19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ինչպես հասկանալ Աստծո ձայնը

Աստծու խորախորհուրդ խոսքը լսելը մոդայիկ չէ այսօր, որովհետև կա ականջ շոյող բազում սնամեջ մոդայիկ բաներ: Աշխարհը հետևում է ժամանակավոր մոդայիկ բաներին, ստվերում թողնելով հավիտենականը, լուսավորը, աստվածայինը, զորավորը, մոռանալով, որ մարդու փրկությանը վերաբերող պատգամը մոդայիկ չէ,որովհետև հավիտենական է, անմահ է,և չի տեղավորվում ժամանակի մեջ: Սակայն երբ դու դաստիարակված ես Ավետարանական ճշմարտությամբ, ապա քեզ հասկանալի է Աստծո ձայնը, […]

Աստված խուսափում է

« Աստվածը, որին մենք՝ քրիստոնյաներս հավատում ենք, անսահմանորեն խոնարհ է։ Ա՛յլ խոսքերով ասած. Նա խուսափում է որևէ հեղինակությունից, իշխանությունից, աչքի երևալուց, պրեստիժից։ Սրանք միշտ բաներ են, որ գտնվում են ոչ-էական բաների ոլորտում։ Կա մեր մեջ մի տեսակ կարիք պրեստիժի, լուսարձակների տակ հայտնվելու, արհեստականության, ինչը որ բնավ գոյություն չունի Աստծո մեջ։ Աստված խոնարհության լիությունն է »։ […]

Քնելուց առաջ՝ Աստծո հետ

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3): 2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4): 3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7): 4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8): […]

Աստվածաշունչը՝ իշխանավորների համար

Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ. ա՛յդ է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ: Ա ՏԻՄՈԹԷՈՍԻՆ

Ինձ սիրող ու ճանաչող Իմ բարեկամները չեն կարողանում Ինձ հետ մինչև վերջ քայլել

Քո հավատքը պետք է կատարյալ լինի: Իմ Սերը` պակասով չի բավարարվում: Ես հաճախ եմ «վիրավորվել Իմ բարեկամների տան մեջ»: Մի կարծեք, թե թշնամիների կողմից եղած թուքը կամ արհամարհանքը, ծաղրանքը կամ հեգնանքն են վիրավորել Ինձ: Ոչ, ամենևին: «Նրանք լքեցին նրան ու փախան», «Չեմ ճանաչում այդ մարդուն»: Սրանք են, որ հետք թողեցին Իմ Սրտում: Այդպես է և […]

Առավոտյան դիմենք Աստծուն

Շնորհակալություն Տեր Աստված, խաղաղ օրվա համար: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո Սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից: Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները: Մեղքի մասին լավագույն համեմատություն. Ինչպես հղանալը թաքուն […]

Ի՞նչ է նշանակում՝ «Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա…»

Աստծո կամքը միշտ է գործում, բայց մենք աղոթում ենք, որ Աստծո բարի ու ողորմած կամքը գործի նաև մե՛ր կյանքում: Ինչպե՞ս է արտահայտվում Աստծո կամքը: Աստծո կամքն արտահայտվում է, երբ Նա քանդում է սատանայի, աշխարհի ու մեղքերով լի մեր էության չար ծրագրերն ու նպատակները, որոնք չեն թողնում, որ մենք օրհնենք Աստծո անունը կամ ցանկանանք Նրա արքայության […]

Նա կհոգա պետքերդ բոլոր

Աստվա՛ծ անսահման. անթարգմանելի՛ Հարազատ Ծնունդ Մե՛ն միակ Աստծո, Արարի՛չ բոլոր արարածների, Քրիստո՛ս Արքա, Լո՛ւյս խավարի մեջ մթնած սրտերին, որ մեր մեջ եկած Մա՛րդն Ես կատարյալ, իսկ Առաքչիցդ՝ իսկությա՛մբ Աստված, մերայիններիս հրաշալիորե՛ն Քեզ ճանաչեցնող: Քո Հայրն է Օրհնյա՜լ, Երկնավո՜ր, Անճա՜ռ, որ բարձունքներից Քեզ վար առաքեց, Ում փառակիցդ Ես արարչության մեջ, Նրա, որ այնքա՜ն սրբորեն հոգաց փրկությունը […]

Փութացող է Նա կենդանություն տալ

Իսկ եղանակը Խնամարկուի վե՛ր է ավելի, քան սահմաններն են մտքի կշռույթի, որ հրեշտակներն ու մարդիկ ունեն, և եթե բյուր հեղ սահմանն իմ չափի դնեմ և կրկնեմ՝ չե՛մ լինի չափած, որովհետև որ՝ անբովանդակի Բարերարելն է հա՛ր անճառելի: Որովհետև, երբ՝ Սուրբ Երրորդության Մեկ Անձի կողմից Օրհնվա՛ծ է Նա՝ Օրհնաբանվա՛ծ է մյուսի կողմից, Ինքն էլ համագո Երրորդությունից երկիր […]

Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը

Այս ժամանակավոր նյութաշխարհի վրա հաղթանակ տանելու ճանապարհը, որ Իմ բոլոր աշակերտները պիտի ճանաչեն, հարկավոր է հասնել այն հաղթանակով, որ յուրաքանչյուր մեկը պետք է տանի մարմնի ու իր անձի վրա: Ուրեմն աշխատեք ամեն բանի մեջ հաղթանակ տանել: Այս ընդունեք իբրև շատ հստակ առաջադրանք: Իրական աշխարհի իրադրությունը ձեր դեմ է: Աշխարհի ուժերը, դրանցից ամենահզորը` դրամը, իր այլասերող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի