Կարելի է արդյոք քահանայից Սուրբ Հաղորդություն վերցնել եւ տուն տանել
Ս. Հաղորդությունը չի կարելի վերցնել քահանայից: Ս. Հաղորդությունը սրբություն է՝ մեր Տիրոջ ճշմարիտ Մարմինն ու Արյունը, որին կարող է դիպչել միայն քահանայական ձեռնադրություն և օծում ունեցող հոգևորականը: Նույնիսկ Եկեղեցու ավելի խոնարհ աստիճանի սպասավորները՝ դպրից մինչև սարկավագ, իրավունք չունեն Ս. Հաղորդությունը ձեռքով վերցնել կամ ուրիշին տալ: Աղբյուրը` armchurch.info