաչում, չունենք նրանց վրա ցեխ շպրտելու որևէ դիտավորություն: Միակ պատճառը մեր մտահոգությունն է և՛ նրանց, և՛ […]
Քրիստոնեական կրոնի ամենակարևոր և առանցքային գաղափարն է սերը, առանց որի անհնար է հասկանալ կյանքն ու աստվածային ճշմարտությունները: «Բայց արդ մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13): Քրիստոնեական սերն այն մաքուր, անշահախնդիր զգացմունքն է, որը ստիպում է մարդուն իր ունեցած լավագույնը տալու ուրիշին, հոգալու, խնամելու, ցավելու դիմացինի համար՝ […]
«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետեւ խորագե՛տ եղեք օձերի պես եւ միամիտ՝ աղավնիների նման։ Զգուշացեք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայություն տաք նրանց եւ հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպես […]
Աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր Սուրբ Աբգարը՝ որդին էր պարթև Արշակունի Արշամի: Նա թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքը Եդեսիան էր (այժմ՝ Ուրֆա), ուր հավասարաչափ թվով ապրում էին հայեր և ասորիներ: Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած այս երկրամասը Տիգրան Մեծը կցել է Հայաստանին և իր նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, կառուցել հենց այս վայրում: Աբգար թագավորը […]