20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Բժիշկներն ախտորոշեցին քաղցկեղ, բայց …

Երբ ես 27 տարեկան էի, բժիշկներն ինձ մոտ հայտնաբերեցին ուռուցք և ախտորոշեցին քաղցկեղ: Շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, բայց… Ես երեք ամսական հղի էի: Պետք էր հեռացնել երեխային. պտղի և ուռուցքի հեռացման վիրահատությունը պետք է միասին արվեր: Ինձ մեկ օր մտածելու ժամանակ տվեցին: Ես լալիս էի ամբողջ գիշեր… փակվեցի խոհանոցում, ծնկի եկա և արցունքն աչքերիս՝ սկսեցի աղոթել. […]

Սխալների ուղղում

Այն իմաստությունը, որը ձեռք ենք բերում սխալվելուց կամ մեղանչելուց, և դառը պտուղը ճաշակելուց հետո, այն դառնում է արդեն փորձառություն… Իսկ իրական իմաստությունն այն է, որին մենք հետևելով և հնազանդվելով զերծ ենք մնում մեղանչելուց և դրա դառը ու ցավոտ հետևանքից… Չնայած, որ դրա արդյունքում մենք աճում ենք և մեծանում, բայց հաճախ հայտնվում ենք կրկին նույն հիմար […]

Աստված հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից

Իմացեք, որ Սիրող Տերը հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից. ինչպես ինքն է ուզում` որ Իր Բարեկամներն ու Հետևորդները` նմանօրինակ հաճույք զգան Իր մտերմիկ պահանջներից: Ընտանեկան կյանքի հրաշալի կողմը ի հայտ է գալիս այն պարզության մեջ, երբ երեխան վստահորեն պահանջներ ու խնդրանքներ է ներկայացնում իր ծնողներին, ինչպես նաև ծնողների սիրալիր պահանջների մեջ` որ երեխաներին […]

Ինչու Հիսուս Քրիստոսն ընտրեց էշին

Ծաղկազարդին շատ բան կա սովորելու, բայց մի բան անսովոր է ու բացառիկ ուշադրություն է պահանջում: Նկատեք, որ Աստուծո Որդին՝ Տիեզերքի Թագավորը քաղաք մտավ ավանակի վրա նստած, այլ ոչ թե ընտիր սպիտակ ձիու: Չէ՞ որ այս աշխարհի մեծերը հաղթանակից հետո գրաված քաղաք են մտնում կամ սպիտակ ձիու վրա նստած կամ շքեղագույն մեքենաների շարասյուններով: Իսկ ամեն ինչի […]

Քրիստոսը սովորեցնում է՝ ինչպես ներում խնդրել

«Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է»: (Հակոբոս 5:16) Հաճախ մարդիկ մտածում են, որ եթե մեկի հանդեպ մեղք են գործել, ապա Աստծուն խոստովանելով թողություն կստանան։ Հակոբոս առաքյալը սովորեցնում է, որ դա բավական չէ։ Աստծուն մեղքերը խոստովանելն ավելի հեշտ է, սակայն դժվար է […]

Ջավախքում վերաօծվեց Լոմատուրցխի «Սուրբ փրկիչ» եկեղեցին

2017 թվականի հունիսի 11-ին տոնական հմայք էր ստացել ընդամենը 350 բնակիչ ունեցող, Թրիալեթի հարավային փեշերին ծվարած Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղը: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, գյուղից մեկնած զավակներն իրենց ընտանիքներով, ընկեր-բարեկամներով ժամանել էին մասնակցելու իր առաջին օծումից 111 տարի անց գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը: Խորհրդային Միության տարիներին իր գործառույթները կորցրած հինավուրց եկեղեցին, […]

Հոգեւոր փորձություն ֆեյսբուքում

Բարեկամնե’ր, քրիստոնյաներիս կյանքը լի է զանազան փորձություններով, և այդ բանի համար ենք աղոթում թե. “Մեզ մի’ տար փորձության, այլ ազատիր չարից”: Երբ խնդրում ենք, չարից Տերն ազատում է, ապա փորձություն էլ չի կայանում: Սա բանալի է մեր հոգևոր խաղաղության և այդ խաղաղությունը կայուն պահելու համար: Մի բան, որի համար ամեն օր պիտի աշխատենք` հոգևոր մեր […]

Ինչպես վստահել Աստծուն

Երբ խնդրածդ չես ստանում՝ սպասի՛ր: Երբ փնտրածդ չես գտնում՝ սպասի՛ր: Երբ կամեցածդ չի լինում՝ սպասի՛ր: Երբ մարդիկ ոտքի են ելնում քո դեմ կռվելու՝ դու աղոթի՛ր և սպասի՛ր: Վստահությամբ սպասիր, հավատալով, որ Աստված ճիշտ բանը՝ ճիշտ ժամանակին պիտի անի: Սպասելը՝ Աստծուն վստահել է նշանակում: Նա, որ սպասել չգիտի՝ բնավ չպիտի վայելի Աստծո օրհնությունները, քանզի Աստված ոչինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի