19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Մատյան Ողբերգության

Աստվա՛ծ Ողորմած, Բազմագո՜ւթ, Հզո՜ր, Ահռելի՜ կամքով, Մարդասե՜ր, Օրհնյա՜լ, Անճա՜ռ, Կենդանի՜, և ոչ մի անգամ Քեզանից ելնող Խոսքը չի մնում անձեռնարկելի, բոլո՛ր խոսքերդ էլ դառնում են գործե՛ր, որ՝ անհնար է պատկերել մտքում: Քո միջոցով է փշերի պատած խստության միջից քաղցրության պտուղ ելնում ու հասնում, Սկզբնահա՛յրդ Ես նման բաների՝ Քո զարմանավոր սուրբ կանոններով, որոնցով կյա՛նքն է հավիտենական: […]

Հռոմի պապը լվացել եւ համբուրել է գողականների ոտքերը /ֆոտոշարք/

2013-ին երբ Ֆրանցիսկոսը դարձավ Հռոմի պապ, առաջինն էր, ով որոշեց ոտնլվայի արարողությունը հանել Վատիկանի սահմաններից։ Ֆրանցիսկոս պապն այս տարի էլ այցելեց Հռոմի մոտակայքում գտնվող Պալյանո բանտ, որտեղ 12 բանտարկյալների՝ այդ թվում՝ գողականների, ոտքեր լվաց, ապա համբուրեց։       

Քրիստոսը թողեց

Քրիստոսը թողեց, որ իրեն ապտակեն, ծաղրեն ու թքեն իր վրա: Ապտակեցին այն երեսին, ում առաջ հրեշտակներն իրենց երեսն են ծածկում: Թքեցին նրա վրա, ով իր թուքով կույրի աչքերն էր բացում: Ահա խոնարհության չափանիշ: Խաչեցին նրան, ով աշխարհի մեղքն էր վերցնում: Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում: Այս տառապանքը հարության է տանում: Ու վերանորոգում մարդկային բնությունը: Ու […]

Հիսուս, Քեզ ենք նայում

Դու, որ մեր տկար բնության փորձառությունը ունեցար, ո՜վ մեր քահանայապետ Հիսուս, Քեզ ենք նայում: Դու, որ մեզ համար մեղքի պատարագ եղար, որպեսզի մենք քեզ համար արդար լինենք, Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք քեզ համար երկնավոր լինենք, Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք Քեզ ճաշակելով սրբվենք, տո՛ւր վշտերով լեցուն քո մարմինը, […]

Մի վախեցիր, ես միշտ քեզ հետ եմ

«ՄԻ ՎԱԽԵՑԻՐ, ԵՍ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ»: Մի աֆրիկացի սևամորթ քրիստոնյա եկեղեցուց վերադառնում է իրենց գյուղ: Մեծ հոգևոր ուրախության ու խաղաղության ապրումներ է ունենում, քանի որ այդ օրը եկեղեցուց վերադառնալիս զգում է Քրիստոսի ամբողջական ներկայությունն ու լիությունը: Ճանապարհով քայլելիս մռնչյուն է լսում: Քարացած կանգնում է: ճանապարհի կենտրոնում հայտնվում է մի ամեհի առյուծ ու քայլ կատարում […]

Գուգարաց թեմի առաջնորդի շնորհավորանքը Թուրքիո հայ համայնքին

Թուրքիո հայոց պատրիարքության տեղապահ Գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեանին   Մեր Տիրոջ  Սուրբ Հարության հրաշափառ տոնի առթիվ հոգենորոգ ուրախությամբ եղբայրական մեր շնորհավորանքն ու ջերմ բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, գերաշնորհ, հոգեշնորհ և արժանապատիվ հայրերին  և   Թուրքիո սիրեցյալ ու բարեպաշտ հայ ժողովրդին:  Ցանկանում ենք, որ Հարության կենարար լույսով պսակվեն Ձեր` ազգային, եկեղեցական արդար ու բարի գործերը: […]

Բեքչյանը մերժել է Աթեշյանի առաջարկը

Թուրքիայի Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մերժել է պատրիարքի տեղապահի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ներկայացրած առաջարկը:  Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը: Բեքչյանը հիշեցրել է,  որ նախորդ շաբաթ Աթեշյանից պահանջել էր գրավոր կերպով իրեն ներկայացնել պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած թնջուկի լուծման սեփական տարբերակը, որը Աթեշյանը բանավոր կերպով հայտնել էր Բեքչյանի հետ հանդիպմանը:  Այդ […]

Ինչու է Հաղորդություն ստանալն այդքան կարեւոր

Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և բաժանեց աշակերտներին՝ ասելով. – Առե՛ք, կերե՛ք, սա իմ մարմինն է։ Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց Աստծուն և տվեց իր աշակերտներին՝ ասելով. – Բոլորդ էլ խմե՛ք սրանից. սա իմ արյունն է, որով նոր ուխտ է կնքվում Աստծու հետ և որը շատերի համար թափվում է իրենց […]

Արցախի հարցով ծրագրվում է եռակողմ հանդիպում հոգևոր առաջնորդների միջև. Գարեգին Բ

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ապրիլի 12-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ծրագրվում է եռակողմ հանդիպում: – Վեհափառ Տեր, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ իր հարցազրույցում հիշատակել է հնարավոր հերթական եռակողմ հանդիպման մասին, որքանո՞վ է […]

Բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է

Դևերը կատակ բան չեն: Նրանք մարդկանց մեղքի են մղում մեր առջև խաբուսիկ ֆանտազիաներ պատկերելով: Օրինակ, Հուդա Իսկարիովտացու համար հարստություն կուտակելու ֆանտազիա պատկերեցին, ու նա մատնեց Տեր Հիսուսին: Հետո խաբելով` նրա վզին պարան փաթաթեցին ու նա ինքնասպան եղավ: Այսօր եկեղեցին հիշատակում է Քրիստոսի մատնությունը: Զգույշ մնանք փողասիրությունից, սիրելի մարդիկ: Ինչքան էլ այն անհրաժեշտ թվա, «բոլոր չարիքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի