25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ամեն ժամ օրհնիր քո Տեր Աստծուն

Ամեն ժամ կօրհնես քո Տեր Աստծուն, եւ կխնդրես նրանից, որ քո բոլոր ճանապարհներն ուղիղ լինեն, քո բոլոր մտադրություններն ու գործերը հաջողվեն, որովհետեւ մաարդու բոլոր մտադրությունները ոչինչ են: Տերն ինքն է տալիս բարի խորհուրդներ, եւ ում կամենում է՝ խոնարհեցնում է, ինչպես հաճելի է իրեն: Եթե դու ծառայես Աստծուն, նա քեզ բարիքներով կհատուցի: Որդյակ, քո բոլոր գործերում […]

Հետո ուշ կլինի

Առաջարկում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին այս ճգնաժամային օրերին մեկ ծոմապահության օր նշանակի ապաշխարության ու համազգային աղոթքի համար: Հովել մարգարեն այսպիսի օրերի համար հստակ գրել է «Ծոմի օ՛ր նշանակեցեք, պաղատա՛նք քարոզեցեք, հավաքեցեք ժողովրդին»: Ու գրված է, որ Տերը նախանձախնդիր կլինի ու կխնայի իր ժողովրդին (Հովել 2:15-18): Հավատում ենք, թե՞ ոչ: Եթե հավատում եք, ու պատրաստ […]

Որորմիր ինձ, Տեր, քանզի գիշեր-ցերեկ քեզ կանչեցի

¹ Մոտեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ ² Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տե՛ր. փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, քո ծառային, որ հույսը դրել է քեզ վրա։ ³ Որորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։ ⁴ Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տե՛ր, քանզի հոգիս դեպի քեզ բարձրացրի. ⁵ որովհետև դու, Տե՛ր, բարի ու […]

Ինչի՞ց պետք չէ ամաչել

Եթե ճշմարտապես ամոթխած լինես, բոլոր մարդկանց առջեւ շնորհ կգտնես։ Բայց այն բանի համար, որ պիտի ասեմ, դու չես ամաչի, եւ մեղանչելու պատճառ չի լինի։ Մի՛ ամաչիր Աստծու օրենքը եւ ուխտը կատարելու եւ ամբարշտին արդար դատաստան անելու համար։  Մի՛ ամաչիր գործընկերոջ եւ ուղեկցի հետ հաշիվները պահելու համար ժառանգությունը ուրիշների հետ բաժանելու համար,  կշռի եւ չափի ճշգրտության, քիչ […]

Մոտեցել է ամեն ինչի վախճանը. զգաստ և արթուն եղեք

Արդ, քանի որ Քրիստոսը մարմնով չարչարվեց մեզ համար, դո՛ւք էլ զինվեցեք նույն մտածումով, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց և իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն։ Բավական է ինչքան անցյալում ապրեցիք հեթանոսների կամեցած ձևով՝ անբարոյությամբ, հեշտասիրությամբ, գինեմոլությամբ, անառակությամբ, հարբեցողությամբ և կռապաշտական անօրեն սովորություններով։ Հեթանոսները տարօրինակ են համարում, որ դուք […]

Գարեգին Բ-ն լիարժեք չի վայելել հանգիստը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։ Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը եւ Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից […]

Իր եղբորն ատողը խավարի մեջ է

Սիրելինե՛ր, մի նոր պատվիրան չեմ գրում ձեզ, այլ այն հին պատվիրանը, որ ունեցաք հենց սկզբից։ Այդ հին պատվիրանը այն պատգամն է, որ լսել եք արդեն։ Սակայն դարձյալ իբրև նոր պատվիրան եմ գրում ձեզ հետևյալը, որի ճշմարիտ լինելը տեսաք Քրիստոսի և ձեր կյանքի մեջ, թե ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը։ […]

Աղաչում եմ ձեզ, եղբայրներ

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք. և ձեր մեջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ: Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացվեց, թե հակառակություններ կան ձեր մեջ: Եւ արդ, ասում եմ. ձեզնից յուրաքանչյուրն ասում է՝ ես Պողոսյան եմ, և մյուսը, թե՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված