19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աղոթեցե՛ք, թախանձագին աղոթեցե՛ք

Զորացե՛ք Տիրոջով և նրա ամենակարող զորությամբ: Ձեզ վրա՛ առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել Սատանայի հնարքներին, որովհետև մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների: Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի երբ չար օրը գա, կարողանաք հետ մղել Չարի հարվածները և անեք ամեն ինչ՝ […]

Ձեր սիրտը մաքուր պահեք

Երեխաներիս երբ քնեցնում եմ, հարցնում եմ «կա՞ մի բան որի պատճառով ձեր սիրտը մաքուր չէ: Ավելի լավ է ասեք, ու մաքուր սրտով քնեք»: Մարդը երջանիկ է այն ժամանակ երբ նրա սիրտը մաքուր է: Երանի այն մարդուն, ով սա կհասկանա: Եթե դուք ձեր սիրտը մաքուր պահեք այն կդառնա Աստուծո բնակության վայրը: Տերն ասաց չէ՞ «պիտի բնակվեմ […]

Աղոթքն ամենամեծ գործիքն է հաղթելու ճանապարհին

Աղոթքն ամենամեծ գործիքն է ինքդ քեզ ստիպելու, քննելու, հաղթելու ճանապարհին: Մարդ ամեն ինչ կարող է հաղթահարել կյանքում, բայց ամենադժվարն իրեն հաղթելն է: Աղոթքի մեջ է, որ կարողանում ես ինքդ քեզ ճանաչել, պատկերացնել Աստծո փառքի առաջ ու տեսնել, թե որքան փոքր ես այդ փառքի առջև … Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Այն կատարում ենք մարդկանց կողմից փառավորվելու համար

Մի արարք, որ ինքնին գեղեցիկ է և արժանի ամեն դրվատանքի, արժեքազրկվում է ու Աստծուց չի վարձատրվում, հենց որ մենք այն կատարում ենք երևալու և մարդկանց կողմից փառավորվելու համար: Ղուկ. 11: 1-13 Գործ. 15: 30 – 16: 5 Բ Պետ. 3: 1-9 Հովհ. 6: 39-72 Մատթ. 13: 24-35 Մար. 6: 7-13 Մայիսի 1, Օրվա խորհուրդը Աղբյուր` […]

Եթե ուզում եք ճիշտն իմանալ

Ով անփույթ է իր երեխաների հանդեպ, նա, թեկուզև մյուս հարցերում լավ և կարգին մարդ լինի, միևնույն է, այդ մեղքի համար արժանանալու է ծանրագույն պատժի: Իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ, որ նույնիսկ այն ժամանակ, երբ մեր մյուս գործերը գտնվեն կարգին վիճակում, իսկ երեխաների փրկության մասին հոգ չտանենք, մենք կենթարկվենք ծանրագույն պատժի: Ինչպես նաև զավակներիդ հարստություն […]

Փնտրենք անտեսանելին

Գևորգ Զ Չորեքչյան. «Մենք պետք է որոնենք Անտեսանելին այն մարդու մեջ, ով սեր է և բարություն, ով պատրաստ է զոհելու իր բարեկեցությունն ու կյանքը բարձր ու ազնիվ նպատակների համար, ով ընդունակ է մեռնել սիրո գործին ծառայելու համար»: Ղուկ. 8: 1-21 Գործ. 11: 1-26 Ա Պետ. 3: 10-22 Հովհ. 4: 24-42 Մատթ. 9: 35 – 10: […]

Մահը վախճան չէ, այլ հանդիպում Նրա հետ

Հանդերձյալը ոչ թե անորոշ վիճակ է, այլ եղած հոգևոր ապրումի անընդհատելի շարունակություն: Աստված օտար չէ մեզ, Նա մեր Հայրն է: Եվ մահը վախճան չէ, այլ հանդիպում Նրա հետ, վայելում այն ամենի, ինչ Աստծու Միածին Որդին տվեց մեզ Իր սքանչելի փրկագործությամբ: Ղուկ. 5: 17-26 Գործ. 8: 14-25 Հակ. 5: 12-20 Հովհ. 1: 43-51 Մատթ. 6: 1-21 […]

Իմ Տեր Հիսուս Քրիստոսի Աստված

Հայր Ամենակալ, դարձրու իմ սիրտը Քո Միածին Որդու սրտի նման. Նրա սրտի նման ընդարձակ և Նրա սրտի նման սիրով հարուստ. թող որ իմ եղբայրները … գոնե մեկը … կյանքիս ընթացքում, քայլի այս ճանապարհով, և հասկանա, որ Դու սիրում ես իրեն։ Իմ Տեր Հիսուս Քրիստոսի Աստված, թող որ ես գտնեմ Քեզ իր սրտում։ Հայր Կարլ Ռահներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի