16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ով Տեր, Դու ներկա ես, շատերը չգիտեն այդ մասին

Ով Տեր, Դու ներկա ես. տկարները գիտեն, որ ներկա ես և մխիթարվում են, իսկ զորավորները դողում են` ներկայությունդ հիշելով: Ուրեմն, «Մեր Տերը ներկա է» բառերը հարուցում են և՛ բերկրանք, և՛ վախ, և՛ մխիթարություն, և՛ դառնություն: Չնայած, որ Դու ներկա ես, շատերը չգիտեն այդ մասին: Ինչպես, օրինակ, Սողոմոն Իմաստունը, երբ ասում է. «Ես դարձա ու տեսա […]

Ինչ է հեզությունը. Քրիստոսը երանի տվեց հեզերին /տեսանյութ/

Հեզ մարդը նա է, ով չի խուսափում կյանքի հակասություններից՝ համբերատար սպասելով խնդիրների լուծմանը: Հեզ մարդը չի փորձում բռնանալ Աստծո վրա՝ նրանից կորզելու այն, ինչ ցանկանում է, այլ ընդունում է Տիրոջ պարգևները, Ով ավելի լավ գիտե մարդու կարիքները: Հեզ մարդը նա է, ով ընդունում է Աստծո ժամանակը և Աստծո գործելակերպը: Հեզությունը, հետևաբար, թուլություն չէ, ընդհակառակը, ներքին, […]

Արեք Տեր Հիսուսի անունով

Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք ու խրատեք միմյանց և սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով ձեր սրտերում շնորհակալությամբ օրհներգեք Աստծուն։ Եվ ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Հայր Աստծուն։ (Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 3:16-17)

Կգնանք Քրիստոսին հետեւելու, որը բուժման միակ ճանապարհն է

Հիվանդը եթե բժշկի չգնա չի բուժվի: Բայց ավելի վատ է, երբ մարդը չգիտի իր հիվանդության մասին կամ չի ուզում ընդունել որ հիվանդ է: Նա ով առողջ է, կամ իրեն առողջ է համարում բժշկի չի գնում: Երբ մարդն ասում է «ես արդար եմ, ոչ սպանել եմ, ոչ գողացել», այս տեսակ մարդը Քրիստոսի մոտ չի գնա, նույնիսկ […]

Ամեն տեսակ գել ու գազան կարող է մտնել եւ վնասել մեզ. խորհենք գիշերը Աստծո մասին

Զղջալ, չի նշանակում ասել. «Ցավում եմ կատարվածի համար»: Քննիր անցյալդ, և կհասկանաս Աստծո ողորմածությունը: Իմ լավ բարեկամ, եթե դու Աստվածաշունչ չես կարդացել և տեղյակ չես նրա բովանդակությանը, ապա վստահ եմ, որ դու քաջատեղյակ ես քո սեփական կյանքի բովանդակությանը: Մի պահ հետ նայիր անցած կյանքիդ, մտաբերիր բոլոր մանրամասներն ու գաղտնիքները և այն բոլոր «չի կարելիները», որ […]

Քնելուց առաջ խորհենք մի պարզ բանի մասին, որ պատահում է բոլորիս հետ

Այսօր խորհենք մի պարզ բանի մասին, որ պատահում է բոլորիս հետ: Ես չեմ կարող դատել որևէ մեկին շատ պարզ պատճառով: Եթե Աստված Իր մի շողը չգցեր ու ինձ`բազմավրեպիս խավարի մեջ չգտներ, ես մինչև հիմա այնտեղ էլ կմնայի: Որովհետև եղծանելի մարմինը առանց Աստծո օգնության և միջամտությամբ չի կարող վեր բարձրանա, բայց վար` ինչքան ուզեք: Մարդու մտածումները […]

Ով է Սուրբ Հոգին

« Սուրբ Հոգին կենագործում, սրբագործում, փոխակերպում, աստվածացնում է. Նա սիրո զորությունն է, որ միշտ ստեղծում է, միշտ նորոգում. աստվածային Հուրն է, որ դրսից ու ներսից պատում է բոլոր արարածներին, և հատկապես՝ հավատավորների սրտերը »։ Մայր Աննա Մարիա Քանոպի

Փառք Աստծուն նաև այսօրվա հնարավորության համար

Փառք Աստծուն նաև այսօրվա հնարավորության համար: Աստված Սե՛ր է, Աստված Տե՛ր է,  Աստված Լո՛ւյս է, Աստված հո՛ւյս է. Աստված Հա՛յրն է մեր հոգու խնամքի, Աստված Հա՛ցն է մեր կարոտյալ կյանքի. Մեր Դատավո՛րն է Նա, ու մեր Փրկի՛չը,  Մեր մոլոր ճամփաների բա՛րի Հսկիչը. Աստված մի՛շտ մերն, իսկ մենք`մի՛շտ Աստծուն, Պահե՛նք մենք մեր սրտերը Նրա սիրով լեցուն: […]

Զորությունների Տերը մեզ հետ է

Մեր ապավենը Աստվա՛ծ է, Նա՛ է զորությո՛ւնը մեր, օգնականը մեր այն նե՛ղ օրերում, որոնք մե՛նք գտանք: Եվ այդ պատճառով չե՛նք վախենալու, երբ երկիրն ընկնի խռովության մեջ, երբ լեռներն անգամ շարժվեն ու իջնեն խորքը ծովերի: Ջրերը գոչով ալեկոծվեցի՛ն և խռովեցի՛ն լեռները Տիրոջ սո՛ւրբ զորությունից: Գետերը իրենց հանդարտ հոսանքով ուրախացնում են քաղաքը Աստծո, Բարձրյալն ահա սըրբագործո՛ւմ է […]

Ի՞նչ է Աստծո նպատակը քո կյանքում

Երկու ճանապարհ կա` կյանք և մահ: Երկու ընտրություն կա` ազատ և ստրուկ: Երկու ծառայություն կա` Տիրոջ և սատանային: Երկու որոշում կա կիրակի օրը` Պատարագ և հանգիստ (հարգելի պատճառների մասին չէ խոսքը): Մի՞թե դու գիտես քո կյանքի սահմանը որտեղ է ավարտվում, որ համարձակվում ես այսօրվա հոգևոր գործերը վաղվան թողնել: Քո կյանքի առաջին նպատակը թող լինի իմանալ`թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի