19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Նրա անունը Հիսուս Քրիստոս է

« Նրա անունը Հիսուս Քրիստոս է և Նա բնակվում է նրանց մեջ,  ովքեր քաղցած են,  ովքեր անտուն են  ու պառկած են մայթերի եզրերին։  Եվ մարդիկ,  երբ անցնում են Նրա առջևով,  շատ անգամներ չեն նկատում Նրան,  կանգ չեն առնում,  վախենալով, թե կուշանան  եկեղեցում կատարվող արարողություններից »։ Իտալական Շարակնոցից Տեր Մաշտոց քահանա Ղազարեանի հանրագրից

Մարդու ձեռքով երբևէ գրված գրքերից ամենատիրականը

«Սաղմոսարանը բոլոր դարերի և ժողովուրդների քնարերգության գլուխգործոցն է: Նրա բովանդակությունն ամբողջական է ու հավիտենական: Դա Աստծո մեծության ու ողորմածության հարատև հայեցողությունն է, սրտի խոյանքը դեպի բարոյական վսեմություն ու մաքրություն, խորին մորմոքը մարդկային կյանքի անկատարության համար, անսասան հավատը Աստծո օգնությամբ չարին հաղթելու հնարավորության նկատմամբ: Բոլոր այս թեմաները մշտապես հնչում են միաժամանակ՝ սքանչելիի բազմազանության զուգորդումներով, անսպառ գեղեցկության, […]

Զղջման արցունքներ

Մայիսի 11 Անձրևի թարմությունը նոր շունչ է տալիս, և երկինքը դարձյալ պայծառանում է: Զղջման արցունքները թարմացնում են հոգին, և թեթևացած սիրտը ավելի պայծառ է դառնում: Մայիսի 11-ի ճաշու ընթերցվածք՝  Ղուկ. 16: 1-31 Գործ. 21: 1-14 Ա Հովհ. 3: 7-10 Հովհ. 10: 11-21 Մատթ. 17: 14-20 Մարկ. 9: 13-28։

Շնորհակալության աղոթք

Շնորհակալութիւն Քեզ, ո’վ Աստված` մեր Տերը, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին: Մե’զ էլ զորացրու, Տե’ր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ, որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին, մեր Տիրոջ և […]

Մի ասա

Մի՛ ասա. «Ես հավատում եմ Աստծուն, կարեւոր չէ աղոթեմ»: Հիշիր, որ աղոթքից բացի ուրիշ միջոց չունես փաստելու, որ հավատում ես Աստծուն, եւ չունես ուրիշ միջոց՝ կապվելու Աստծուն եւ սիրո հարաբերության մեջ լինելու նրա հետ: Եթե աղոթքից բացի ուրիշ միջոց լիներ կապվելու Աստծո հետ՝ Հիսուսն ինքը չպիտի աղոթեր եւ չպիտի սովորեցներ աղոթել: Սուրբ Գրիգոր Լուրավորչի Աղոթքը

Մարդապաշտությամբ են փորձում ամրանալ

Եթե ցեմենտը կավով փոխարինես, սարքածդ տունը շուտով կփլվի, ինչպես որ փուլ են գալիս այն ազգերը և պետությունները, որ աստվածպաշտության փոխարեն մարդապաշտությամբ են փորձում ամրանալ: Ղուկ. 12: 32-48 Գործ. 18: 1-11 Ա Հովհ. 2: 7-17 Հովհ. 7: 37 – 8: 11 Մատթ. 14: 13-21 Մարկ. 7: 1-16 Մայիսի 5, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Սպասում են իրենց Տիրոջ գալուն

Առաքյալը գրում է, որ արդարության պսակը, որպես հատուցում, տրվելու է բոլոր նրանց, ովքեր «սիրեցին ՆՐԱ հայտնվելը» (2 Տմ. 4:8): Քրիստոսի հայտնվելը սիրողները նրանք են, ովքեր հավատարիմ ծառայի պես սպասում են իրենց Տիրոջ գալուն և արթուն կերպով կատարում իրենց Տիրոջ հանձնարարականները: Նրանք համառորեն հետևում են իրենց Տիրոջ պատվիրաններին ու սեփական անձը չեն խնայում դրանք կատարելու համար: […]

Աստծո պատկերի առկայությունը…

Մարդու բնության մեջ Աստծո պատկերի առկայությունը նմանակում է մարդու հավիտենական արժեքը, իսկ նմանությունը խորհրդանշում է այդ արժեքի զարգացման խնդիրը: Ղուկ. 12: 13-31 Գործ. 17: 16-34 Ա Հովհ. 2: 1-6 Հովհ. 7: 24-36 Մատթ. 14: 1-12 Մարկ. 6: 45-56 Մայիսի 4, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Աստծո ու սեփական խղճի հետ հաշտ լինել

Խաղաղությունը ոչ թե հոգսեր ու նեղություններ չունենալն է, այլ՝ Աստծո ու սեփական խղճի հետ հաշտ լինելն է. և բոլոր հոգսերն ու նեղությունները, անսպառ լինելով մեր կյանքում, չեն կարող խաթարել այդ ճշմարիտ խաղաղությունը: Ղուկ. 10: 25-42 Գործ. 15: 1-29 Բ Պետ. 2: 9-22 Հովհ. 6: 22-38 Մատթ. 13: 1-23  Մար. 6: 1-6 Ապրիլի 30, Օրվա խորհուրդը […]

Զգույշ եղեք

Զգույշ եղեք, չհաշտվեք չար մտքերի հետ, քանի որ դա դավաճանություն է Աստծո հանդեպ: Չար մտքից խուսափելը շատ ավելի հեշտ է ձեզ համար, երբ այն դեռ նոր է գալիս ձեր մեջ: Ավելի դժվար է հեռանալ նրանից, երբ դուք արդեն բավականին ժամանակ պահել եք այն ձեր մեջ, որովհետև, քանի դեռ միտքը ձեր ուղեղում է, օգտագործելու է իր իշխանությունը՝ իշխելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի